Արցախի ջրային ռեսուրսներն Իսրայելի պաշարներից ավել են. ինչպե՞ս բարձրացնել Արցախի տնտեսության մրցունակությունը

29/08/2019 schedule11:00

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արայիկ Հարությունյանը հանդես է եկել վերլուծական հոդվածով, որտեղ վեր են հանվել Արցախում առկա ջրային խնդիրներն ու պաշարները, երկրի կլիմայական և աշխարհագրական կառուցվածքը:

ԱՀ նախկին վարչապետը գիտական վերլուծությամբ գնահատականներ է տվել ոչ միայն ստեղծված իրավիճակին, այլև կոնկրետ ուղղություններով առաջարկել հիմնավոր լուծումներ: Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
 
«Տարիներ առաջ գրածս թեկնածուական ատենախոսությունն բովանդակային առումով առնչվում էր Արցախի ջրային ռեսուրսներին (մասնավորապես՝ Սարսանգի ջրամբարին): Այն հաջողությամբ պաշտպանեցի, բայց թեման այնքան խորն ու հետաքրքիր էր, որ շարունակական հետազոտության կարիք ուներ: Հերթական առիթն էլ այս տարի Արցախում ջրամատակարարման (խմելու և ոռոգման առումներով) սուր արտահայտված խնդիրն էր: Պատճառները հասկանալու համար թույլ տվեք որոշակի համադրումներ կատարել:
 
Ընդհանրապես, ցանկացած տարածքի կլիմայի, ինչպես նաև ջրային հաշվեկշռի տարրերի ձևավորման գործում մթնոլորտային տեղումներն ունեն իրենց դերը: Արցախում և հարակից տարածքներում մթնոլորտային տեղումների ստացիոնար դիտարկումներ սկսվել են դեռևս 1891թ.-ից, իսկ առավել ծավալուն աշխատանք՝ 1925-30թթ.-ից: Դիտարկումներն իրականացվել են 52 օդերևութաբանական կայաններից (որոնցից 21-ը տեղակայված էին Արցախում. ցավոք, ներկայումս մոտ 10-ն են գործում)՝160-2470 մետր բարձրությունների միջակայքում: Արցախի տարածքում մակերևութային և ստորերկրյա ջրերի ձևավորման, շարժման և կուտակման օրինաչափությունները մեծ չափով պայմանավորված են այստեղ տարածված ապարների հատկություններով և ջրաերկրաբանական պայմաններով:
 
Լեռների գագաթային հատվածներում ջրաերկրաբանական պայմանները մթնոլորտային տեղումների ծծանցման (ֆիլտրացման) համար նպաստավոր չեն, որի պատճառով այստեղ ստորերկրյա ջրերի մեծ կուտակումներ չկան: Ավելին, Արցախի լեռները ունեն միաթեք կառուցվածք (հյուսիս արևմուտքից՝ հարավ արևելք), ուստի ներծծվող ջրերի մեծ մասը խորքային ճանապարհով դուրս է գալիս հանրապետության սահմաններից հիմնականում դեպի Ադրբեջանի տարածք և սնում այնտեղ գտնվող ճնշումային և ոչ ճնշումային ստորերկրյա ջրավազանները:
 
Այնտեղ, ուր լեռնալանջերը ունեն մեծ թեքություն (հիմնականում այդպես է), մթնոլորտային տեղումները ունեն մեծ հոսք, որը արագությամբ հեռանում է և գրեթե չի մասնակցում ստորերկրյա ջրերի ձևավորմանը (հիմնականում գարնանային վարարումներով): Այդ պատճառով շատ աղբյուրներ հատկապես ամառային շրջանում չորանում են:
 
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել ընթացիկ տարվա ութ ամիսներին: Ներկայացնեմ մթնոլորտային տեղումների միջին բազմատարյա (մոտ ինիսուն տարիների արդյունքով) քանակը ստորև բերված աղյուսակի տեսքով.
 
 
Աղյուսակից երևում է, որ այս ամառվա տեղումները հանրապետության տարածքում կազմել են բազմատարյա միջին ցուցանիշի 5-30 %-ը: Բազմատարյա տեղումների միջին քանակից զգալիորեն նվազել է նաև անցած 8 ամիսների տեղումների քանակը: Ու սա է ներկայումս առկա ջրի սակավության հիմնական պատճառը: Իսկ տեղումներն Արցախում հիմնականում կապված են արկտիկական և բարեխառն օդային զանգվածներից գոյացած ցուրտ օդային զանգվածների ներխուժման հետ (և այն որևէ կապ չունի Սևանա ջրի մակարդակի, ՀԷԿ-երի գործունեության և այլ գործոնների հետ):
 
Իսկ հիմա ներկայացնեմ մի քանի հետաքրքիր ցուցանիշներ Թարթառ գետի ջրագրությունից:
 
 
Վերջին 90 տարվա արդյունքներով՝ Թարթառ գետի բազմատարյա տարեկան հոսքը Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի մոտ կազմել է 15,3 մ/խ: Իսկ 1996թ.-ից սկսած՝ վերջին 22 տարիների ընթացքում, 15,1 մ/խ: Այսինքն տարբերությունն այդքան էլ մեծ չէ:  Բայց տատանումներ պարբերաբար գրանցվում են, ինչպես, օրինակ, 2001թ.-ին միջին տարեկան հոսքը 8,2 մ/խ էր, 2003թ.-ին՝ 22,5 մ/խ: Ինչը վկայում է տատանումների մեծ տարբերության մասին:
 
Ինչո՞ւ ներկայացրի հենց այս օրինակը. որպեսզի հաստատենք, որ նման իրավիճակները կրկնվող են: Արցախը ավելի մեծ երաշտներ է տեսել պատմության ընթացքում:
 
Լուծումներ տալու համար պետք է շարունակենք արդեն իսկ սկսած ինտենսիվ աշխատանքները՝ ավելի մեծ ուշադրության կենտրոնում պահելով արտեզյան ջրհորների, նոր ջրամբարների կառուցումը, Սարսանգի ջրերը Թարթառ գետի աջափնյա հատված տեղափոխումը և, ամենակարևորը, կորուստների նվազեցումը:
 
Համեմատության համար նշենք, որ Իսրայելը ունի 1,8 մլրդ խ/մ ջրային պաշարներ, 8 մլն բնակիչ և 200 հազ. հեկտար կայուն ոռոգովի տարածք, իսկ միայն Արցախի ջրային ռեսուրսները հասնում են 2,5 մլրդ. խ/մ-ի…
 
Ստեղծված իրավիճակը պետք է փոխենք միասին՝ հանուն հզորացող հայրենիքի, հանուն մրցունակ տնտեսություն ունեցող Արցախի: Մի խոսքով՝ անելիքները շատ են, բայց հաստատուն է նաև կամքը և ընթացքը դեպի ավելի բարեկեցիկ ապագա»:
Տպել
1909 դիտում

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց