Պատարայի ջրամբարի կառուցումը Ստեփանակերտի խմելու ջրի ապահովման գլխավոր երաշխիքն է լինելու. Ա. Հարությունյան

23/08/2019 schedule20:32

«Այս օրերին Ստեփանակերտում և հանրապետության մի շարք համայնքներում առաջացած խմելու ջրի «ճգնաժամի» հաղթահարումը լոկալ մոտեցումներով երկարաժամկետ կտրվածքով արդարացված չէ»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Իշխող քաղաքական ուժի առաջնորդի խոսքով՝ համայնքներում ներքին ցանցի կառուցումը այս իմաստով ծրագրի միայն մի մասն է կազմում, և, մասնագիտական դիտարկումների համաձայն, աշխատանքները պետք է շարունակվեն ջրային նոր ռեսուրսների ներգրավմամբ, քանի որ ռիսկի գործոնը մեծ է, որ շոգ եղնակաների պատճառով ամեն տարի այս անցանկալի իրավիճակը կարող է կրկնվել:

«Մայրաքաղաքի դեպքում խնդրի լուծման գլխավոր երաշխիքը կարող է հանդիսանալ Պատարայի ջրամբարի կառուցումը, որի նախագծանախահաշվային բոլոր փաստաթղթերը պատրաստ են: Այն շահագործելու պարագայում Ստեփանակերտն ամբողջությամբ կապահովենք շուրջօրյա ու ավելի որակյալ խմելու ջրով: Խմելու և ոռոգովի մշտական ջուր կունենան նաև Ասկերանի շրջանի տասնյակ գյուղական համայնքներ և հազարավոր հեկտար անջրդի հողատարածքներ»:

Հաշվի առնելով հարցի օրախնդիր լինելը, «Ազատ հայրենիք» կուսակցությունը որոշում է կայացրել աշնանային նստաշրջանում «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության միջոցով հետևողական աշխատանք ծավալել, որպեսզի ջրամբարի կառուցման ծրագիրը ներառվի 2020թ. պետական բյուջեի ծախսային մասում»,- նշել է Հարությունյանն՝ ընդգծելով, որ այն խմբակցության համար սկզբունքային հարց է լինելու:

Տպել
450 դիտում

2 իրանցիները Երեւանի խանութներից մեկից գողացել էին 120 հազար դրամ

Միլիարդների չարաշահումներ ու նոր բացահայտումներ «Հյուսիս-Հարավ»-ի գործով. ինչ կապ ունի «Մուլտի Գրուպ»-ը. պաշտոնական

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

Աննա Հակոբյանը մեկնում է Յարոսլավլ

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի պատասխանը

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

Աշխարհի առաջնություն. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հրդեհ Երասխ գյուղում. այրվել է 720 հակ անասնակեր

Ուկրաինայում զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել Կիեւի «Մետրո» կամուրջը. նրան ձերբակալել են

Բնակարաններից մեկից գողացել էր դրամապանակ ու օծանելիք. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան

Հրդեհ Հայթաղ գյուղում. այրվել են 2 տների տանիքներ

ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին

Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ

Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր

ՔՊ-ն նիստ է հրավիրել. օրակարգում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներն են

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին եւ եւս 2 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը