Բողոքի ակցիաներ Գյումրու լուծարվող գիշերօթիկներում. ու՞ր են գնալու երեխաներն ու գործազուրկ մանկավարժները

Գյումրու գիշերօթիկ խնամքի հաստատություններում խառը իրավիճակ է: Նախ «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության» աշխատակիցներն ու ծնողներն, այնուհետ «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» աշխատակիցներն են բողոքի ակցիա կազմակերպել: Նրանք ընդդիմանում են կառավարության առաջարկին, որով նախատեսվում է լուծարել Գյումրու այս երկու հաստատությունները: Առաջարկը դեռ որոշում չի դարձել, սակայն բոլոր քննարկումները, որոնք իրականացվում են ներկա պահին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, կշեռքի սլաքն ուղղում են դեպի լուծարման նժարը: Երկրորդ նժարին դրված է երեխաների ճակատագիրը:

Այսօր բողոքի ակցիա կազմակերպած աշխատակիցներն անհանգիստ են, քանի որ այս որոշմամբ իրենք դառնում են գործազուրկներ: «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն»-ը 75 աշխատակից ունի, 63 խնամվող երեխա: Նրանցից 35-ի վերադաձն ընտանիք՝ հաստատության տնօրեն Գինուշ Զատիկյանն անհնար է համարում: «Ես մտածում եմ, որ պետությունը երեւի չփակի մեր հաստատությունները, դա ինքնաոչնչացման նման կլինի, վերջը երեխաների ճակատագրերի հետ գործ ունենք, չէ՞: Հաստատ մի այլ տարբերակ կմտածեն սրա հետ կապված: Պարզապես, որ ասեցին սեպտեմբերի 2-ին այլեւս երեխաներ չենք ընդունելու, դրա համար ավելի բորբոքվեցին եւ խառնվեցին իրար: Այս պահին դեռ ամեն ինչ քննարկվում է, վերջնական որոշում չկա»,-ասաց նա:Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն»-ում գործազուրկ դառնալու ճանապարհին է 73 աշխատակից: Խնամվող երեխաների թիվը 69-է: «Մեր աշխատակիցներն էլ են վրդովված, մտահոգված, որ մնում են առանց աշխատանքի: Դրանից բացի մենք ունենք երեխաներ, որոնց տուն ուղարկելն անհնար է տարբեր օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված: Ռիսկային խմբերի երեխաներ ունենք, ընտանեկան խնդիրներ կան: Իրականացվել է խորքային գնահատում, նախարարության դիրքորոշումը հետեւյալն է. մինչեւ վերջին երեխայի խնդիրը չկարգավորվի, լուծարում չի լինի: Մեր ծնողներն ահավոր մտահոգ են, որովհետեւ  տարբեր խնդիրներ կան: Թե ինչ է լինելու չգիտեմ, սպասում եմ կառավարության որոշմանը»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» տնօրեն Անահիտ Կարապետյանը:«Կառավարությունը դեռ մեզ վերջնական ոչինչ չի ասել, Շիրակի մարզպետարանը չունի որեւէ փաստաթուղթ, որով ասի սեպտեմբերի 1-ին երեխաները գնալու՞ են, թե ոչ իրենց հաստատություններ: Դրա համար ես չեմ կարող հստակ պատասխանել, դեռ առկախ է վիճակը»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը: Ըստ նրա, այս թեմայից ե՛ւ երեխաներն են իրազեկ, ե՛ւ ծնողները, ե՛ւ հաստատությունների ղեկավարները: 2016 թվականից սկսած իրենք էլ են աշխատանքներն այնպես կազմակերպել, որ հնարավորինս նվազեցնեն հաստատություններում խնամվող երեխաների թիվը: Բայց որ կան երեխաներ, որոնք չեն ուզում վերադառնալ ընտանիքներ, անհերքելի է: «Երեխաներն ունեն կապվածություն հաստատությունների, մանկավարժների հետ, ունեն ընկերներ: Բայց պետական քաղաքականությունը երեխայի ընտանիքում ապրելու իրացմանն է ուղղված: Ամբողջ խնդիրն այն է, որ այդ իրավունքը պետք է իրացվի ի շահ երեխայի, որ նա ունենա բավարարա կենսապայմաններ, ծնողներն ունենան բավարար ծնողավարություն, որ երեխան վերադառնա ընտանիք եւ ոչինչ չկորցնի»,-ասաց Լիլիթ Գորգինյանը:

Մեծ է հավանականությունը, որ  ընտանիք վերադարձած երեխաները կրկին կհայտնվեն փողոցում,ՀԺ-ի դիտարկման հետ Լիլիթ Գորգինյանը համամիտ եղավ: Ավելին, այս կտրվածում մտածելու շատ բան կա: «Ռիսկայնությունն էլ ենք մենք հգնահատել եւ ներկայացվել է նախարարությանը: Այսօր Շիրակի մարզում մենք մուրացիկ հաշվառված երեխաներ չունենք, թափառող երեխաներ չունենք, հանրակրթությունից դուրս մնացած երեխաների թիվը չափազանց փոքր է, 15:  Եթե սեպտեմբերի 1-ից գիշերօթիկները լուծարվեն մենք տեսնում ենք հետեւյալ ռիսկը. Այն երեխաները, որոնք չունեն ծնողների կողմից բավարար ուշադրություն, կամ ընտանիքը չունի անհրաժեշտ կենսապայմանները, այդ երեխաները կհայտնվեն փողոցում, կբարձրանա հանրակրթությունից դուրս մնալու վտանգը, թափառող երեխաները կավելանան, ինչու չէ, նաեւ կա ռիսկ, որ այս երեխաները կարող են հայտնվել տարբեր միջավայրների ու վտանգավոր խմբերի մեջ ներգրավվել եւ ավելանա անչափահաս հանցագործների թիվը: Այս ամենը մենք տեսնում ենք, եւ դրանց ուղղությամբ կանխարգելիչ աշխատանքներ տարվում են: Բայց թե ինչ կլինի, չեմ կարող ասել»:

Գիշերօթիկների աշխատակիցները նաեւ իրենց հաստատություններ էին այսօր հրավիրել ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանին: «Ինձ զանգեցին, կանչեցին, ես Մարալիկի թիվ 1 դպրոցում ներառական կրթության վերապատրաստման էի գնացել մասնագետների հետ: Էնտեղից անմիջապես եկա եւ հանդիպեցի նրանց հետ»,- ՀԺ-ին ասաց Սոֆիա Հովսեփյանը:  Ըստ նրա, արդեն գնահատումն արված է եւ հստակ է, թե որ երեխաներն են մնալու տանը, որոնք՝ խնամքի հաստատություններում: Նշենք, որ երեխաների հիմնական մասը ներկա պահին ամառային արձակուրդներով պայմանավորված ընտանիքներում են: Այն երեխաները, որոնց համար որոշվել է, որ մնալու են ընտանիքներում, այլեւս սեպտեմբերին չեն գա գիշերօթիկ՝ ավելորդ սթրեսի չենթարկվելու համար, քանի որ նրանք հունվարին ընդմիշտ են վերադառնալու տուն: «Առաջարկը եղել է նախարարությունից: Քանի որ ամառվա ընթացքում երեխաները ընտանիքներում են եղել, այնտեղ էլ կմնան, իսկ այն երեխաները, որոնք շարունակել են մնալ գիշերօթիկում, կմնան այնքան, մինչեւ հաստատությունը կվերակազմավորվի որպես խնամքի կենտրոն: Երկու գիշերօթիկներում խնամվող նման կարգավիճակ ունեցող 50-ից 70 երեխայի մասին է խոսքը: Կմնան այնքան մինչեւ կձեւավորվի մեկ աջակցության կենտրոն եւ սեպտեմբերին այդ երեխաները կգան այդ կենտրոն: Սա քանի որ ենթադրում է մասնագիտական կադրերի ընտրություն, արդեն սկսել են բոյկոտել, բողոքել: Բայց այս մասին վաղուց էր ասված, դեռ հուլիսից խորքային գնահատումներն արված են, ավելին, սա տարիներով իրականացվող ծրագիր է, որն այս տարի հասել է մեր մարզ»,-ասաց պատգամավորը:

Սոֆիա Հովսեփյանը նաեւ նշեց, որ խոսել է նախարարության հետ եւ ասել, որ անկախ ամեն ինչից պետք է լուծել գիշերօթիկների մասնագետների աշխատանքի խնդիրը, օգտագործելով թե ներառական կրթության համընդհանուր ներառման բաժինը, թե հնարավոր այլ տարբերակները: «Հենց նոր եմ խոսել, իրենք էլ են համաձայն սրա հետ, առաջիկայում քննարկում կլինի, երկու հաստատություններից էլ կներկայացնեն դիմումներ, որոնք ես կուղարկեմ նախարարություն, կստանանք գրավոր պատասխաններ եւ ըստ այդմ էլ կհասկանանք, թե ինչ ենք անելու»:

Եթե որոշում կայացվի թողնել ընդամենը մեկ խնամքի կենտրոն, ապա կմնա կամ Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ»-ը, կամ  «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն»-ը: Բայց թե ո՞ր մեկը, ի՞նչ կազմով եւ ինչպե՞ս, երկու տեղից հավաքագրված մասնագետներով, թե` այլ, կհստակեցվի  մինչեւ սեպտեմբեր:

Տպել
2539 դիտում

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա

Ըմբշամարտի Աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ 1/4

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաչվերացի տոնը

Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը 10:1 հաշվով հաղթեց տաջիկ ըմբիշին ու դուրս եկավ 1/8

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ

Երեւանում, Քասախ գյուղում և Կապան քաղաքում փրկարարները հայտնաբերել եւ տեղափոխել են օձերի

Բեզոարյան այծը հայտնվել է թակարդում եւ ոտքը կոտրել. Տեսչական մարմնի աշխատակիցները չեն կարողացել օգնել

Եթե զգամ, որ խորհրդականի կարիք կա՝ որոշում կկայացնեմ՝ դեռ չեմ կողմնորոշվում. ՀՌՀ խորհրդի նախագահ

Երեկ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ արևելք եւս մեկ երկրաշարժ է գրանցվել

Սեպտեմբերի 16-ին էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ կլինեն Երևանում և 8 մարզում