«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին դատի են տվել

«Նոր Սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպությունը դատի է տվել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին: Հայցվորը պահանջում է պատգամավորին պարտավորեցնել հատուցել գործարար համբավին պատճառված վնասը: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Բացի Պետրոսյանից վերոնշյալ ՀԿ-ն հայց է ներկայացրել նաեւ «Ազգային եւ հոգեւոր արժեքների պաշտպանության ազգային ճակատ» ՀԿ-ի, «Հանուն ազգային արժեքների» նախաձեռնության եւ «Կամք» հասարակական նախաձեռնության դեմ՝ դարձյալ նույն պահանջով:

Հայցադիմումը ներկայացվել է օգոստոսի 21-ին, այն մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին:

ՀԺ-ն փորձեց կապ հաստատել «Նոր սերունդ» ՀԿ-ի, սակայն նրանց կայքում նշված հեռախոսահամարը անհասանելի էր:

Պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ մեզնից տեղեկացավ իր դեմ ներկայացված հայցի մասին. «Ես ճիշտն ասած առաջին անգամ եմ լսում դրա մասին: Ես միշտ էլ արտահայտվել եմ Հայաստանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզողների դեմ, ենթադրում եմ, որ դրա հետ է կապված, բայց մինչեւ հայցադիմումը չտեսնեմ՝ չիմանամ կոնկրետ ինչ պահանջ է, դրա վերաբերյալ դատողություններ անելու իմաստ չեմ գտնում»,- ասաց պատգամավորը:

Տպել
3978 դիտում

Վրաստանում հարցվածների 49 տոկոսի կարծիքով երկիրը զարգանում է ոչ ճիշտ ուղղությամբ. NDI

Պաշտպանը միջնորդեց չհեռանալու մասին ստորագրությամբ կամ գրավով ազատ արձակել Քոչարյանին

Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ ուղիղ մեսիջ էին այսօրվա դատավորին․ Լեւոն Քոչարյան

Արմեն Սարգսյանն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատին և Բրիջիթ Բոումենին

Երեք տասնամյակ՝ նկուղում

Հայտարարություն մրցույթի մասին

Ղեկավարում եմ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան, բնակվում եմ Ֆրանսիայում, սակայն անձնագիրս հայկական է. Էմմիյան

Հայաստանն ընտրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն. նախարար

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ .դատարանը հրապարակեց որոշումը

Վանաձորում փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել կնոջ դի

Մոլդովայի նախագահը Երևանում կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Մեր արձագանքը համարժեք է խնդիրներին. վարչապետն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Սիրիայի հակամարտությունից մինչեւ ռազմական համագործակցություն. ինչի՞ մասին են խոսել Պուտինը, Ռոհանին ու Էրդողանը

Մենք չենք միանում այդպիսի նախաձեռնություններին․ պետք է կոնկրետ հիմք լինի․ Պետրոսյանը՝ «Իմ քայլի» որոշման մասին

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղն Ալեքսանյանին ու Չալյանին անվճար կրթություն է առաջարկում

Սխալ տողադարձումներով պաստառներ Գյումրիում. Անկախության տոնակատարությունները համակարգում է ՀՀ վարչապետի աշխատակազմը

Թրամփը որոնում է երկրի տնտեսական աճը բարձր պահելու միջոցներ

Համացանցում տարածվել են Ջիգարխանյանի ու նախկին կնոջ լուսանկարները. նորից միասին են

Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը

Հույս ունեմ՝ պարոն Վանեցյանն առիթ կունենա ասել՝ ինչ էր ակնարկում իր հրաժարականի տեքստում․ Իվետա Տոնոյան