Ջերմուկում վարչապետին դիմավորեցին «Ամուլսարն առանց հանքի» վանկարկումներով․ Փաշինյանը հանդիպում է շենքերի բնակիչների հետ

Վարչապետ Փաշինյանը Ջերմուկում է: Նա հանդիպում է տեղի բնակիչներին։ Ջերմուկի կենտրոնական հրապարակում վարչապետին դիմավորեցին տեղի բնակիչները՝ «Ամուլսարն առանց հանքի» վանկարկումներով, ապա քայլերթով շարժվեցին Նիկոլ Փաշինյանի ծառայողական մեքենայի հետեւից՝ դեպի քաղաքապետարան։ Բնակիչները վրդովված են, նրանք ուզում էին, որ վարչապետը երկար մնա իրենց հետ հարցը քննարկելու։ Փաշինյանն ասաց, որ լսել է նրանց կարծիքները եւ ամեն ինչից տեղյակ է։

Փաշինյանն այս ընթացքում շրջում է տեղի բնակելի շենքերով, հանդիպում բնակիչների հետ։ Ջերմուկցիներից մեկը ԱՄՆ-ից վերադարձած մի կին է, որը Փաշինյանին հրավիրեց իր տուն ու ասաց, որ հեղափոխությունից հետո վերադարձել է, Ջերմուկում տուն գնել ու որոշել է ապրել էկոլոգիապես մաքուր տեղում ապրել։

Փաշինյանը հաստատեց, որ իրենց նախընտրական ծրագրում էլ գրել են էկո-Հայաստանի կոնցեպտի մասին, բայց այդ կոնցեպտը ենթադրում է ոչ թե ընդհանրապես հանքեր չշահագործել, այլ շահագործման դեպքում այնպես անել, որ օդը մնա նույն օդը, ջուրը մնա նույն ջուրը, հողը մնա նույն հողը։

Ամերիկահայ տիկինը Փաշինյանին խնդրեց Ամուլսարը չշահագործելու որոշում կայացնել, ինչին ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ եթե շահագործվի, ապա որեւէ բացասական ազդեցություն չպիտի ունենա։

Վարչապետն անդրադարձավ «Ամուլսարը սար է մնալու» մտքին՝ ասելով, որ Ամուլսարն, այնուամենայնիվ, առաջվա սարը չէ, որովհետեւ այնտեղ նախկին իշխանության օրոք արդեն իսկ 400 մլն դոլարի աշխատանք է տարվել, փոս է բացվել։  

Մեկ այլ ջերմուկցու բնակարանում Փաշինյանին կրկին համոզում էին, որ հանքը շահագործել պետք չէ։ Փաշինյանը հարցրեց՝ եթե պարզվի, որ վնաս չի լինելու, եթե պարզվի, որ ջրերը չեն աղտոտվելու, հողը չի աղտոտվելու, կարելի՞ է շահագործել, բնակիչն ասաց, որ չի կարծում, թե այդպես հանարվոր է՝ 100 տոկոով պարզել, որ վնաս չի հասցվելու բնությանը, եւ պնդեց, որ ինքը մնում է իր կարծիքին՝ հանքը չպիտի ահագործվի։

Տպել
2106 դիտում

Մանկապարտեզի տնօրենն ապօրինի աշխատակից է ընդունել, հետո կռիվ սարքել քաղաքապետարանում. Արմավիրի քաղաքապետ

Մարիամի հետ կիրակի երեկոն անցկացրել ենք Երևանում բացված Ամանորյա տոնավաճառում. Աննա Հակոբյան

Ինչի վրա կծախսվի «Իմ քայլը» հիմնադրամի՝ երեկ հավաքած մոտ 700 մլն դրամը . Լենա Նազարյանը թվարկել է ծրագրերը

Արցախի ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով

Այսօր 2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված կենդանի կա․Հակոբ Կարապետյան

Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափեր

Արժեհամակարգային հակադրություններն արհեստական են

Արագածոտնի Թալին, Ապարան, Աշտարակ քաղաքներում եւ Շիրակի մարզի Լանջիկ գյուղում մառախուղ է

Կապան քաղաքում այրվել է մոտ 1,5 հա բուսածածկույթ

Արմեն Սարգսյանը «Կատար Էյրվեյզ»-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի տարածքում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների, արեւոտ եղանակ

ՊՆ ծառայողը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

Տիգրանաշենի ոլորանների վերջնամասում ավտոմեքենան հայտնվել է ձորում. տուժածներ չկան

Կան գյուղեր, որտեղ ավանդույթի ուժով կանանց արգելված է գնալ գյուղապետարան, հարսներին՝ ծնողական ժողով. Աննա Հակոբյան

Դեկտեմբերի 17-ից ջերմ եղանակին գումարվում են նաև արևի պայծառ շողերը. Սուրենյան

Արմեն Սարգսյանը համագործակցության հնարավորություններն է քննարկել Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցչի հետ

Նոր մշակույթ է զարգանում. Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի գործունեության մասին

Ո՞վ է կուլ տալիս Մամեդյարովի նետած քարոզչական խայծը

Կրակոց Աբովյանում. թալանել են «Արեգակ» վարկային կազմակերպությունը