Հարկային վարչարարությունից մինչեւ կոռուպցիայի դեմ պայքար. Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ-ի ներկայացուցչին

20/08/2019 schedule17:00

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրին: Հանդիպմանը ներկա էին նաև Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը և Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան:

Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ ձևավորված համագործակցության մակարդակը և կարևորել Հիմնադրամի կողմից իրականացվող վերլուծություններն ու աջակցությունը: Փոխվարչապետը ընդգծել է, որ ԱՄՀ-ի հետ համագործակցության ծրագրում ներառված են բոլոր արդիական խնդիրները և հավաստիացրել, որ «Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների» հուշագիրը գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում, իսկ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացվում են ժամանակացույցին համաձայն:

ԱՄՀ տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հայտնել ԱՄՀ պատրաստակամությունը աջակցելու Հայաստանին բարեփոխումների իրականացման գործընթացում՝ հաշվի առնելով ԱՄՀ կուտակած փորձն ու գիտելիքները:

Մհեր Գրիգորյանն ու Ջիհադ Ազուրը քննարկել են բարեփոխումների երեք կարևոր ուղղությունները՝ հարկային վարչարարության բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը և պետություն-մասնավոր գործընկերության զարգացումը՝ անդրադառնալով յուրաքանչյուր ուղղության հիմնական նպատակներին և իրականացման միջոցներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկարաժամկետ ռազմավարությունների մշակման և տարածաշրջանային ծրագրերի իրականացման կարևորության շուրջ:

Տպել
234 դիտում

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ

Արմավիրի մարզադաշտը կարող է վերանվանվել Նիկիտա Սիմոնյանի անունով

Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն»-ի ներկայացուցիչներին

Չինացի ներդրողները դեռ պետք է որոշեն`գալիս են Հայաստան, թե ոչ․ վարչապետը՝ Ալավերդու պղնձաձուլարանը վերագործարկելու մասին

«ARMENIAN HELICOPTERS» ընկերության 4 ուղղաթիռները կարող են ծառայել ԱԻՆ-ին՝ հրդեհաշիջման կամ այլ աշխատանքների ժամանակ

20-ամյա տղային անազատության մեջ են պահել եւ գումար պահանջել ազատ արձակելու համար

Պանամայի քաղաքացի ներկայացած անձինք կեղծ թղթադրամների համար պահանջել են 1 միլիոն դոլար (տեսանյութ)

«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Էլեկտրական գեներատորով բեռնված մեքենան թեքվել էր, առկա էր գեներատորի ընկնելու վտանգ

Աշխարհի 17 երկրներից նկարիչներ կգան Հայաստան, նրանք 10 օր կապրեն ու կստեղծագործեն Տավուշում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Վիլնյուսում

Երեխային կարող է խփել միայն իսկական մանկավարժը. Արմինե Դավթյանի հայտարարությունը մտահոգել է ոլորտի պատասխանատուներին

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

Եթե Ադրբեջանը Ղարաբաղի հարցում կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստան է եւ վերջ. Փաշինյան

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (տեսանյութ)