Ժամանակին բնապահպանության հայտնի նախարարը ապօրինի թույլտվություններ էր տվել. Գլխավոր դատախազ

Ժամանակին բնապահպանության հայտնի նախարարը (խոսքն ըստ ամենայնի հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանի մասին է,-հեղ.) ապօրինի, առանց փորձաքննությունների, կամայական թույլտվություններ էր տվել, եւ քրեական գործով շուրջ 211 տնտեսվարողների մոտ պարզվեց, որ ապօրինի իրականացրել են ձկնարտադրությունը: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Ապօրինի այն իմաստով, որ համապատասխան փորձաքննություն չի անցել, բայց մարդիկ ունեն թույլտվություններ: Արդեն իսկ պատճառված ահավոր վնասների մասին է խոսքը»,-ասաց Դավթյանը եւ նշեց, որ տնտեսվարող սուբյեկտների մոտ պետք է հասկանալ, ինչ իրավիճակ է:

Դատախազի խոսքով՝ փաստ է, որ ունենք տնտեսվարողներ, որոնք այս պահի դրությամբ պատշաճ չեն իրականացնում ջրային ռեսուրսների օգտագործումը, որը հղի է մեծ վտանգներով:

Վարչապետը հետաքրքրվեց, թե ի՞նչ պետք է անել. «Շատ բարդ իրավիճակ է ստացվում, եթե այդ երկու հարյուրն էլ գործող տնտեսություն է: Դա նշանակում է՝ այդ տնտեսությունները բռնել, փակել»,- ասաց վարչապետը:

Ի պատասխան Արթուր Դավթյանը առաջարկեց իրականացնել գործողություններ, որ վերահսկելի լինի ոլորտը: Վարչապետն ասաց, որ պետք է քննարկել այս հարցը հասկանալ, քանի որ շատ նուրբ իրավիճակ է:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ դատախազության հետ աշխատում են. «Մի քանի տնտեսությունների մասով միանշանակ է, որ փորձաքննության ենթակա են եւ տասնյակ ձկնաբուծարանների կողմից ավել ջրօգտագործում իրականացնելու մասով արձանագրությունները ուղարկվել են տեսչական մարմիններ»: Վարչապետը կոչ արեց քննարկել հարցը եւ եւս մեկ անգամ ընդգծեց՝ 200 տնտեսությունը զգալի թիվ է:

Տպել
969 դիտում

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին (տեսանյութ, լուսանկարներ)