Կիպրոսն ու Հունաստանն ունեն հզոր սփյուռքներ՝ եզակի որակական և մասնագիտական ներուժով. Զարեհ Սինանյան

29/08/2019 schedule14:43

Օգոստոսի 29-ին Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ: Այս մասին հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Նախևառաջ կողմերն ամփոփեցին Հայաստան-Կիպրոս-Հունաստան սփյուռքի գծով եռակողմ համագործակցության ներկայիս վիճակն ու հետագա պայմանավորվածությունները՝ նշելով, որ համատեղ աշխատանքի առանցքում են լինելու երիտասարդության համախմբումը, բիզնեսի և զբոսաշրջության խթանումը երեք երկրների սփյուռքների միջև տեղեկացվածության բարձրացման և կապերի հաստատման միջոցով: Զարեհ Սինանյանը նաև շնորհակալություն հայտնեց Դեմետրիս Սիլուրիսին Կիպրոսի կողմից հայ համայնքին ցուցաբերվող ահռելի աջակցության, ինքնությունը պահելու և ինտերգրվելու լայն հնարավորություններ ընձեռելու համար: Կողմերը քննարկեցին Կիպրոսում հայկական դպրոցներին առնչվող հարցեր, Ներկայացուցիչների պալատի նախագահը առաջարկեց խթանել Հայաստանի և Կիպրոսի կրթական հաստատությունների միջև կապերի հաստատումը:

Այնուհետև Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ելույթ ունեցավ Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովի շրջանակներում: «Համաժողովի թեման՝ սփյուռքը, հարազատ ու մոտ է իմ սրտին ու հայ ժողովրդի սրտին, այն  ժողովրդին, որի համար սփյուռքն ու նրա կարևորությունը խորթ երևույթներ չեն, և որը պատմականորեն ապավինել է իր սփյուռքի աջակցությանը»,- նշեց Զարեհ Սինանյանը՝ համառոտ ակնարկ կատարելով Հայաստանի պատմությանն ու այժմյան իրողություններին:

Գլխավոր հանձնակատարի խոսքով՝ Ցեղասպանությունից հետո հայերը սփռվել են նաև եվրոպական երկրներում և Հայաստանն ավելի մոտեցրել ժողովրդավար Եվրոպային, այդ թվում՝ նաև Կիպրոսին: Սինանյանը հավելեց, որ Հայաստանը, Կիպրոսն ու Հունասատանն ունեն հզոր սփյուռքներ՝ եզակի որակական և մասնագիտական ներուժով, և այսօր ոչինչ չի խանգարում, որպեսզի տարբեր երկրներում մեր համայնքներն ավելի սերտ աշխատեն միասին և սատարեն միմյանց:

Ելույթից հետո համաժողովի մասնակիցները Զարեհ Սինանյանին հարցեր ուղղեցին:

Տպել
292 դիտում

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին (տեսանյութ, լուսանկարներ)

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ