Լեոնարդո դի Կապրիոն 5 մլն դոլար կնվիրաբերի Ամազոնի այրվող անտառների վերականգնման համար

Աշխարհահռչակ դերասան ու բարեգործ Լեոնարդո դի Կապրիոն, որը զբաղվում է նաեւ գլոբալ տաքացման հիմնախնդիրներով, այլ բարեգործների հետ 5 մլն դոլար կնվիրաբերի Ամազոնի այրվող անտառների վերականգնմանն աջակցելու համար: Ֆինանսական աջակցությունը կցուցաբերվի դի Կապրիոյի «Earth Alliance» հիմնադրամի միջոցով:

Այս մասին աշխարհահռչակ դերասանը գրել է Ինստագրամի իր էջում: Ամազոնի անտառների հրդեհի հետեւանքների վերացման համար ստեղծվել է «Ամազոնի անտառ» հատուկ հիմանդրամը, որն էլ մի շարք բարերարների աջակցությամբ պարտավորվել է 5 մլն դոլար նվիրաբերել անտառների վերականգնմանը: Լեոնարդո դի Կապրիոն կոչ է արել միանալ իրենց նախաձեռնությանը, որն ուղղված է հրդեհից տուժած տարածքների վերականգնմանը:

«Ամազոնի անտառները կրակի մեջ են, այս շաբաթ ավելի քան 9000 հազար հրդեհներ է հայտնաբերվել Բրազիլիայի տարածքում: Բրազիլիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտը հայտնում է 72 000 հրդեհների գոյության մասին, այն դեպքում երբ անցած տարի այդ թիվը 40 000 հազար էր», - ասված է հիմնադրամի հայտարարության մեջ:

Հատկացված ֆինանսական միջոցները, նշում է Լեոնարդո դի Կապրիոն, ուղղվելու են ոչ միայն հրդեհաշիջման աշխատանքներին, այլեւ Ամազոնի կեսաբազմազանության պաշտպանությամբ զբաղվող գործընկերների եւ տեղաբնիկների կարքիներին:

«Ձեր նվիրատվության 100 տոկոսն էլ ուղղված կլինի մեր այն գործընկերներին, որոնք այս պահին փորձում են պաշտպանել Ամազոնը հետագա նման դեպքերից: «Earth Alliance» հիմնադրամը միանգամայն պատրաստ է պաշտպանել  բնությունը: Մենք խորապես անհանգստացած են այն դժբախտության համար, որ տեղի է ունեցել Ամազոնի անտառում: Սա ևս մեկ անգամ ընդգծում է կլիմայի, կենսաբազմազանություն ու տեղացիների նուրբ փոխկապակցվածությունը», - ասված է նրա գրառման մեջ:

Դի Կապրիոն նաև նշում է, որ 5մլն ԱՄՆ դոլարը, որն արդեն նվիրաբերվել է այս գործին, ուղղված կլինի անտառին ու դրա բնակիչներին հասցված վնասը վերականգնելու համար:

Արդեն 17 օր է չեն կարողանում հանգցնել Բրազիլիայի Ամազոնի խոնավ արևադարձային անտառների հրդեհները։ BBC-ին գրում է, որ անցած տարվա համեմատ երկրագնդի ամենախիտ անտառում հրդեհների քանակը կտրուկ աճել է. հրդեհների մեծ մասի պատճառը մարդիկ են:

Բրազիլիայի տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտը հայտնել է հրդեհների քանակի ռեկորդային աճի մասին: Ինստիտուտի տվյալներով, այս տարվա սկզբից Բրազիլիայում արձանագրվել է շուրջ 70 հազար հրդեհ, իսկ անցած շաբաթվա հինգշաբթիից ի վեր արբանյակները նկատել են 9,507 նոր հրդեհներ: Նախորդ տարվա համեմատ հրդեհների թիվն աճել է 80%-ով։

Նշվում է, որ հրդեհների պատճառով Սան Պաուլոյի երկինքը պատված է սև ծխով։

Ամազոնի արևադարձային անտառը աշխարհում ամենամեծ արևադարձային ատառն է: Այն զբաղեցնում է ավելի քան 7 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք։ Այն գտնվում է Բրազիլիայի, Բոլիվիայի, Պերույի, Էկվադորի, Կոլումբիայի, Վենեսուելայի և Գայանայի տարածքում։ Այն հանդիսանում է աշխարհի տրոպիկական անտառների 2/3 մասը։ Գիտնականները պնդում են, որ երկրագնդի ածխաթթու գազի 25%-ը իր մեջ կլանում է Ամազոնի անտառները։ Այն այսպես ասած հանդիսանում է Երկիր մոլորակի թոքերը։

 
 
 
View this post on Instagram

#Regram #RG @earthalliance #EarthAlliance, launched in July by @LeonardoDiCaprio, Laurene Powell Jobs, and Brian Sheth, has formed an emergency Amazon Forest Fund with a commitment of $5 million dollars to focus critical resources for indigenous communities and other local partners working to protect the life-sustaining biodiversity of the Amazon against the surge of fires currently burning across the region. Join Us. 100 percent of your donation will go to partners who are working on the ground to protect the Amazon. Earth Alliance is committed to helping protect the natural world. We are deeply concerned about the ongoing crisis in the Amazon, which highlights the delicate balance of climate, biodiversity, and the wellbeing of indigenous peoples. To learn more or to donate, please visit ealliance.org/amazonfund (see link in bio) Photos: @chamiltonjames, @danielbeltraphoto 2017

A post shared by Leonardo DiCaprio (@leonardodicaprio) on

Տպել
2910 դիտում

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»