Շատ եմ ափսոսում մեծ արդյունքը, որը հստակ տեսանելի էր, ափսոսում եմ սեպտեմբերից սպասվող ամեն մի ծրագիր. Հայրապետյան

Ռուբեն Հայրապետյանը ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը թողնելուց հետո հրաժեշտի գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով իր սկսած բարեփոխումներին եւ իր պաշտոնանկության պատճառներին։

Նրա ամբողջական գրառումը՝ ստորեւ․

«Հարգելի՛գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ,

թեև շատերի համար կարող է անսպասելի թվալ, բայց ուզում եմ՝ վստահ լինեք, որ երեկ և այսօր իմ կյանքի ամենաուրախալի օրերից են։ Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես ունեմ նման տարօրինակություններ։ Աշխատանքային գործունեությանս ընթացքում, իհարկե, եղել են գովեստի և աջակցության խոսքեր, սակայն այդքան բարձր գնահատականներ կատարածս աշխատանքին և այսպիսի մասսայական արձագանք ինքս չէի ակնկալում։ Այս ընթացքում տարբեր մարդկանց կողմից շատ է շահարկվում «բարեփոխումներ» հասկացությունը և կիրառվում այնպիսի համատեքստում ու խոսվում այնքան թեթևությամբ, կարծես դա ձեռքի մեկ շարժում է, որ մարդը, արթնանալով առավոտյան, կարող է անել կամ չանել։ Տպավորություն է ստեղծվում, որ դա հերթական գործընթաց է, և բոլորս ապրում ենք համատարած բարեփոխումների և բարեփոխիչների իրականությունում։ Միգուցե իմ կարողությունների պակասով է պայմանավորված, որ ինձ թեթև չի տրվել, բայց համակարգի իրական բարեփոխումներ անելու համար պետք է կյանքդ նվիրես, չվախենաս ոչնչից, պատրաստ լինես կամայական սցենարի, պատրաստ լինես կռիվ տալու մինչև վերջ և անգամ զոհաբերելու ինքդ քեզ։

Այս պահին ես ուրախ եմ ու հպարտ, որ կարողացել ենք իրապես անշրջելի գործընթաց սկսել ոչ միայն ՀՊՏՀ-ի, այլև ամբողջ բուհական համակարգի համար։ Մենք հսկայական ու տարիների ընթացքում կարծրացած սառցաբեկոր ենք փշուր-փշուր արել, և եթե անգամ այդ փշուրներից մեկը պետք է ինձ վնասի, ապա ես պատրաստ եմ, որովհետև, միևնույնն է, սառցաբեկորն արդեն չկա. ուսանողներն այլևս չեն հանդուրժելու մասնագիտության ու դասընթացի հետ կապ չունեցող դասախոսների գոյությունը լսարանում, 80 րոպեների անիմաստ վատնումը, ծնողների կամ սեփական քրտինքով վաստակած գումարի փոշիացումը։ Դժգոհություն արտահայտող նման մակարդակի դասախոսները, իհարկե, իմ բացակայությունից կօգտվեն և սեպտեմբերից մուտք կգործեն լսարան, սակայն, վստահ եմ, որ դա չի կարող հարատևել։

Ուրախ լինելով հանդերձ՝ շատ եմ ափսոսում նաև այն մեծ արդյունքը, որը հստակ տեսանելի էր և շոշափելի, ափսոսում եմ ամեն մի ծրագիր և համալսարանական նորույթ, որ գիշերուզօր աշխատանքի արդյունքում նախատեսել էինք գործարկել սեպտեմբերից։

Ատենախոսությանս վերաբերյալ աղմուկը, իսկապես, անարդարության ու խտրականության ծայրահեղ դրսևորում էր։ Սակայն, չեմ ուզում նաև, որ թիրախները ուղղվեն դեպի նախարարություն կամ նախարարին։ Չարանենգ մարդիկ իրենց ագրեսիվ ու հետևողական աղմուկով կարողացան հասարակության մեջ ուռճացված բացասական ընկալումներ ձևավորել։ Եվ հետևաբար, հարվածի տակ չդնելով նախարարությանը, ինքս ընդգծել եմ, որ եթե այդ նախկին փտած ու կատարելապես ձախողված համակարգում, որտեղ շատերը վճարում էին 5-10 հազար դոլար ու չէին էլ իմանում, թե ինչպես պաշտպանեցին, ատենախոսությունները գնում էին կրպակներից և փոխում տարեթվերը, մասնագիտական խորհուրդները մասսայաբար կաշառք էին վերցնում ու անգամ չէին լսում ատենախոսի ելույթը, սելեկտիվ կերպով միակ տուժողը ես պետք է լինեմ, որովհետև տեսական հատվածում թարգմանաբար օգտագործված նյութերի հղումներ են բացակայում, ապա այո՛, ես պատրաստ եմ լինելու Հայաստանի պատմության մեջ միակ պատասխանատվության ենթարկվողը։

Ի դեպ, այս առումով ևս ափսոսում եմ այն աշխատանքը, որ սկսել էինք համալսարանում, որի արդյունքում ամբողջովին մաքրվելու էին նախորդ համակարգին բնորոշ բոլոր նման արատները, և համալսարանականները կարողանալու էին մասսայաբար հրապարակումներ ունենալ ազդեցության գործոն ունեցող հեղինակավոր ամսագրերում։ Այս առումով կրկին սկսել էի ինձնից և շարունակելու եմ այդ գործընթացը ամբողջ կյանքիս ընթացքում։ Սակայն, եթե նախկին դեգրադացված համակարգում առկա բոլոր խնդիրները գերակա են այն ամենին, ինչ անում ենք ներկայում և շարունակելու ենք զարգացնել ապագայում, ապա դա ևս տեսակետ է, որը պետք է հարգել։

Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր ամիսներ շարունակ աշխատանքի խմբային բաժանումով նենգ դավադրություններ կազմակերպեցին իմ դեմ և մեծ հաղթանակ են համարում այս իրադարձությունը։

Իսկ մեր ՀՐԱՇՔ ուսանողներն ու շրջանավարտներն այնքա՜ն հզոր են, որ վերացնելու են կամայական նենգություն ու ստորություն. ես առավել քան վստահ եմ»։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 21-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Ռուբեն Հայրապետյանը կթողնի ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնը։ Իսկ այսօր նախարարի հրամանով պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը:

Նշենք նաեւ, որ որ մի խումբ դասախոսներ բողոքի ակցիաներ էին իրականցնում Ռուբեն Հայրապետյանի դեմ՝ դժգոհելով նրա կազմակերպած որակավորման մրցույթի պայմաններից, երիտասարդ դոկտորին նրանք մեղադրում էին նաեւ գրագողության համար։

Տպել
1029 դիտում

Մեր ընթացիկ խնդիրը հայեցկարգային եւ գաղափարական առումով Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ վարչապետ

Թող 98թ․-ից առաջ միլիոններ կուտակեին, առյուծներ քշեին. Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի շնորհավորական ուղերձների մասին

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին