Վարչապետի առաջարկով ուժը կորցրած է ճանաչվել Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու Քոչարյանի հրամանագիրը

ՀՀ նախագահն ուժը կորցված է ճանաչել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու մասին ՀՀ նախագահի 2002 թվականի հրամանագիրը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի.

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի «Վ. Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ զինվորական կոչումից զրկելու մասին» ՆՀ-1135-Ա հրամանագիրը», - ասված է նախագահի հրամանագրում:

Վաղարշակ Հարությունյանը ռազմական և քաղաքական գործիչ է, գեներալ-լեյտենանտ։

2002 թ. հուլիսի 22-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով աստիճանազրկվել է։ Վաղարշակ Հարությունյանն իր աստիճանազրկումը համարում է անօրինական, իսկ «Հանրապետություն» կուսակցության պնդմամբ, որի անդամ էր Վաղարշակ Հարությունյանը, վերջինիս աստիճանազրկումը քաղաքական հաշվեհարդարի միջոց էր։

2019 թվականին վերականգնվել է նրա զինվորական կոչումը, և նա նշանակվել ԵԿՄ փոխնախագահ։

Վաղարշակ Հարությունյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև կոնֆլիկտն սկսվել էր 1999 թ. Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունից հետո, երբ տեղեկանալով ահաբեկչության մասին՝ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով բանակը փակել էր Երևան տանող ճանապարհները։

Իսկ օրեր անց Ռոբերտ Քոչարյանը այդ գործողությունը որակել էր որպես ինքնագլուխ, անընդունելի գործողություն:

Տպել
8035 դիտում

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա

Ըմբշամարտի Աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ 1/4

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաչվերացի տոնը

Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը 10:1 հաշվով հաղթեց տաջիկ ըմբիշին ու դուրս եկավ 1/8

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ

Երեւանում, Քասախ գյուղում և Կապան քաղաքում փրկարարները հայտնաբերել եւ տեղափոխել են օձերի

Բեզոարյան այծը հայտնվել է թակարդում եւ ոտքը կոտրել. Տեսչական մարմնի աշխատակիցները չեն կարողացել օգնել

Եթե զգամ, որ խորհրդականի կարիք կա՝ որոշում կկայացնեմ՝ դեռ չեմ կողմնորոշվում. ՀՌՀ խորհրդի նախագահ