Յուվեցի Կարոյի սպանության եւ Կարամելի Հարութի ինքնասպանության դեպքերով հարուցված քրեական գործերը կարճվել են

ԱԺ նախկին պատգամավոր, Յուվեցի Կարո մականունով հայտնի Կարո Կարապետյանի աղմկոտ սպանության գործը կարճվել է:

Կարապետյանը սպանվել էր 2018 թվականի հոկտեմբերի 6-ին «Այգի» ռեստորանային համալիրում հնչած կրակոցներից. նրա սպանության մեջ կասկածվում էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ)։ Դեպքից հետո Ղարագյոզյանը, ըստ նախնական վարկածի՝ Զովունիի արտադրամասերից մեկի տարածքում ինքնասպանություն էր գործել:

ՀՀ քննչական կոմիտեից երեկ «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան ասացին, որ Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի հիմքով (հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անձը մահացել է): Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը եւս կարճվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով: Մեր հարցին, թե, այնուամենայնիվ, նախաքննության ընթացքում պարզվե՞լ է՝ որն է  եղել Կարո Կարապետյանին սպանելու շարժառիթը, ՔԿ-ից պատասխանեցին, որ քրեական գործի նախաքննության ընթացքում չի պարզվել Հարություն Ղարագյոզյանի կողմից Կարապետյանին սպանելու հանգամանքը: Ըստ ՔԿ-ի՝ քանի որ վեճը եղել է հիշյալ անձանց միջեւ, իսկ նրանք մահացել են, ուստի նախաքննության ընթացքում հնարավոր չի եղել պարզել սպանության իրական շարժառիթը:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Կարո Կարապետյանի սպանության պատճառը, ըստ նախնական վարկածի, գույքային հարցերի շուրջ վիճաբանությունն է եղել:

ԱԺ նախկին պատգամավոր Ղարագյոզյանը կասկածվում էր Յուվեցի Կարոյի սպանության մեջ, որովհետեւ սպանության վայրում հայտնաբերվել էր իրեն պատկանող «Պիետրո-Բերետտա» ատրճանակ, որը նա որպես պարգեւատրում ստացել էր 2001-ի մարտին՝ այն ժամանակվա վարչապետ, Հանրապետական կուսակցության նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի կողմից։

Տպել
1965 դիտում

Բեզոարյան այծը հայտնվել է թակարդում եւ ոտքը կոտրել. Տեսչական մարմնի աշխատակիցները չեն կարողացել օգնել

Եթե զգամ, որ խորհրդականի կարիք կա՝ որոշում կկայացնեմ՝ դեռ չեմ կողմնորոշվում. ՀՌՀ խորհրդի նախագահ

Երեկ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ արևելք եւս մեկ երկրաշարժ է գրանցվել

Սեպտեմբերի 16-ին էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ կլինեն Երևանում և 8 մարզում

Մեղրիի բնակարաններից մեկում գազի արտահոսք է եղել՝ հրդեհի բռնկմամբ

Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը 5:0 հաշվով հաղթանակ է տարել

«Մաեստրո Մանսուրյան-80». Գյումրիում կայացավ մեծ համերգ՝ կարեւոր առաքելությամբ

Չանկախություն. «Գազպրոմի» ֆորպոստը

Աղմկահարույց սպանության հետքերով. իրավապահները լռում են, որ շատ բան իմանան

«Հայամերիկյան» օպտիկական խաբկանք. անվճար վճարովի ակնոցներ

Արագած լեռան վրա արջի հարձակումից տուժած Լեհաստանի քաղաքացին մահացել է

Վարչապետն ընտանիքի հետ ներկա է գտնվել Սեւանի թերակղզում կազմակերպված ձկան փառատոնի բացմանը (լուսանկարներ)

Փաշինյանն ընդդեմ նախկինների. հաշիվն այսօր 10:3 է՝ հօգուտ Փաշինյանի․ Կարեն Անդրեասյան

ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Երեւանում Ջերմուկի բնակիչների հետ համատեղ քայլերթ է իրականացվելու՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

Թրամփը հայտնել է, որ ամերիկացի ուժայինները ոչնչացրել են «Ալ-Քաիդայի» հիմնադիր Բեն Լադենի որդուն

Սփյուռքի գլխավոր հանձնակատարը հանդիպել է «Էրմիտաժ» թանգարանի տնօրենի հետ

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիրը գրավի դիմաց ազատ է արձակվել

Արագած լեռան վրա Լեհաստանի Հանրապետության երկու քաղաքացի ենթարկվել է արջի հարձակման

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներին