Իմ մեծատառով պացիենտը

15/09/2010 schedule16:55

Բժշկական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող էի, երբ ամառային արտադրական պրակտիկայի իրավունքը վաստակեցի անցկացնելու Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։ Մի օր բանավեճի բռնվեցի մի լեհի հետ, որն ինձ մեղադրում էր, թե ինքը գիտի իմ լեզուն` ռուսերենը, իսկ ես իրենցը` ոչ։ Լեհի համար Խորհրդային Միության բոլոր քաղաքացիները ռուսներ էին, որոնց լեհերի մեծ մասը չէր սիրում։ Փորձեցի բացատրել, որ ես Հայաստանից եմ, որ հայն այլ ազգ է։ Չհասկացավ։ Սկսեցի հայերեն խոսել։ Լսեցի պատասխանը` վպ ՐՈջցՎպվ, այսինքն` չեմ հասկանում։ Ուրախացած հասկացրեցի, որ տես, ինքն էլ իմ լեզուն չգիտի, բայց, միեւնույնն է, նա այդպես էլ չհասկացավ, որ կա առանձին այլ ազգ Խորհրդային Միությունում։ Իրավիճակից դուրս գալու համար` սկսեցի թվարկել մեծանուն հայերի անուններ` Տիգրան Պետրոսյան, Արամ Խաչատրյան, Վիկտոր Համբարձումյան եւ այլն։ Նա ճանաչեց Վիկտոր Համբարձումյանին։ Վիկտոր Համբարձումյանով ես այդ լեհին ճանաչեցրեցի իմ ազգը, եւ այդ օրվանից ինձ համար էլ Համբարձումյան եւ Հայաստան անունները կարծես նույնացան։ Այդ ժամանակ մտքովս էլ չէր անցնի, որ կգա մի օր, որ ես կդառնամ նրա բժիշկը, նրան կվիրահատեմ եւ կմտերմանամ։ Բժիշկները որոշ առումով երես առած մարդիկ են եւ, անկախ պացիենտի մասնագիտությունից, կոչումներից, պաշտոնից, տարիքից եւ սեռից, իրենց իրավունք են վերապահում խորանալու պացիենտի կյանքի մեջ, բազմաբնույթ հարցերով, կատակներով ստեղծում են մտերմիկ հարաբերություններ, բացում նրանց հոգու բոլոր մութ անկյունները։ Այդ առումով բացառություն չեղավ ինձ համար նաեւ Վիկտոր Համբարձումյանը։ Չնայած արդեն պատկառելի տարիքին, նրա մեջ տեսա հանճարեղ մարդուն` խորիմաստ դատողություններով, աշխարհընկալումով, գիտական պատկերացումներով, հայրենասիրությամբ, շատ հասարակ կենցաղավարությամբ։ Պատահականորեն Վիկտոր Համբարձումյանի վիրահատության օրը համընկել էր այն օրվա հետ, երբ Գիտությունների ակադեմիայում տեղի էին ունեցել նախագահի ընտրություններ (Վիկտոր Համբարձումյանի հրաժարականի պատճառով)։ Վիկտոր Համբարձումյանն ընտրվել էր պատվավոր նախագահ։ Լրագրողները, իմանալով նրա բացակայության պատճառը, ուղղակի գրոհեցին Աշտարակի հիվանդանոցի վրա։ Վիրահատությունը նոր էր ավարտվել, եւ բնականաբար, Վիկտոր Համբարձումյանի կինը` Վերա Ֆյոդորովնան, որն ամուսնուն ամենայն ուշադրությամբ էր խնամում, կտրականապես դեմ եղավ լրագրողների հետ նրա հանդիպմանը։ Մի երիտասարդ լրագրող այնպես ինձ համոզեց (դա կլինի, ասաց, իմ ամենաերազած հեռուստառեպորտաժը), որ ես ընկրկեցի եւ դիմեցի Համբարձումյանին։ Նինա Ֆյոդորովնան դարձյալ հակազդեց, իսկ Համբարձումյանը դիմեց ինձ հետեւյալ խոսքերով. «Եթե դու գտնում ես, որ պետք է...»։ Հարցազրույցը ստացվեց։ Լրագրողն ինքնամոռաց հեռացավ։ Իսկ հարցազրույցը եւս մի անգամ ինձ համոզեց, որ իսկական մեծությունները բոլոր պայմաններում եւ պարագաներում էլ մնում են մեծ։ Լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ որոշեցիք վիրահատվել Աշտարակում, չէ՞ որ դուք կարող էիք վիրահատվել աշխարհի ցանկացած ճանաչված կլինիկայում, Վիկտոր Համբարձումյանը պատասխանեց. «Ես եմ ընտրել իմ բժշկին։ Մարդիկ բոլորը հավասար են եւ պետք է ունենան հավասար պայմաններ բուժվելու համար։ Ես իմ օրինակով ցանկացա ցույց տալ, որ շրջաններում էլ է հարկավոր պահել նորմալ առողջապահական հիմնարկներ»։ Հիշում եմ, երբ տարիներ առաջ նորոգումից հետո բացվեց Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնը, այն ժամանակվա մի շատ բարձր պաշտոնյա` Ռոբերտ Քոչարյանը, հեռուստաեթերից հայտնեց, որ ստեղծվել է հզոր մի կենտրոն, որի մրցակցությանը չեն դիմանա մնացած բոլոր բուժհիմնարկները եւ կփակվեն։ Մեկը չեղավ` ասեր, որ այդ գումարների (չէ՞ որ այդ ծախսված փողերը բոլորինն էին) 10 տոկոսը դնեին Մեղրիի կամ Նոյեմբերյանի կամ մի այլ հեռավոր հիվանդանոցի վրա, մի քիչ էլ այնտեղ ապրող մարդիկ բուժման գնալիս իրենց մարդ կզգային։ Չէ, համեմատելու չէ, մեծություններն ուրիշ են... Կյանքի վերջին տարիները մեծանուն գիտնականը ձմեռն անցկացնում էր իր աղջկա` Կարինեի երկու սենյականոց բնակարանում։ Ծանր տարիներ էին։ Գործում էր էլեկտրական հոսանքի հովհարային անջատումների ռեժիմը։ Երբ լույսերն անջատվում էին, սիրում էր կրկնել` Լեւոնը լույսը տարավ, երբ միացնում էին` Լեւոնը մեզ լույս տվեց։ Ստեղծված դժվարություններին գիտակցորեն էր մոտենում, չէր նեղվում, գտնում էր, որ դրանցից խուսափելն անհնարին է, եւ այդ բոլորը ժամանակավոր են։ Լինելով խորհրդային մեծ տերության ճանաչված գիտնական` նա անկախ Հայաստանի մեծ երկրպագուն էր։ Անկախությունը, ազգի ազատ ապրելու իրավունքը նա համարում էր մեծագույն արժեք։ Մեծ ոգեւորությամբ էր հիշում իր առաջին հանդիպումը Հովհաննես Թումանյանի հետ։ Հետաքրքիր դրվագներ էր պատմում հայ եւ օտար ազգի մեծանուն մարդկանց հետ իր հանդիպումներից։ Մի օր նրան այցելելիս նկատեցի, որ տրամադրությունն ընկած է։ Հետաքրքրվեցի, թե պատճառն ինչ է, ցույց տվեց այն դիմումը, որը հղել էր ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին` ընդվզելով նրա որոշման դեմ` ակադեմիայի թղթակից անդամներին մեխանիկորեն ակադեմիկոսի կոչում շնորհելու մասին։ Ասում էր, որ այս փոքրիկ հանրապետությունն այդքան ակադեմիկոսներ չի կարող կերակրել, նաեւ սպառնացել էր` եթե նախագահը հետ չկանգնի իր որոշումից, ապա ինքը կհրաժարվի ակադեմիկոսի կոչումից։ Հետո իմացա, որ դիմումի առթիվ նրան այցելել էր ՀՀ նախագահը` փորձելով համոզել նրան։ Սակայն մեծանուն գիտնականը մնացել էր անդրդվելի։ Մի անգամ նրան ասացի` միգուցե ինքը տեղյակ չի, բայց իրեն մեղադրում են գիտական կադրերի ընտրության հարցում։ Պատասխանեց. «Դե, գիտես, ակադեմիայում բացված ամեն մի տեղի համար դիմում էր 10-15 հոգի, ով մրցույթով անցնում էր, ինձանից գոհ էր մնում, իսկ չանցնողները սկսում էին արդարացում փնտրել, երբեմն նաեւ ինձ մեղադրել...»։ Ճանաչելով նրան` կասկածել չէի կարող նրա ասածի ճշմարտությանը։ Այդ հարցում ես նրա կողմնակիցն էի, որ ակադեմիայի կազմը իրոք ծերացել է, եւ ժամանակն է հենվելու երիտասարդ գիտնականների ներուժի վրա։ Անգամ այդ տարիքում օրվա մեծ մասը նվիրում էր ընթերցանությանը։ Շարունակում էր գիտությամբ զբաղվել։ Կենցաղում շատ հասարակ էր, բավարարվում էր քչով, քյաբաբախորովածային սեղանները նրա համար խորթ էին։ Ուներ կարգավորված ռեժիմ, օրվա մեջ ուներ հստակ զբոսնելու եւ քնելու ժամեր։ Կինը` Վերա Ֆյոդորովնան, շատ ուշադիր եւ հոգատար էր ամուսնու նկատմամբ։ 1995 թվականին կնոջը կորցնելուց հետո կարծես ամեն ինչ փոխվեց նրա կյանքում։ Ձգտումների, առողջության համար պայքարի մեջ կարծես հանդարտություն, անտարբերություն մտավ նրա կյանքում։ Մահվանից մի քանի ժամ առաջ, երբ փորձում էի նրան համոզել բուժական պրոցեդուրաներ անցկացնելու համար, եղավ պատասխանը. «Րաֆֆի՛, ես ապրել եմ երկար եւ վատ չեմ ապրել։ Ես այլեւս պետք չեմ գիտությանը, խնդրում եմ ինձ թողնես հանգիստ մեռնեմ...»։ Տիտանի կամքին հակառակվելն անհնարին էր։ 1996թ. օգոստոսի 12-ին Բյուրականի իր բնակարանում խաղաղ, անվրդով փակեց աչքերը մեծատառով Մարդը, մեծանուն գիտնականը։ Հանգիստ ննջեց, քանզի գիտեր, որ իրենից հետո թողել էր հսկայական գիտական պոտենցիալ ունեցող Հայաստանի Հանրապետություն։ Տեսնես սերունդները կօգտվե՞ն, թե՞ քամուն կտան... Մահվանից հետո ես պատիվ ունեցա մասնակից լինելու նրա կտակի ընթերցման արարողությանը։ Փող ու հարստություն չէր, որ նա բաժանում էր, այդպիսիք նա չէր էլ ունեցել, նա սեր ու իմաստություն էր բաժանում, խնդրում իր սերունդներին, որ սիրեն իրենց հայրենիքը եւ անպայման լավ տիրապետեն հայերենին, աշխարհի որ անկյունում էլ ապրելիս լինեն։ Խնդրել էր նաեւ ընտանիքի անդամներին, որ իր հուղարկավորությունը կազմակերպեն համեստ, ինչպես անցավ իր համեստ կյանքը։ Այդ ժամանակվա ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը հանդիպեց Վիկտոր Համբարձումյանի զավակներին (հանդիպմանը մասնակից դարձրեցին նաեւ ինձ)` հուղարկավորությունը Երեւանում բարձր մակարդակով կազմակերպելու թույլտվություն ստանալու համար, սակայն զավակները որոշեցին ի կատար ածել մեծ գիտնականի վերջին կամքը եւ հուղարկավորությունը կազմակերպել Բյուրականում։ Մեծանուն գիտնականն իր հանգրվանը գտավ աստղադիտարանի մոտակա բարձրունքում գտնվող ընտանեկան գերեզմանոցում։ Թվում է` աստղերին նայող իր Բյուրակնա բարձունքից ու դեպի Մասիսը հառած իր հայացքով հավերժ կշրջի հայրենի երկրում` սերմանելով սեր, իմաստություն, բարություն։ Րաֆֆի Մելքոնյան

Տպել
2586 դիտում

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան