Աջակցելով եվրո-ատլանտյան ուղեգծին. Բոլթոնն այցելում է Ուկրաինա, Բելառուս ու Մոլդովա

28/08/2019 schedule12:45

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Ուկրաինա: Սա ամերիկացի առաջին բարձրաստիճան պաշտոնյայի այցն է Ուկրաինա Վոլոդմիր Զելենսոկու նախագահության ընթացքում:

Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանությունն իր թվիթերյան գրառման մեջ անդրադարձել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցին Կիև՝ ընդգծելով, որ վերջինս Ուկրաինա է ժամանել աջակցելու Ուկրաինայի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և Կիևի որդեգրած եվրո-ատլանտյան ուղեգիծը:

Նախօրեին Բոլթոնն իր աջակցությունն էր հայտնել նաև նախագահ Զելենսկու ջանքերին բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ, ինչպես նաև ավելի հզոր ու բարեկեցիկ Ուկրրաինա կառուցելու տեսլանկանին: Հայտնի դարձավ նաեւ, որ այս շաբաթվա վերջին կկայանա Բոլթոնի այցելությունը Բելառուս, ուր Սպիտակ տան ներկայացուցիչը կհանդիպի երկրի նախագահ Ալեքսանդր Լուկոշենկոյին:

Սա ամերիկա-բելառուսական հարաբերությունների բարձրագույն կետն է վերջին 20 տարիների ընթացքում: Օգոստոսի 29-ին Բոլթոնը կայցելի նաև Մոլդովայի մայրաքաղաք Քիշինև:

Արևելյան Եվրոպա Բոլթոնի այս այցն անհանգստություն է առաջացնում Մոսկվայում, որը վերջին տարիներին ջանքեր է գործադրում հետխորհդային երկրներում իր ազդեցությունն ուժեղացնելու ուղղությամբ: Բելառուսի հետ Մոսկվան ստորագրել է Միութենական պետության մասին պայմանագիր դեռևս 1990-ականներին: Այն սակայն մնացել է թղթի վրա:

Ուկրաինայի հետ Մոսկվայի հարաբերությունները սրվել են 2014 թվականին Ղրիմի բռնակցման և դրան հաջորդած Արևելյան Ուկրաինայի պատերազմի պատճառով, որը խլել է շուրջ 13 հազար մարդու կյանք:

Բոլթոնի այցին նախորդել էր Ֆրանսիայի նախագահ Մաքրոնի հայտարարությունը, որ Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները կհանդիպեն հաջորդ ամիս՝ Արևելյան Ուկրաինայում հակամարատությունը դադարեցնելու նպատակով: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ այդ ուղղությամբ առկա են դրական նախադրյալներ: Հայտնի է, որ հանդիոպումը կկայանա սեպտեմբերին, սակայն հստակ օր դեռևս չի նշվում:

Տպել
278 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան