Երևան
2 °C
Քիչ առաջ վիճաբանություն է տեղի ունեցել Երեւանում, հնչել են կրակոցներ, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադեւոսյան փողոցում կրակոցներ են հնչել եւ կան վիրավորներ:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մի քանի զենքերից կրակված պարկուճներ, այդ թվում՝ ավտոմատի, «Մակարով» եւ թմբուկավոր տեսակի ատրճանակների, դանակներ եւ արնանման հետքեր: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները:
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված վայրից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի:
Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:
Ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի եւ վիրավորների ինքնությունը:
ՀԺ-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Դոն-Կիխոտ ռեստորանի դիմաց։ Նույն տեղեկությունների համաձայն՝ վիրավորը Շենգավիթում գործող «Մաքս» սուպերմարկետի սեփականատերն է։ Ըստ նախնական վարկածի՝ վիճաբանությունը տեղի է ունեցել նրա եւ մահացածի միջեւ։ Նշենք, որ մահացածի ինքնությունը մինչ այժմ պարզ չէ։
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակին
«Ալրաղացի Լյովիկ» անունով հայտնի Լեւոն Սարգսյանը ՌԴ քաղաքացի դառնալու համար դիմում է ներկայացրել. պաշտպան
Այս ցուցանիշները ապացուցում են, որ Ադրբեջանը ձախողել է այս հարցում. Արմեն Գրիգորյան
Մելիքբեկյանը, Հովհաննիսյանը, Գրիգորյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուներ. «Փյունիկի» թեկնածուն չի հաստատվել. (թարմացվող)
Ռուստամ Բադասյանը Բրյուսելում քննարկել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումների օրակարգը
Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին
Իրավապահները ատրճանակ են հայտնաբերել. մանրամասներ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից
Հակապետական գործողությունների միտված հայտարարություններ անող անձինք հակապետական գործիչներ են․ Մակունց
Բերդ, Ամասիա, Ալավերդի և Թումանյան համայնքների համար մշակվել են աղետների ռիսկի կառավարման պլաններ. ԱԻՆ
Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելը քաղաքական հետապնդում որակելը չի կարող ընդունելի լինել․ Մակունց
Ոստիկանները Արգիշտի փողոցում թմբուկավոր ատրճանակ են հայտնաբերել
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շրջանակներում կա 18 մեղադրյալ եւ նախնական 23.7մլրդ դրամի վնաս պետությանը
Երեւան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է. տուժածներ չկան
Շահագործման է հանձնվել «ՀԿԵ» ՓԲԸ «Ղալթախչի» երկաթուղային կայարանը
SOAD-ի շրջագայության արդեն 2 համերգի տոմսերն ամբողջությամբ սպառված են. դեռ հայտնի չէ՝ երբ խումբը կգա ՀՀ
Ութամյա Էլենը հաղթահարել է քաղցկեղը. նրա երազանքն է դառնալ «Միսս Հայաստան»
Պարտիզանական պատերազմները բների մեջ խեղդվելու են․ Տիգրան Կարապետյան
Քիմ Քարդաշյանի մտերիմ ընկերը վստահ է, որ նա ԱՄՆ առաջին տիկին է դառնալու
Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Դա կդառնա շանտաժի, մանիպուլյացիայի տարածված հնարք. Քոչարյանի պաշտպաններն առարկեցին ինքնաբացարկի միջնորդության դեմ
© 2019 Հայկական ժամանակ