Մենք աջակցելու ենք տեղական արտադրողներին բոլոր ոլորտներում՝ մեկ պայմանով. վարչապետ

Այսօր կառավարության նիստին էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց նախագիծ, որը նախատեսում է խրախուսել շրջանառու ջրի օգտագործումը: «Արարատյան դաշտավայրում, որտեղ կան 116 ջրօգտագործող ձկնաբուծական տնտեսություններ, նախատեսվում է սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնք կապի մեջ են դնում օգտագործված ջրի քանակը եւ այդ ջուրը օգտագործելու արդյունքում արդյունաբերական արտադրանքի քանակը, տվյալ դեպքում՝ ձկան արտադրության քանակը»,- ասաց նա:

Նախարարը ներկայացրեց լիզինգային ծրագիրը, որը հնարավորություն կտա ջուրը ավելի արդյունավետ օգտագործել:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ նոր թույլտվություններ չեն լինելու եւ մոնիթորինգ է իրականացվելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ձկնաբուծությունը տնտեսության կայացած ճյուղերից մեկն է եւ այս ոլորտում ռիսկեր եւ խնդիրներ ունեցել են. «Ընտրությունը հետեւյալն է՝ ասենք արտեզյան ավազանի վրա խաչ ենք քաշում, որը չենք կարող անել, կամ ձկնաբուծության վրա ենք խաչ քաշում, որը էլի չենք կարող անել, քանի որ երկու դեպքում էլ հարվածում ենք տնտեսությանը: Դրա համար պետք է քայլ առ քայլ գնալ եւ հավասարակշռել: Մեր կուրսը շատ հստակ է. մենք աջակցելու ենք տեղական արտադրողներին բոլոր ոլորտներում՝ մեկ պայմանով՝ համոզվելով, որ դրանց մրցունակությունն ենք ավելացնում, ոչ թե նստեցնում ենք աջակցության թմրանյութի ասեղի վրա, այլ օգնում ենք, որ լինեն առավել ինովացիոն, մրցունակ, արդյունավետ: Մենք այս ոլորտում շատ լուրջ խնդիր ունենք, բայց եթե փորձեն մի քայլով խնդիրը լուծել, հոնքի տեղը աչքը կհանենք»,- ասաց վարչապետը եւ նշեց, որ ընկերությունները պետք է բարձրացնեն արդյունավետությունը, որակը, մրցունակությունը: «Իքս պահ պետք է գա, որ եթե ձկնաբուծարանները չհամապատասխանեն չափանիշներին, պիտի փակվեն: 2023 թիվը վերջին ժամկետն է, որ այս խնդիրը պետք է լուծված լինի, սա չի կարող հավերժ տեւել»,- ասաց վարչապետը:

Տպել
758 դիտում

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան

Հայ ժողովուրդը ոչ միայն դարձել է ավելի ուժեղ, այլ ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա. վարչապետ

Անցնող շաբաթ Ադրբեջանի հետ շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակրի անունը կարդաց ՀՀ վարչապետը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության օրվա առթիվ

Google-ը Հայաստանից մուտք գործողներին այսօր եռագույն է ողջունում

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզի անտառներում (լուսանկարներ)

Երեւան-Գյումրի գնացքի տոմսերի համար 3-4 ժամ հերթ են կանգնում, տոմսեր վաճառում են միայն բողոքներից հետո. ահազանգ

Գյումրու Սև բերդում տեղի է ունենում «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը. ուղիղ

Բացահայտվել է 73 մլն դրամի էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

28 տարի առաջ այս օրը մենք ինքներս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում. Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գյումրու Սեւ բերդ ամրոցում մեկնարկում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

«Արսենալ»-ը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնը

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

Ինչպիսին կլինեն տոնական միջոցառումները Գյումրիում ու Երեւանում. ժամանակացույց

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ