Պարգեւատրվել են Շիրակի մարզի զորացրված զինվորները, նրանց զինղեկներն ու համայնքապետերը

Պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ցուցաբերած պատասխանատվության, մարտական առաջադրանքների գերազանց կատարման համար այսօր Գյումրիում պարգեւատրվել են ծառայությունն ավարտած եւ բանակից տուն դարձած զինվորները: Սա Շիրակի մարզում ձեւավորված ավանդույթ է: Զինվորական կոմիսարը շնորհակալություն է հայտնում շարքայինից մինչեւ սպա:

«Հերթական անգամ հավաքվել ենք մեծարելու այն շիրակցիներին, որոնք օրինակ են ծառայում գալիք սերունդներին՝ ցուցաբերելով մեծ հայրենասիրություն՝ բարձր պահելով հայի, շիրակցու անունը: Ծառայությունից եկած զինծառայողներն իրենց ընկերասեր, պատվախնդիր, վճռական դրսեւորումներով բազմիցս մարտական եւ անձնական պատրաստակամության բարձր ցուցանիշներ են ցուցաբերել: Բարձր կարգապահության եւ գերազանց ծառայության համար այսօր արժանացել են տարբեր խրախուսանքների»,- ելույթի իր խոսքում ասաց  Շիրակի մարզի զինվորական կոմիսար Գագիկ Խաչատրյանն ու սպաներին հանձնեց պարգեւները: Այնուհետ հերթը Գյումրու քաղաքապետարանինն էր: Քաղաքապետ Սամվել Բալասանյանաին անունից նվերներ ստացան գյումրեցի շարքային զինվորներն ու սպաները:

«Վստահ եմ՝ ծառայության ընթացքում դուք գիտակցել եք այդ պատասխանատվությունը եւ պատվով եք կատարել ձեր առջեւ դրված բոլոր խնդիրները: Յուրաքանչյուր տղայի համար զինվորական ծառայությունը կարեւոր ժամանակաշրջան է: Բանակում կոփվում է նրա տոկունությունը, կամքը, ինչպես նաեւ ավելի արժեւորվում է հայրենիքն ու նրա պաշտպանությունը»,- ասաց Գյումրու քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը:

Միջացառման ընթացքում Շիրակի մարզի յուրաքանչյուր համայնքի ղեկավար պարգեւատրեց իր համայնքից պարտադիր զինվորական ծառայության մեկնած եւ պատվով վերադարձած պահեստազորայիններին:

Ազատանը ներկայացնող ազգությամբ եզդի Նոդարը նվերներ ու պատվոգիր ստացավ ե՛ւ համայնքապետից, ե՛ւ Ազատանի դպրոցի տնօրենից: Դպրոցում ուսման առաջադիմությամբ աչքի չընկած Նոդարը բանակում ծառայած տարիներին պարգեւատրվել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

Հատուկ պատվոգրեր ստացան նաեւ պարգեւատրված զինվորների զինղեկներն ու ուսուցիչները, Գյումրու եւ Արթիկի քաղաքապետերը,  համայնքների ղեկավարները եւս:

«Հայրենիքը սկսվում է սահմանից, բայց այդ սահմանները պահելու համար անհրաժեշտ է մեր բոլորի քրտնաջան աշխատանքը: Զինվորը կարիք ունի, որպեսզի իր թիկունքն ամուր լինի: Երբեմն, զինվորի թիկունքն ապահովող մարդկանց աշխատանքը մնում է անտեսված: Այսօր ես ուզում եմ շնորհակալություն ասել եւ պատվոգիր շնորհել այն մարդկանց, որոնք էական դերակատարում ունեն զինվորի թիկունքն պահովելու, զորակոչային աշխատանքները կազմակերպելու եւ մեր հայրենիքը ամուր պահելու հարցում՝ առաջին հերթին համայնքների ղեկավարների ներդրումը պետք է ընդգծել»,- ասած Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը:

Տպել
573 դիտում

Մեր ընթացիկ խնդիրը հայեցկարգային եւ գաղափարական առումով Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ վարչապետ

Թող 98թ․-ից առաջ միլիոններ կուտակեին, առյուծներ քշեին. Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի շնորհավորական ուղերձների մասին

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին