Ինչ հաճախականությամբ են քաղաքացիների ընդունելություն անցկացնում կրթության, առողջապահության եւ սոցապ նախարարները. կարգ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարի՝ օգոստոսի 22-ի հրամանով հաստատվել է քաղաքացիների ընդունելության նոր աշխատակարգը:

Դրանով սահմանվում է ինչպես նախարարի եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, այնպես էլ փոխնախարարների ընդունելության ժամանակացույցը, որոնց քանակը մեծացել է կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո, երբ կրթության եւ գիտության նախարարության կազմում ընդգրկվեցին նաեւ մշակույթի ու սպորտի գերատեսչությունները:

Ստորեւ ներկայացնում ենք ԿԳՄՍ-ում, ինչպես նաեւ շահառուների մեծաթիվությամբ առանձնացնող երկու այլ գերատեսչություններում՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարություններում քաղաքացիների ընդունելության կարգերը: Իհարկե, քաղաքացին այս կամ այն խնդրով որեւէ գերատեսչություն մտնելու համար արդեն ավանդաբար ստիպված է հաղթահարել շատ արգելքներ ու արգելապատնեշներ, այդուհանդերձ, սահմանված են ընդունելության օրեր տարբեր օղակներում:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

Հաստատված աշխատակարգի համաձայն.

  • Քաղաքացիների ընդունելությունը նախարարի մոտ անցկացվում է ամեն ամսվա վերջին շաբաթվա ընթացքում՝ նախապես համաձայնեցված եւ հայտարարված օրը եւ ժամին:
  • Կրթության ոլորտը համակարգող երկու փոխնախարարների մոտ՝ ամեն ուրբաթ, ժամը 12:00-14:00-ն եւ ամեն հինգշաբթի՝ ժամը 9:30-11:30-ը
  • Մշակույթի ոլորտը համակարգող երկու փոխնախարարների մոտ՝ ամեն ուրբաթ, ժամը 16:00-18:00 եւ 14:00-16:00-ն
  • Սպորտի եւ երիտասարդության ոլորտը համակարգող փոխնախարարի մոտ՝ ամեն ուրբաթ՝ ժամը 16:00-18:00-ն
  • Նախարարության գլխավոր քարտուղարի մոտ՝ ամեն հինգշաբթի՝ ժամը 16:00-18:00-ն (անհրաժեշտության դեպքում ընդունելությունները կազմակերպվում են փոխհամաձայնեցված ժամկետում)
  • Նախարարության վարչությունների եւ բաժինների պետերի մոտ՝ յուրաքանչյուր աշխատանքային օրը՝ ժամը 09:30 -17:45:

Նախարարի, փոխնախարարների, գլխավոր քարտուղարի մոտ ընդունելությունը կազմակերպում է նախարարության հասարակայնույան հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունը՝ քաղաքացիներից հեռախոսով, էլեկտրոնային փոստով, Mulberry համակարգով ստացված նամակների հիման վրա:

Նախարարի մոտ անցկացվող քաղաքացիների ընդունելության մասնակցում են իրավաբանական վարչության պետը, հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետի տեղակալը, նույն վարչության գլխավոր մասնագետը, անհրաժեշտության դեպքում նաեւ բովանդակային վարչությունների պետերը կամ այլ աշխատակիցներ:

Առողջապահության նախարարություն

Առողջապահության նախարարի կամ փոխնախարարների մոտ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 16:00-ին՝ քաղաքացիների դիմումների ուսումնասիրության հիման վրա: Ի տարբերություն ԿԳՄՍ նախարարության, այս դեպքում ընդունելության համար պետք է պայմանավորվել միայն գրավոր՝ լրացնելով ընդունելության գրանցման թերթիկը:

Նախարարի կամ նրա տեղակալների մոտ քաղաքացիների ընդունելությանը մասնակցում են նախարարության առանցքային վարչությունների ղեկավարները: Անհրաժեշտության դեպքում կարող են հրավիրվել նաեւ այլ մասնագետներ:   Ընդունելությանը գրանցվելու համար քաղաքացիները կարող են դիմել առողջապահության նախարարության տեղեկատվական կենտրոն՝ երկուշաբթիից ուրբաթ (բացառությամբ ոչ աշխատանքային օրերի)` ժամը 09:30-12:45-ը եւ 14:00-17:30-ը: Յուրաքանչյուր ընդունելությանը կարող է գրանցվել 10 քաղաքացի: Հրատապ հարցերով` ընդունելությանը արտահերթ կարգով կարող է մասնակցել չգրանցված եւս 3 քաղաքացի:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

Այս գերատեսչության դեպքում եւս հստակ ամրագրվում է նախարարի մոտ քաղաքացիների ընդունելության հնարավորությունը, ինչպես ԿԳՄՍ նախարարությունում է եւ ի տարբերություն առողջապահության նախարարության:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մոտ քաղաքացիների ընդունելությունը կատարվում է յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը: Այն կազմակերպում է նախարարության աշխատակազմի քարտուղարության քաղաքացիների ընդունելության բաժինը: Հերթագրման համար՝ ըստ սահմանված կարգի, քաղաքացին պետք է անձամբ ներկայանա նախարարության ընդունարան եւ խնդրի վերաբերյալ հանձնի գրավոր դիմում։ Բացառիկ դեպքերում հերթագրումը կատարվում է հեռախոսազանգի միջոցով, եթե քաղաքացին ունի տեղաշարժման խնդիր։ Նախարարի մոտ անցկացվող ընդունելությանը մասնակցում են կառուցվածքային տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Հնարավոր է նաեւ փոխնախարարների մասնակցությունը:

 Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալների, նախարարության աշխատակազմի ղեկավարի մոտ քաղաքացիների ընդունելությունը նախատեսված է յուրաքանչյուր ամսվա չորեքշաբթի օրը: Ըստ անհրաժեշտության նախարարի կամ համապատասխան ղեկավարի ցուցումով կարող է լինել նաեւ արտահերթ ընդունելություն:

Նախարարության աշխատակզմի քարտուղարության քաղաքացիների ընդունելության բաժնում, որն առանձացված է ընդհանուր նախարարությունից, քաղաքացիների ընդունելություն կարող է կատարվել ամեն օր: Նախատեսվում է, որ այստեղ պետք է համակողմանի ուսումնասիրվեն քաղաքացիների առաջ քաշած խնդիրները, համապատասխան ստորաբաժանումների հետ ճշտվեն աջակցության հնարավոր տարբերակները եւ ՀՀ օրենսդրության շրջանակներում տրվեն համապաստասխան պարզաբանումներ:

Քաղաքացիների մուտքը նախարարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում իրականացվում է միայն քաղաքացիների ընդունելության բաժնի պետի կամ նրա հանձնարարությամբ նույն բաժնի համապատասխան աշխատակիցների թույլտվությամբ՝ նախապես համաձայնեցնելով պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կամ իրավասու մասնագետի հետ:

Տպել
507 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան