Կառավարությունը 3 ընկերությունների արտոնություն տրամադրեց, այդ թվում՝ «Ջերմուկ Գրուպ»-ին

Այսօր ՀՀ կառավարությունը հերթական նիստում բավարարեց մի շարք ընկերությունների ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

Արտոնություն տրամադրվեց «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 20 մլրդ 869 մլն 461 հազար դրամի ներդրում, որից 804 մլն 900 հազար դրամը նախատեսվում է իրականացնել հոսքագծի ձեռքբերման համար, իսկ 20 մլրդ 68 մլն դրամը հումքի եւ սարքավորման ձեռքբերման համար:

Ընկերությունում ներկայումս առկա է 408 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 180 հազար դրամ միջին աշխատավարձով։ Նշենք, որ արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 20 մլրդ 68 մլն 242 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 804 մլն 398 հազար 571 դրամ:

Արտոնություն ստացած մյուս ընկերությունը «Գոլդ Քափ» ՍՊԸ-ն է, որի դեպքում նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 4 մլրդ 622 մլն 41 հազար դրամի ներդրում, որից 220 մլն դրամն արդեն իրականացվել է հոսքագծի ձեռքբերման համար, իսկ մնացած մասը նախատեսվում է իրականացնել հումքի ձեռքբերման համար: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 23 նոր աշխատատեղ (որից  5-ը արդեն ստեղծվել է)՝ 160 հազար դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 4 մլրդ 141 մլն 57 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 269 մլն 168 հազար 738 դրամ:

Արտոնություն տրամադրվեց նաեւ «Զեննի» ՍՊԸ-ին: Ընկերությունը ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել 440 մլն դրամի ներդրում, հումքի եւ նոր սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 101 աշխատատեղ` 100,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 394 մլն 845 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 20 մլն 94 հազար 400 դրամ:

Տպել
1276 դիտում

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան

Հայ ժողովուրդը ոչ միայն դարձել է ավելի ուժեղ, այլ ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա. վարչապետ

Անցնող շաբաթ Ադրբեջանի հետ շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակրի անունը կարդաց ՀՀ վարչապետը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության օրվա առթիվ

Google-ը Հայաստանից մուտք գործողներին այսօր եռագույն է ողջունում

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզի անտառներում (լուսանկարներ)

Երեւան-Գյումրի գնացքի տոմսերի համար 3-4 ժամ հերթ են կանգնում, տոմսեր վաճառում են միայն բողոքներից հետո. ահազանգ

Գյումրու Սև բերդում տեղի է ունենում «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը. ուղիղ

Բացահայտվել է 73 մլն դրամի էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

28 տարի առաջ այս օրը մենք ինքներս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում. Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գյումրու Սեւ բերդ ամրոցում մեկնարկում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

«Արսենալ»-ը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնը

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

Ինչպիսին կլինեն տոնական միջոցառումները Գյումրիում ու Երեւանում. ժամանակացույց

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ