Հայաստանի զինված ուժերից բացի՝ 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ որեւէ այլ զինվորական չի մասնակցել․ Ալումյան

2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Զինված ուժերի զինծառայողները անմիջական կոնտակտի չեն մտել ցուցարարների հետ, նրանք տեղաբաշխված են եղել դեպի ԱԺ եւ նախագահական նստավայր տանող ճանապարհի ուղղությամբ՝ Լեո-Պարոնյան խաչմերուկում, որպեսզի կանխեն մարդկանց առաջխաղացումը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Նա նշեց, որ ԶՈՒ-երը տեղակայված են եղել Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի շուրջ, դեպի Կենտրոնական բանկ գնացող հատվածում։ Ըստ Ալումյանի պնդման՝ ցուցարարների հետ դեմ առ դեմ կանգնած են եղել միայն ոստիկանական ուժերը։ Պաշտպանի խոսքով՝ ԶՈՒ-երը չեն օգտագործվել մարտի 1-2 եւ հետագա իրադարձությունների ժամանակ, օգտագործվել են կանխարգելման նպատակով, ընդամենը տեղակայվել են Լեո-Պարոնյան խաչմերուկում, Ամիրյան-Մաշտոցի պողոտա հատվածում։ Ընդ որում՝ Ալումյանը պնդեց, որ ԶՈՒ-երը նշյալ հատվածներում տեղակայվել են արտակարգ դրություն հայտարարելուց հետո․

«Հայաստանի զինված ուժերից բացի 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ որեւէ այլ զինվորական չի մասնակցել։ Այս հանգամանքը ապացուցելու համար դռնփակ դատական նիստ տեղի ունեցավ եւ մենք ապացուցեցինք եւ դատախազությունն ընդունեց, այն ինչ մենք ասացինք, պարզապես կան բաներ, որոնք ես իրավունք չունեմ ասելու։ Հայաստանի զինված ուժերի զինծառայողներից բացի որեւէ այլ զինծառայող չի ներգրավվել եւ մասնակցել այդ իրադարձություններին»,-հայտարարեց Ալումյանը։

Քոչարյանի պաշտպանի պնդմամբ՝ մարտիմեկյան իրադարձությունները զանգվածային անկարգություններ էին․

«Աակայն արդյոք այդ անկարգությունները սպառնում էին երկրի անվտանգությանը, թե՝ ոչ, գնահատում է Հանրապետության նախագահը՝ Սահմանադրությամբ»,- ասաց Ալումյանը։

Հարցին, թե ի՞նչ հիմքեր կային ենթադրելու, որ ցուցարարները սպառնում էին երկրի ներքին անվտանգությանը, փաստաբանը պատասխանեց.

«Երբ ցույցերի ժամանակ անընդհատ հնչում է, որ մենք պետք է կազմաքանդենք այս իշխանությունները, իսկ զինված ուժերում աշխատանք էր տարավում, որպեսզի զինվորականներ անցնեն ցուցարարների կողմը, նշանակում է, որ այդ վտանգը թվացյալ չէր, այլ առկա էր իրական սպառնալիք»։

Հայկ Ալումյանն անդրադարձավ նաեւ սույն թվականի օգոստոսի 29-ին ՍԴ-ում քննարկվելիք դիմումին՝ նշելով, որ այն ավելի շատ է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանին, քան Մարտի մեկի գործին։

«Այն, ինչ քննվելու է օգոստոսի 29-ին ավելի նեղ խնդիր է, իսկ այն, ինչ Վենետեիկի հանձնաժողովում եւ Եվրոպական դատարանում կքննարկվի, դա գլոբալ ազդեցություն կունենա գործի վրա»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն օգոստոսի 29-ի գրավոր ընթացակարգով կքննի Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Երկորրդ նախագահը բարձր դատարանին խնդրում է ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի միաժամանակ երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի եւ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։

Տպել
2257 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին