Կապանի օդանավակայանի շինարարական աշխատանքները ավարտական փուլում են (լուսանկարներ)

Կապանի օդանավակայանի շինարարական աշխատանքները ավարտական փուլում են: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ասել է «Սյունիքի օդանավակայան» ՍՊԸ տնօրեն Կարեն Վարդանյանը: Նշենք, որ նախապես հայտարարվել էր, որ օդանավակայանը պատրաստ կլինի 2018-ի ամռանը:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը օդանավակայանի համար 5 միլիոն եվրո արժողությամբ Լ-410 ինքնաթիռ էր գնել:

ՀԺ-ն Վարդանյանից հետաքրքրվել էր նաեւ, թե ո՞րն է պատճառը, որ նախապես նշված ժամկետներում՝ այն է 2018 թվականի ամռանը, օդանավակայանը դեռ պատրաստ չէր, եւ արդյո՞ք այստեղ քաղաքական պատճառներ կան: Ի պատասխան մեր գրավոր հարցման՝ Վարդանյանը պատասխանել է. «Կապանի օդանավակայանի եւ դրա ենթակառուցվածքների կառուցման եւ գործարկման աշխատանքների ընթացքը ոչ մի փուլում չի կասեցվել կամ դադարեցվել. շինարարական եւ հարակից աշխատանքները ընթանում են ողջ ծավալով եւ ներկայումս գտնվում են ավարտական փուլում»: Վարդանյանը նաեւ նշել է, որ թեեւ առկա վիճակով թռիչքուղին լիովին բավարար էր ներկա ծրագրի շրջանակներում նախատեսված օդանավերի շահագործման համար, իրականացվել է դրա կապիտալ վերանորոգում, ամրացում, ապահովվել է ամբողջովին նոր ծածկույթ, ձեւավորվել են անհրաժեշտ ենթակառուցվածքներ: «Այդ աշխատանքները նպատակաուղղված են ապահովելու անվտանգության եւ հուսալիության բարձր չափանիշների համապատասխանող աերոդրոմի (թռիչքուղու) կառուցումը, ինչը հնարավորություն կտա Կապանի օդանավակայանում ընդունելու ավելի ծանր օդանավեր, ապահովելու տարբեր նպատակներով բեռնափոխադրումների կազմակերպումը: Շինարարական աշխատանքները ավարտական փուլում են»,- ՀԺ-ի հարցմանն ի պատասխան՝ մանրամասնել է «Սյունիքի օդանավակայան» ՍՊԸ տնօրենը:

Ստորեւ տեղադրում ենք լուսանկարներ օդանավակայանի ներկա վիճակից եւ ինքնաթիռից.

Տպել
4585 դիտում

Այսօր առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առաջիկա օրերին՝ առանց տեղումների եղանակ

Հրշեջները մարել են Ներքին Չարբախի գերեզմանատանը բռնկված հրդեհը

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ

Արմավիրի մարզադաշտը կարող է վերանվանվել Նիկիտա Սիմոնյանի անունով

Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն»-ի ներկայացուցիչներին

Չինացի ներդրողները դեռ պետք է որոշեն`գալիս են Հայաստան, թե ոչ․ վարչապետը՝ Ալավերդու պղնձաձուլարանը վերագործարկելու մասին

«ARMENIAN HELICOPTERS» ընկերության 4 ուղղաթիռները կարող են ծառայել ԱԻՆ-ին՝ հրդեհաշիջման կամ այլ աշխատանքների ժամանակ

20-ամյա տղային անազատության մեջ են պահել եւ գումար պահանջել ազատ արձակելու համար

Պանամայի քաղաքացի ներկայացած անձինք կեղծ թղթադրամների համար պահանջել են 1 միլիոն դոլար (տեսանյութ)

«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Էլեկտրական գեներատորով բեռնված մեքենան թեքվել էր, առկա էր գեներատորի ընկնելու վտանգ

Աշխարհի 17 երկրներից նկարիչներ կգան Հայաստան, նրանք 10 օր կապրեն ու կստեղծագործեն Տավուշում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Վիլնյուսում

Երեխային կարող է խփել միայն իսկական մանկավարժը. Արմինե Դավթյանի հայտարարությունը մտահոգել է ոլորտի պատասխանատուներին

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

Եթե Ադրբեջանը Ղարաբաղի հարցում կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստան է եւ վերջ. Փաշինյան

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)