Հավաքականի ղեկից հոր հեռանալուց հետո Արսեն Ջուլֆալակյանը չի թողնի ըմբշամարտը

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ) չի պատրաստվում թողնել ըմբշամարտը: ՀՀ ԱԺ պատգամավորն այդ մասին հայտնեց այսօր՝ օգոստոսի 27-ին, այն բանից հետո, երբ նրա հայրը՝ ճանաչված մասնագետ Լեւոն Ջուլֆալակյանը, հայտարարեց, որ թողնում է ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:

«Ես կմասնակցեմ. թե չէ՞: Պարտադիր: Նպատակն անփոփոխ է: Պայքարելու եմ առնվազն մինչեւ Տոկիո 2020: Մինչեւ չտեսնեմ, որ ուղեգիր ունեմ, չեմ հանձնվելու: Նպատակն ուղեգիր նվաճելն է, հավաքականի կազմում, թե առանձին, կորոշենք ես եւ իմ անձնական մարզիչները՝ Լեւոն Ջուլֆալակյանն ու Արամ Ջուլֆալակյանը (խմբ. եղբայրը)»,- ասաց նա:

Արսեն Ջուլֆալակյանը նաեւ նշեց, որ հոր հեռանալուց հետո հավաքականով շարունակելու են զբաղվել մարզչական շտաբի մյուս անդամները՝ Էդուարդ Սահակյանը, Սամվել Գեւորգյանը եւ Գեւորգ Ալեքսանյանը՝ օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի (97) հայրը: Նա ավելացրեց, որ նպատակահարմար չի համարում այդ կազմի հետ աշխատելը ու շուտով ֆեդերացիայի հետ կորոշի՝ ինչ ֆորմատով է շարունակելու մարզումներն ու մրցումները:

Ինչ վերաբերում է Լեւոն Ջուլֆալակյանին, ապա օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանն այսօր բացատրեց, որ շուրջ 20 տարի ընտրանին գլխավորելուց հետո նման որոշում է կայացրել, քանի որ հավաքականի որոշ մարզիկներ փորձում են իրենց կամքը թելադրել իրեն եւ դավադրություն են կազմակերպել: Հավաքականում առաջացած ինտրիգներից մեկն այն է, որ մարզիկների մեջ հարց է առաջացել, թե ով պետք է մրցումների մասնակցի օլիմպիական 87 կգ քաշային կարգում՝ ոչ օլիմպիական 80 եւ 82 կգ քաշային կարգերում համապատասխանաբար աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ մանուկյանը, թե 87 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր Արթուր Շահինյանը: Մյուս ինտրիգը կապված է 77 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանի ու Եվրոպայի բրոնզեմեդալակիր Կարապետ Չալյանի հետ: Կան կարծիքներ, որ Լեւոն Ջուլֆալակյանը կողմնապահություն է անում որդու օգտին:

Տպել
2489 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի