Զարգացման շոկային տեմպեր. ՀՀ և Չինաստանի վարչապետերը մեծամասշտաբ համագործակցության պայմանավորվածությունների են հասել

Հայաստանցի լրագրողներին Չինաստան ճանապարհելուց առաջ, երբ ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչը մի փոքրիկ անկետա էր ներկայացնում իր երկրի մասին, հայտարարեց, թե Չինաստանում փոփոխություններն այնքան արագ են տեղի ունենում, որ երբ իրենք` դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, մի երկու տարով բացակայում են երկրից, վերադառնալուց հետո տեւական ժամանակ փորձում են ադապտացվել այդ փոփոխություններին: Չինաստանն իսկապես զարգանում է ապշեցուցիչ արագ տեմպերով:

Պեկին. 3 օրում` երկնաքերի մի հարկ

20 միլիոն բնակչությամբ Չինաստանի մայրաքաղաք Պեկինը մի մեծ մրջնանոցի է նման, որտեղ շարժը կարծես չի դադարում: Թվում էր, թե այսքան բնակչություն ունեցող քաղաքն անհնար է միշտ մաքուր պահել: Որեւէ թաղամասում, սակայն, լիքը աղբարկղ կամ աղբակույտ, չմաքրված փողոց չհանդիպեց: Բայց պարզվում է` Չինաստանի իշխանություններն այս ուղղությամբ նոր ծրագիր ունեն, որից, ի դեպ, քաղաքացիները, ըստ էության, խուճապի էին մատնվել: Այս աշնանից երկրի բոլոր բնակավայրերի աղբամանների վրա տեղադրվելու են տեսախցիկներ, իսկ քաղաքաքցիները աղբամանները բացելու էլեկտրոնային քարտ պիտի ունենան: Որոշվել է, որ աղբը պիտի տեսակավորվի համապատասխան աղբամանների մեջ ու եթե հանկարծ որեւէ քաղաքացի սխալվի ու համապատասխան աղբը այլ աղբաման գցի` խոշոր տուգանքների է ենթարկվելու սխալ տեսակավորման համար:  

Պեկինը ու ընդհանրապես ողջ Չինաստանը, աչքի է ընկնում նաեւ իր կանաչով: Այս երկրում ամեն հնարավոր վայրում ծառ ու ծաղիկ է տնկվում: Ընդ որում, ծառերը տնկարաններում հնարավորինս երկար են աճեցնում ու վերատնկելիս դրանք արդեն բավական մեծ են լինում: Այդ կերպ Չինաստանը փորձում է լուծել օդի աղտոտվածության հարցը:

Պեկինում կան ե՛ւ խրյուշչովյան ժամանակների շենքեր ե՛ւ ստալինյան ե՛ւ ժամանակակից ամերիկյան ոճի երկնաքերներ, իսկ պատմական կենտրոնը մի այլ հմայք ունի: Շինարարությունն այստեղ բում է ապրում: Էքսպրես գնացքներով ճամփորդելիս յուրաքանյուր մի քանի կիլոմետրը մեկ կարելի է տեսնել, թե ինչպես են ամբողջական քաղաքներ բարձրանում: Բարձրահարկերի մի հարկը կառուցվում է ընդամենը երեք օրում: Ամբողջական գյուղեր հողին են հավասարեցվում, բնակիչներին տեղափոխում են այդ բարձրահարկերը, իսկ հողերն օգտագործում բացառապես գյուղատնտեական նպատակներով: Այս տեմպերով այդ երկրում գյուղ հասկացությունն առաջիկայում թերեւս կվերանա:

Չինացիները լիարժեք կառավարում են նաեւ իրենց ջրային ռեսուրսները: Մեծ պուրակներում, որոնք մի քանի հարյուր կամ հազար հեկտար տարածք են զբաղեցնում, ասֆալտի կամ սալիկի փոխարեն ամուր սպունգ է` հատուկ տեխնոլոգիաներով: Անձրեւների ժամանակ սպունգը իր մեջ է ներծծում ամբողջ ջուրը ու կենտրոնացնում ջրավազաններում, իսկ արդեն չորային եղանակներին այդ պաշարած ջուրն է օգտագործվում:

Սիան. հանրային տրանսպորտը` բացառապես էլեկտրաավտոբուսներով

Սիանը` Չինաստանի հին մայրաքաղաքը, աչքի է ընկնում ոչ միայն իր մշակութային ժառանգությամբ. այն, ըստ էության, երկրի սիրտն է: Նախ, Սիանի մոտակայքում է գտնվում համաշխարհային ճանաչում ունեցող էլեկտրոմոբիլների գործարանը` BYD-ն, որի կարգախոսն է «Ստեղծիր քո երազանքը»: Այս ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի 300 քաղաքներում, տարեկան արտադրում է 500 հազար ավտոմեքենա, էլեկտրական ավտոբուսների գործարաններ ունի աշխարհի մի քանի զարգացած երկրներում, այդ թվում` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, արտադրում է նաեւ շտապօգնության եւ աղբատար մեքենաներ: Էլեկտրոմոբիլների ամենաէժան մոդելը 3000 դոլար է: Այս գործարանի միջոցով, որի տարածքը մի քանի հազար հեկտար է ու որտեղ գրեթե ամեն ինչ ավտոմատացված է, Չինաստանը կարողացել է երկրի հանրային տրանսպորտում լիարժեք անցում կատարել էլեկտրական ավտոբուսների` օդը չաղտոտելու համար: 

Սիանից է սկսվել նաեւ Մետաքսի ճանապարհը: Չինական արագընթաց գնացքները Սիանից հասնում են մինչեւ Եվրոպա` Համբուրգ, Վարշավա, Բուդապեշտ, Միլան, իսկ դեպքի Արեւելք` մի քանի ուղղություններով դեպի Խաղաղ օվկիանոս: Ի դեպ, երկրի ներսում ավելի շատ ճամփորդում են ոչ թե օդային ճանապարհով, այլ երկաթուղային, որը մեծ ու տպավորիչ զարգացած ցանց է:

Երբեմնի աղքատ Չինաստանում այդ հասկացության հետքը գոնե առաջին հայացքից չի երեւում: Պաշտոնական տվյալներով` Չինաստանում աղքատությունը կազմում է 3 տոկոս: Ամենուր համաշխարհային թանկարժեք բրենդային խանութներ են ու հայտնի ապրանքանիշների արտադրության մասնաճյուղեր: Չաշխատող մարդ Չինաստանում հնարավոր չէ գտնել, այստեղ չաշխատելը մեծ խայտառակություն է համարվում:

Չինական «գաղտնիքը»

Չինական «գաղտնիքը» հայ լրագրողներին ներկայացրեց Չինաստանի արտաքին գործերի նախարարության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի խորհրդական պարոն Չժիցզուն:

«Այս տարի տոնում են նոր Չինաստանի 70-ամյակը: Մինչ այդ Չինաստանը շատ աղքատ երկիր էր: 1949 թվականին մեր բնակչությանը կերակրելը խնդիր էր: 70 տարի անց տպավորիչ արդյունքներ ենք ցույց տալիս եւ աշխարհում առեւտրով երկրորդ երկիրն ենք դարձել: Հիմա Չինաստանը դարձել է աշխարհի տնտեսության լոկոմոտիվը: Ինչով է այդ պրոգրեսը բացատրվում:

  1. ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանն անցել է չինական սպեցիֆիկայով:
  2. Շատ կարեւոր պատճառ է բաց քաղաքականությունն եւ ռեֆորմները: 1998-ից Չինաստանը սկսել է բաց քաղաքականություն վարել: Մեծ ուժ է բաց քաղաքականությունը մեր տնտեսության համար:
  3. Անդադար համագործակցություն աշխարհի բոլոր երկրների հետ: Չինաստանը միշտ բարեկամական հարաբերություններ է պահում բոլոր երկրների հետ` փոխադարձ շահերի հիման վրա: Փակ դռների դեպքում զարգացման հասնել հնարավոր չէ: Այդպես են ասում:
  4. Բացի այդ չին ազգը շատ աշխատասեր է, եւ դա շատ կարեւոր գործոն է Չինաստանի զարգացման համար:

Իհարկե, ոչ բոլոր երկրներն են ցանկանում Չինաստանի դինամիկ զարգացումը: Մասնավորապես, ԱՄՆ-Չինաստան առեւտրային պատերազմը դրա վառ ապացույցն է:  Կարծում եմ, ԱՄՆ-ը չի ցանկանում, որ Չինաստանն առաջ անցնի իրենից: Պատճառները մի քանիսն են` չնայած հիմա Չինաստանը աշխարհի երկրորդ տնտեսությունն ունի, բայց մնում է զարգացող երկիր: Մի քանի չլուծված խնդիրներ կան, օրինակ, չին ժողովրդի ձգտումը հրաշալի կյանքի: Արեւմտյան Չինաստանի կյանքի մակարդակն այնպիսին չէ, ինչպես Պեկինում: Մեր առջեւ դեռ սոցիալական հարցեր կան»:

ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենց զարգացման համար երբեք սպառնալիք չենք լինի այլ երկրների համար:

«Բայց եթե ԱՄՆ-ի հետ պատերազմը չհարթվի` դա շատ վատ կարող է ազդել աշխարհի տնտեսության վրա: Մենք չենք վախենում առեւտրային պատերազմից»,- ասաց պարոն Չժիցզուն:

Նա հայտարարեց նաեւ, որ Չինաստանը շատ կարեւոր գործընկեր է դիտարկում Հայաստանին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում, որին միացել են արդեն 40 երկրներ:

«Չինաստանի եւ Հայաստանի կապերը դինամիկ զարգացում են ապրում: Քաղաքական փոխհարաբերությունները մեր երկու երկրների միջեւ շատ կարեւոր են եւ շարունակում են խորանալ: Բազմապլան համագործակցությունը նույնպես ընդլայնվում է ավելի լայն բովանդակությամբ: Դատելով այս տարվա 1-ին կիսամյակի տվյալներից` մեր երկկողմ հարաբերությունների մեծ բերքահավաք կլինի:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն եւ մեր վարչապետը մեծամասշտաբ համագործակցության պայմանավորվածությունների են հասել: 3 կարեւոր փաստ` վիզաների ազատականացում, տրանզիտ եւ էքստրադիցիա:

Մենք շատ լայն փոխադարձ հետաքրքրություններ ունենք եւ այդ համագործակցությունն արդեն արդյունքներ է տալիս: Չինաստանում հայկական կոնյակն արդեն այցեքարտ է դարձել: Հույս ունենք, որ ձեր հայկական կոնյակը Չինաստանում մեծ իրացում կգտնի:

Այս տարի նոյեմբերին 2-րդ միջազգային տնտեսական էքսպոն կլինի եւ կարծում եմ` մեր հայ ընկերները այդ առիթը լավ կօգտագործեն:

Կարծում եմ, որ արհեստական ինտելեկտի եւ ՏՏ ոլորտի մեծ համագործակցություն կլինի»,- ասաց Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Տպել
7685 դիտում

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից