20 վերելակների փոխարինման մրցույթի արդյունքները կասեցվել են. քաղաքապետարանը, միեւնույն է, հույս ունի այս տարի հասցնել

Երեւանի քաղաքապետարանն օրեր առաջ հայտարարել էր մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակները նորերով փոխարինելու ծրագիրը սկսելու մասին, որի առաջին փուլում ընդգրկված են 20 վերելակներ: Նախատեսվել էր, որ այդ մասով աշխատատանքները կավարտվեն այս տարվա վերջին:

Գործընթացը, սակայն, կասեցվել է, որովհետեւ կազմակերպություններից մեկը բողոքարկել է վերելակների ձեռքբերման-տեղադրման մրցույթի արդյունքները՝ դրան մասնակցելու հնարավորությունից զրկված լինելու հիմքով: Այդուհանդերձ, քաղաքապետարանում հույս ունեն, որ ժամկետների խախտում տեղի չի ունենա: Իսկ մինչ նշված բողոքը կքննվի ու կկայանա հաղթողի վերջնական ընտրությունը, քաղաքապետարանը կազմել էր նաեւ առաջնահերթ փոխարինման ենթակա վերելակների ցանկը՝ ըստ հասցեների:

Դրանք հետեւյալն են. Ավան վարչական շրջանում՝ Աճառյան փ., 44 շ., Իսահակյան թաղ., 3/1 շ., Աջափնյակ վարչական շրջանում՝ Շիրազի 36 շ., 2-րդ մուտք,  Շինարարների 15/2 շ., 2-րդ մուտք, Արաբկիր վարչական շրջանում՝ Համբարձումյան փ., 97 շ., 1-ին մուտք, Հ. Էմինի փ., 6 շ., Դավթաշեն վարչական շրջանում՝ Դավիթաշեն 4-րդ թաղ., 20 շ., Դավիթաշեն 1-ին թաղ., 3 շ., Էրեբունի վարչական շրջանում՝ Խաղաղ Դոնի 31 շ., 11-րդ մուտք, Խաղաղ Դոնի 1 շ., 12-րդ մուտք, Կենտրոն վարչական շրջանում՝ Սարյան 38 շ., Սարյան 36 շ., Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Անդրանիկի 20 շ., Անդրանիկի 22 շ., Նոր Նորք վարչական շրջանում՝ Դ. Մալյան 2 շ., 2-րդ մուտք, Գայի 41 շ., Շենգավիթ վարչական շրջանում՝ Արարատյան փ. 63/1 շ., 1-ին մուտք, Գ. Նժդեհի 27/1, 1-ին մուտք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Դրոյի 4 շ., 4 -րդ մուտք, Թբիլիսյան խճ, 1 շ.:

Երեւանի Նորք-Մարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջաններն այս ծրագրի մեջ ընգդրկված չեն: Քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից պարզաբանեցին, որ առաջինում բարձրահարկ շենքեր պարզապես չկան, իսկ Վարդաշենում եղած մեկ-երկու շենքերը ներառվելու են վերելակների փոխարինման հիմնական ծրագրում: Վերջինս մեկնարկելու է հաջորդ տարի եւ նախատեսվումէ  ավարտին հասցնել չորս տարվա ընթացքում:

Նշված ցանկի շենքերի ընտրությունն, ըստ քաղաքապետարանի, կատարվել է՝ հաշվի առնելով վերելակների մաշվածությունը, խափանման հաճախականությունը, հորանների վիճակը, խցիկների մաշվածության աստիճանն ու արտակարգ իրավիճակների նախարարության կողմից հաստատված մի շարք այլ չափորոշիչներ:

Երեւանի բազմաբնակարան բնակելի շենքերում կա ընդհանուր առմամբ շուրջ 4.400 վերելակ: Դրանց մեծ մասը փոխարինման կարիք ունի, քանի որ տեղադրվել են դեռեւս 1956-1993թթ.՝ շահագործման 25 տարի ժամկետով: Այսինքն՝ գրեթե բոլոր վերելակները սպառել են այդ ժամկետը: 

Երեւանի քաղաքապետարանը, հղում անելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքին, ըստ որի վերելակը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է բնակարանների սեփականատերերին, միեւնույն ժամանակ հայտարարել է այդ վերելակները փոխարինելու պատրաստակամության մասին. «Հաշվի առնելով խնդրի սոցիալական կողմն ու քաղաքացիների կյանքին եւ առողջությանն սպառնացող վտանգը՝ Երեւանի քաղաքապետարանը նախաձեռնել է վերելակների փոխարինման ընդգրկուն ծրագիր. խոսքը 3 500 նոր վերելակի մասին է: Այս թվում ներառված չեն վթարային շենքերի, նորակառույցների, նաեւ շենքերի բեռնատար վերելակները»:

Ամբողջական այս ծրագրի իրագործման համար պահանջվող գումարը կազմում է 32 միլիարդ դրամ: Համայնքային բյուջեն այդպիսի խնդիր հոգալու միջոցներ չունի: Քաղաքապետարանը ավելի վաղ պարզաբանել էր, որ վերելակի փոխարինման ծախսերն աստիճանաբար ու տարիների ընթացքում կփոխհատուցեն բնակիչները: Առաջին փուլում 20 վերելակները նորով փոխարինելուց հետո եւս կգործի այդ սկզբունքը: Այդ փոխարինումն իրականացվելու համար համայքնային միջոցներից կհատկացվի շուրջ 190 միլիոն դրամ: Առայժմ սակայն, հստակ չէ, թե ինչ կարգով, ինչ չափով ու մեխանիզմով են բնակիչները փոխհատուցելու դա:

«Փոխհատուցումը լինելու է տարիների ընթացքում՝ գինը բաշխած բնակիչների թվի վրա սկզբունքով: Բայց կոնկրետ մեխանիզմը, թե դա քանի տարով կլինի, ինչ սկզբունքով, ամսական որքան գումար կկազմի, այս պահին հնարավոր չէ ասել: Դա դեռեւս հաշվարկման փուլում է: Բայց որ այս 20 վերելակի ծախսը նույնպես փոխհատուցվելու է, դա հաստատ է»,- պատասխանեցին քաղաքապետարանի լրատվական ծառայությունից՝ հաստատելով, որ փաստորեն բնակիչները համաձայնել են վերելակը նորացվելու եւ դրա դիմաց հետագայում փոխհատուցելու պայմանին՝ առանց նշված մանրամասնություններին նախապես տեղյակ լինելու:

Հ.Գ. Երեւանի քաղաքապետարանն ընդգծում է, որ նախքան վերելակների փոխարինման ծրագրի ամբողջական իրագործումը՝ քաղաքը  շարունակելու է վերելակային ֆոնդի պահպանման եւ շահագործման ծախսերի առումով աջակցել բնակիչներին: Այս տարի համայնքի բյուջեից այդ նպատակի համար տրամադրվել է շուրջ 121 մլն դրամ: Ի դեպ, ավելին, քան նախորդող տարիներին:

Տպել
2296 դիտում

Մեր ընթացիկ խնդիրը հայեցկարգային եւ գաղափարական առումով Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ վարչապետ

Թող 98թ․-ից առաջ միլիոններ կուտակեին, առյուծներ քշեին. Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի շնորհավորական ուղերձների մասին

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին