Կես քայլ, ու «Արարատ-Արմենիան» խոշորագույն հաջողություն կապահովի հայկական ֆուտբոլում

Նորաստեղծ «Արարատ-Արմենիային» կես քայլ է բաժանում հայկական ֆուտբոլում նոր էջ բացելուց: Հայ ֆուտբոլասերները շունչները պահած սպասում են վաղը՝ օգոստոսի 29-ին, Լյուքսեմբուրգում կայանալիք Եվրոպա լիգայի 2019-20 մրցաշրջանի փլեյ-օֆ փուլի «Դյուդելանժի» դեմ պատասխան խաղին: Այսօր թիմն արդեն մրցավայր է մեկնել ու պատրաստվում է ավարտին հասցնել առաջին խաղում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում սկսած գործը:

ՀՀ չեմպիոնն առաջին խաղում՝ օգոստոի 22-ին, Երեւանում հաղթել էր 2:1 հաշվով: «Արարատ-Արմենիան», կարծես, տրամաբանություն է փոխում հայկական ֆուտբոլում. այս անգամ հայկական թիմը ոչ թե վերջին վայրկյանններին ձեռքից բաց թողեց ձեռնտու հաշիվը, այլ հակառակը՝ այն բանից հետո, ինչ մրցակցին թույլ էր տվել պատասխան գնդակ խփել, վերջին վայկյաններին՝ 93-րդ րոպեին, կարողացավ հաղթանակ կորզել:

«Արարատ-Արմենիան» մեկնել է Լյուքսեմբուրգ: Լուսանկարը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից:

Իսկ հաջողությունը, որին վաղը կարող է հասնել «Արարատ-Արմենիան», Հայաստանում չի եղել ավելի քան 40 տարի: Հայկական ֆուտբոլը եվրոպական խոշոր մրցաշարերում ներկայացված է եղել Երեւանի «Արարատի» լավագույն տարիներին՝ 70-ականներին: Մինչեւ հիմա ֆուտբոլասերները հիշում են 1974-75 մրցաշրջանի Չեմպիոնների գավաթի «Բավարիայի» դեմ քառորդ եզրափակչի խաղերը եւ դրանցից մեկում «Արարատի» հաղթանակը (1:0):

«Արարատ-Արմենիան» արդեն իսկ մեծ ոգեւորություն է առաջացրել հայ ֆուտբոլասերների շրջանում: Այնպես է արել, որ մարդիկ չափսոսան ու գումար տան եվրագավաթային խաղերի տոմս ձեռք բերելու համար, այնպես լցնեն «Հանրապետականը», որ նույնիսկ հավաքականի խաղերին հազվադեպ կարելի է տեսնել: Հիմա էլ կարող է այնպես անել, որ հայ ֆուտբոլասերները ստիպված չլինեն ապրել անցյալով, չէ՞ որ Եվրոպա լիգայի խմբային փուլում նույնպես հնարավոր է մրցել եվրոպական ֆուտբոլի ուժեղագույնների դեմ, ու ո՞վ գիտի, գուցե նաեւ դրական արդյունք գրանցել:

«Արարատ-Արմենիան» կարողացել է լեփ-լեցուն «Հանրապետական» ապահովել:

«Դյուդելանժն» այնքան էլ հեշտ մցրակից չէ, ինչպես շատերին կարող է թվալ: Այս թիմն անցած մրցաշրջանում հանդես է եկել Եվրոպա լիգայի խմբային փուլում: Ամեն դեպքում առաջին խաղում «Արարատ-Արմենիան» ապացուցել է, որ մինչեւ վերջ պայքարելով կարող է հասնել նպատակին: Եթե ստացվի խմբային փուլ սողոսկել, ապա առնվազն մինչեւ 2019 թ. դեկտեմբեր՝ խմբային փուլի ավարտը, հայ ֆուտբոլասերը եվրոպական խոշոր մրցաշարերից մեկին կհետեւի ոչ միայն Հենրիխ Մխիթարյանին աջակցելու, գեղեցիկ ֆուտբոլ դիտելում կամ պարզապես տեղեկացված լինելու համար, այլեւ անմիջական շահագրգռվածություն կունենա: Իսկ մրցակիցների կազմում հավանական է՝ լինեն այնպիսի թիմեր, ինչպիսիք են «Մանչեստեր Յունայթեդը», «Արսենալը», «Ռոման», «Սեւիլիան», որոնք այս տարի հանդես են գալու Եվրոպա լիգայում:

«Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը վաղը սկսվելու է, Երեւանի ժամանակով, 22:00-ին: Ցուցադրվելու է Հանրային հեռուստաընկերության եթերում: Երեւանում ֆուտբոլասերների համար նաեւ կազմակերպվելու է համատեղ դիտում: Երկրպագուներն «Արարատ-Արմենիայի» խաղին միասին կարող են հետեւել «Նոր Երեւան» այգում (Սարյան-Մաշտոց հատված), ինչպես նաեւ Կարապի լճի մոտ:

Տպել
3324 դիտում

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)