Սոցապնախարարությունում փորձաշրջան անցած 18 ուսանողներից 5-ը կառույցի աշխատակիցներ են

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հավաստագրեր է տրամադրել մասնագիտական փորձաշրջան անցած 18 ուսանողների։ Եռամսյա փորձաշրջանը անցկացվել է «Ռեստարտ» ուսանողական, քաղաքացիական նախաձեռնության հետ համատեղ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր բուհեր ներկայացնող ուսանողների։

Ինչպես հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նրանցից հինգն արդեն նաև նախարարության աշխատակիցներ են։

«Նախարարությունը շատ սերտ համագործակցում է բուհերի հետ, և սա առաջին անգամը չէ։ Շատ կարևոր է, որ առանձին կազմակերպություններ նման նախաձեռնություններով հանդես գան՝ իրենք լինեն նախաձեռնողը, իրենք լինեն կազմակերպիչը։ Հույս ունեմ, որ դուք ավելի շատ տեղեկություն եք ստացել նախարարության աշխատանքների, գործընթացների մասին և, ընդհանրապես, պետական համակարգի մասին։ Եվ իհարկե, հույս ունեմ, որ ձեր մասնակցությամբ և ներկայությամբ նաև փոխել եք որոշ պատկերացումներ գործընթացներում»,- ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նախարարը կարևորել է մասնագիտական փորձառության անհրաժեշտությունը՝ նշելով, որ ներկայումս համարձակ ու նախաձեռնող երիտասարդների կարիք կա գրեթե բոլոր ոլորտներում։ Զարուհի Բաթոյանը նաև խրախուսել է  սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացմանն ուղղված՝ նախարարության հաստատակամ քայլերը և նշել, որ առաջիկայում նոր մասնագետների ներուժի կարիք կլինի հատկապես մարզերում։

«Երբեմն այս մարդկանց ամենօրյա աշխատանքը չի երևում, բայց նրանք շատ կարևոր աշխատանք են տանում և ամեն օր մեկ քայլ առաջ են գնում դեպի աղքատության կրճատումը, սոցիալական պաշտպանությունը, երեխաների իրավունքների պաշտպանությունը, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց և այլն։ Այսինքն` փորձում են փոփոխություն բերել բոլոր այն մարդկանց կյանքում, ովքեր ամենաշատը մեր կարիքն ունեն, և հենց այս միտքը, գաղափարն է, որ կարող է մարդուն օգնել ամենօրյա դժվարին ու ծանր աշխատանքում»,- հանդիպման ընթացքում ասել է նախարարը։

Տպել
1076 դիտում

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար