Պուտինն ավելի խելացի էր Ղրիմի և այլ հարցերում, քան Օբաման. Թրամփ

23/08/2019 schedule12:16

Մոտ օրերս ֆրանսիական Բիարից քաղաքում կմեկնարկի Մեծ Յոթնյակի տարեկան գագաթաժողովը: Գագաթաժողովի նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանին վերադարձը Մեծ Յոթնյակի ձևաչափ՝ չնայած Ղրիմի բռնակցմանը: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը դուրս է բերվել այս ձևաչափից 2014 թվականին Ղրիմի շուրջ զարգացումների հետևանքով:

«Ռուսներին հեռացրել են, քանի որ Պուտինը ավելի խորամանկ գտնվեց Ղրիմի և մնացած այլ հարցերում: Պուտինին հաջողվեց խորամանկել Օբամային : Օբաման զայրացած էր, ուստի նրանք հեռացրեցին Պուտինին: Կարծում եմ՝ Ռուսաստանը պետք է լինի այս ձևաչափի մաս, քանի որ մենք փորձում ենք հաստատել համաշխարհային խաղաղություն կամ լուծել այլ խնդիրներ: Շատ ավելի դյուրին կլինի, եթե Ռուսաստանը լինի այն տեղում, որտեղ միշտ եղել է»,- նշել է Թրամփը։

Վերլուծաբանները, սակայն, մտահոգված են այս մոտեցմամբ: «Կարծում եմ նախագահի հայտարարությունները համապատասխանում են նրա ջանքերին առանց նախապայմանների Ռուսաստանը միջազգային ասպարեզ վերադարձնելու գործում: Կարծում եմ դա վտանգավոր է և անարդյունավետ, որը կարող է Ռուսաստանին ուղարկել սխալ ազդանշան, որ այն կարող է վերադառնալ միջազգային խոշոր ակումբ ՝ շարունակելով բռնակցված պահել ոչ միայն Ղրիմը, այլ նաև արևելյան Ուկրաինան»,- ասում է Ատլանտյան խորհուրդ հաստատության ավագ փորձագետ Մարկ Սիմակովսկին:

Դեռևս չի նկատվում որևէ ոգևրություն ռուսական կողմից այս հայտարարության կապակցությամբ: Լեոնիդ Սլուցկին, ով գլխավորում է ՌԴ Պետական Դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, նշել է, որ Մեծ Ութնյակ վերադարձը ինքնին նպատակ չէ: Մոսկվան չի ցուցաբերում որևէ պատրաստակամություն Ուկրաինայում խաղաղությանը հասնելու հարցում:

«Ես վստահ չեմ արդյոք նախագահ Պուտինը ցանկանում է վերադառնալ Մեծ Ութնյակ: Ռուսներին հաջողվել է ստեղծվել է տպավորություն, որ դրա մեջ հետաքրքված է Վաշինգտոնը »,- նշում է Վուդրո Վիլսոն միջազգային կենտրոնի փորձագետ Վիլիամ Հիլը:

Հիշեցնենք, որ մոտ օրերս պետք է կայանա Մեծ Յոթնյակի հերթական գագաթաժողովը, որին մասնակցում են Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կանադան, Ճապոնիան ու Միացյալ Նահանգները: Դեռևս պարզ չէ, թե ինչպիսի դիրքորոշում են որդեգրելու այս երկրների առաջնորդները Ռուսաստանի վերադարձի առաջարկի շուրջ:

Տպել
547 դիտում

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ

Միքայել Մինասյանի ընկերությունը «Առաջին ալիքին» վճարում է մի սերիալի չափ գումար. կոռուպցիոն սխեմայի վտանգ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Առաջին ազատումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո. 7-րդ վարչության պետն ազատվել է աշխատանքից

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում մեկնարկել է հանրահավաք

Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտի փոխգործակցության հարցեր

Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է. Լեւոն Շիրինյան

Ես ոչ մի ծանր բան չեմ արել, զինվորական եմ եղել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել․ Սեյրան Օհանյան