Գյումրին ՅՈւՆԵՍԿՕ-ի անդամության ի՞նչ հավակնություններ ունի

2012 թվականից գրված նամակը 7 տարի անց գզրոցից դուրս եկել, գործի է վերածվում: Խոսքը վերաբերում է Գյումրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ դարձնելուն: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր գրած նամակի, քաղաքի եւ պատմական շենք-շինությունները համաշխարհային ժառանգություն ճանաչելու մասին այսօր խոսեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների հետ:

Երեկվանից Գյումրիում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդման ստորաբաժանման ղեկավար Ջիովաննի Բոկկարդին եւ պատմական կառույցների սեյսմիկ անվտանգության հարցերի մասնագետ Անդրեա Ջիաննանտոնին: Շրջել են քաղաքում, այցելել Ձիթողցենց թանգարան, ծանոթացել գյումրեցու նիստ ու կացին, կենցաղին: «Մենք տպավորված ենք 19-րդ դարի կառույցներով, որոնք իրենց մեջ կրում են ավելի վաղ շրջանի տարրեր»,-լրագրողների հետ զրույցում ասաց Անդրեա Ջիաննանտոնին: Մասնագետի աչքից չի վրիպել, որ պատմական միջուկի շենք-շինությունները լուրջ վնասվածքներ ունեն, մի քանիսն անգամ փլված են: Բայց ասաց անհանգստանալ պետք չէ: «Գյումրու պատմական միջուկն ընդհանուր կառուցվածքով լավ վիճակում է: Դա առաջին տպավորությունս է: Բայց կան նաեւ կառուցվածքային թույլ կողմեր: Խնդիրը հիմնականում այդ կառուցվածքային էլեմենտների կապի մեջ է: Իմ տպավորությունն այն է, որ երբ ժամանակը գա կարողանալու ենք հեշտությամբ կարգավորել խնդիրը»:

Իսկ ե՞րբ կգա ժամանակը եվ գործընթացն ինչ տեւողություն ունի: Ջիովաննի Բոկկարդին հստակ պատասխան չուներ: «Ես չգիտեմ ինչ կարգավիճակում է գործընթացը, արդյո՞ք դուք նախապատրաստել եք անվանակարգային փաթեթը: Նախնական ցանկի համար նախատեսված ձեւաչափը լրացվում է մոտավորապես 1-2 ամսում, եւ ներկայացվում է համաշխարհային ժառանգության կենտրոն: Դրանից հետո ընդունվում է որոշում, որ դա ընդգրկված է ՀՀ համաշխարհային ժառանգության նախնական ցանկում:  2020 թվականի փետրվարի 1-ին չեմ կարծում, որ կհասցնեք այդ անվանակարգային փաթեթը ներկայացնել, ուստի պետք է խոսել 2021 թվականի մասին: Դրանից հետո, որ կներկայացվի համաշխարհային ժառանգությանը, կսկսվի արդեն գնահատման պրոցեսը, որը 18 ամիս է տեւում: Դա էլ եթե հաշվենք, կլինի 2022 թվականը»,- ընթացակարգը բացատրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդման ստորաբաժանման ղեկավարը: Սամվել Բալասանյանն էլ տեղեկացրեց, շտապում է, քանի որ ներկա պահին Գյումրիում 1200 հատ պատմական շենք կա, որոնք  տարբեր պատճառներով վնասված են:

Ծրագիրը երկու կարեւոր բաղադրիչ ունի: Նախ ՀՀ-ն դեռ պետք է հիմնավորի, թե ինչի համար պետք է Գյումրու այդ կառույցները դառնան համաշխարհային ժառանգության մաս, ինչով են դրանք բացառիկ արժեք: Սամվել Բալասանյանը խնդիր չտեսավ այս հարցում: Ասաց իհարկե կհիմնավորենք, 5000 տարվա պատմություն ունենք, միայն թե պետք է մասնագիտական ուղորդում եւ իրականացվելիք քայլերի հաջորդականության մասին ուղեցույց լինի:

Ուղեցույցը կա, ասացին հյուրերը: Հենց այդ առաքելությամբ էլ Գյումրիում են, որ կարողանան հնարավորինս աջակցել գործընթացում ներգրավվելու եւ հաջողության հասնելու հարցում: Ծրագրի երկրորդ բաղադրիչը եւս կարեւոր է: Այն վերաբերում է համաշխարհային ժառանգություն ճանաչվող կառույցների անվտանգության ապահովմանը: 

«Շեշտը հատկապես աղետների ռիսկերի կառավարման վրա է դրված: Հայկական կողմը պետք է կարողանա պատասխանել այն հարցին թե ինչպես է պետությունը, կամ համայնքը պատրաստվում պահպանել պատմամշակութային ժառանգությունը, որ հաջորդ երկրաշարժը չկարողանա վնասներ հասցնել: ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ դառնալով նաեւ լրջագույն պարտավորություններ է ստանձնում տվյալ երկիրը կամ քաղաքը: Որպես օրինակ կարող եմ բերել քաղաքային համակարգումները, այսինքն կառուցապատումներն ինչպես պետք է արվեն, ինչ սահմանափակումներ կան, եւ այլն: Երկրորդ պարտավորությունը վերաբերվում է մարդկային եւ ֆինանսական ռեսուրսներին: Այսինքն, թե ինչքան մարդ եւ ինչքան ֆինանս է անհրաժեշտ տվյալ պատմամշակութային ժառանգությունը պահպանելու համար»,-լրագրողների հետ զրույցում բացատրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը:

Գյումրին ի՞նչ հավակնություններ ունի, հնարավո՞ր է, որ իսկապես դառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ,-ՀԺ-ի հարցին Ջիովաննի Բոկկարդին պատասխան չուներ: Ասաց բարդ հարց եք տալիս: «Այս պահին կխուսափեմ որեւէ պատասխան տալուց, որովհետեւ դեռ մեկ օր եմ Գյումրիում, բայց պետք է ասեմ, որ երբ անվանակարգային փաթեթը ներկայացվում է, որոշումը  համաշխարհային ժառանգության միջկառավարական կոմիտեն է ընդունում, որը 21 անդամ ունի: Բացի դրանից ՅՈւՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը որոշում չի կայացնում, դա կայացնում է միջկառավարական կոմիտեն: Բայց իմ անձնական կարծիքն այն է, որ Գյումրին հարուստ է պատմամշակութային ժառանգությունով, եւ առանձնահատկություններով: Յուրաքանչյուր երկիր իր անվանակարգային փաթեթն ունի: Ես որքան գիտեմ, Գյումրին դեռ ՀՀ նախնական անվանական փաթեթում ընդգրկված չէ»,-ասաց նա:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը եւս ցանկություն ունի Գյումրին տեսնել ՅՈւՆԵՍԿՕ-ի կազմում: Այս մասին հյուրերի հետ զրույցի ժամանակ ակնարկեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ժոնաթան Լաքոտն ինչ դեր կարող է ունենալ գործընթացում, ՀԺ-ի հարցին Ջիովաննի Բոկկարդին պատասխանեց՝ ոչ մի: Կարճ ժամանակ անց, սակայն, կրկին անդրադարձավ հարցին: Ըստ Բոկկարդիի, ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը գտնվում է Ֆրանսիայում, սակայն Ֆրանսիայի մաս չի կազմում: Առանձին կառույց է: Բայց դա չի նշանակում, որ պետք է բացառել Ֆրանսիայի՝ Հայաստանին օգնելու ցանկություն ունենալու հանգամանքը:

Հյուրերն ասացին՝ քանի դեռ Գյումրիում են առավելագույն չափով կփորձեն օգտակար լինել Գյումրին դեպի ՅՈւՆԵՍԿՕ տանելու համար: Միայն թե պետք է տեղի մասնագետներն արագ մտքերն ի մի բերեն, կազմեն պահանջվող փաստաթղթային փաթեթները, Գյումրու բոլոր թանգարաններում շրջեն հյուրերի հետ, լինեն նաեւ Շիրակի երկրագիտական թանգարանում: Դա ըստ քաղաքապետի, կարող է որոշիչ դեր ունենալ: Ջիովաննի Բոկկարդին եւ Անդրեա Ջիաննանտոնին Գյումրիում կմնան մինչեւ օգոստոսի 23-ը: Քաղաքի տոնին չեն մասնակցի, իրենց ծրագրում չկա:

Ներկա պահին ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում մոտ 250 քաղաք է ընդգրկված:  

Տպել
2158 դիտում

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը