Պետք է ապավինել մասնագետների փորձաքննության արդյունքներին եւ առաջնորդվել դրանցով. նախարար

22/08/2019 schedule14:03

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման նպատակահարմարությանը, նշեց, որ պետք է ապավինել մասնագետների փորձաքննության արդյունքներին եւ առաջնորդվել դրանցով:

«Որեւէ հարցի միակողմանի դիտարկումն իր մեջ ռիսկ է պարունակում, ցանկացած հարց չի կարելի միակողմանի դիտարկել, որովհետեւ միշտ որտեղ կա առավելություն, դրա կողքին կարող է լինել նաեւ թերություն, եւ պետք է կշռվի ամեն ինչը, հավասարակշռված որոշման գալ, այսինքն՝ համակողմանիորեն հարցը դիտարկել, ոչ միայն տնտեսական իմաստով, որովհետեւ եթե այդպես լիներ, տնտեսական շահավետությունը վաղուց որոշակիացված էր եւ այս ընթացակարգը տեղի չէր ունենա»,- ասաց նախարարը:  

Հարցին՝ անվերահսկելի տնտեսական ռիսկեր կարո՞ղ են լինել հանքի չշահագործման դեպքում, Ջանջուղազյանը պատասխանեց, որ իրենց կանխատեսմամբ բյուջեի մակրոտնտեսական շեղումների ռիսկ չկա:

Հարցին՝ եթե հանքը չշահագործվի, ինչ հարված կլինի, Ջանջուղազյանը պատասխանեց, որ հարցը շատ հնչեղ է, թեեւ կունենա որոշակի ազդեցություն. «Ցանկացած տնտեսավարում իր ազդեցությունն ունենում է թե՛ տնտեսական աճի, թե՛ բյուջեի համախառն արդյունքի իմաստով եւ, հետեւաբար, բյուջեի եկամուտների մասով, առանց բացառության որեւիցէ տնտեսավարության, ողջունելի են: Պետբյուջեի եկամուտների կանխատեսումը չի կատարվում առանձին վերցրած՝ ըստ կազմակերպությունների, կատարվում է՝ հիմք ընդունելով վիճակագրությունը եւ մակրոցուցանիշները եւ, հետեւաբար, առաձին վերցրած որեւէ կազմակերպության ազդեցության վերաբերյալ դատողությունը տեղին չէ»,- ասաց նախարարը:

Տպել
546 դիտում

Գրոզնիում առեւտրի կենտրոն է հրդեհվել. ուժգին կրակն ընդգրկում է 700 քմ տարածք

Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայում հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարումը

Աղավնատուն գյուղում սպանության փորձի մասնակիցների ինքնությունը հայտնի է․ նոր մանրամասներ

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ԵՀ Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են Վահագնի գյուղի հարակից անտառում երկու ծառի անօրինական հատման դեպք

Վթար Երևանի Շիրակի փողոցում. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Ով է հերոս եւ ով՝ հակահերոս. Կառավարությունն արձագանքում է հանրային պահանջին

ՀՀ ԱԽ քարտուղարը նշանակման առթիվ շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին

Երեւանի Նոր Արեշ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Բելառուսի իրավապահների պատվիրակության հետ

Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանն ու Եվրոպայի Մ-23 չեմպիոն Թեւանյանն ըմբշամարտի ԱԱ-ից կգան առանց մեդալի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գնեց մեծ կտավի իր 100 մասնիկը

Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ)

«Ազնիվ գողեր» ֆիլմը նկարահանվել է հեղափոխության ժամանակ, ու դժվարություններ են եղել. կայացավ պրեմիերան

Բացառում եմ երբեւիցե ԲՀԿ-ին եւ առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն. Արթուր Վանեցյան

Հրայր Թովմասյանի սանիկի ձերբակալումը ԱԺ-ի կողմից ՍԴ դիմելու որոշման հետ կապ չունի. Արարատ Միրզոյան