Իշխանությունը ժողովուրդն է և ժողովուրդը ասում է՝ ո՛չ, Ամուլսարը չպիտի շահագործվի․ ավելի հստակ դիրքորոշում կա՞․ Զոհրաբյան

«Ամուլսարի հանքի շահագործումը կախված է լինելու միայն ժողովրդի դիրքորորշումից։ Քանի ժողովուրդը դեմ է, Ամուլսարը չպիտի շահագործվի։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը ԱԺ-ի դիմաց մասնակցում է Ամուլսարի ոսկեբեր հանքի շահագործման դեմ իրականացվող բողոքի ակցիային։ Զոհրաբյանն այս տեսակետը ներկայացրեց որպես իրենց խմբակցության հստակ դիրքորոշում։

«Իշխանությունը ժողովուրդն է եւ ժողովուրդն է որոշելու։ Ժողովուրդը հիմա ասում է՝ ո՛չ, Ամուլսարը չպիտի շահագործվի։ Սրանից ավելի հստակ դիրքորոշում կա՞, թե՞ ոչ»,-ասաց Զոհրաբյանը։

Ինչ վերաբերում է ԱԺ այգու մուտքը ոստիկանական պատնեշով փակելուն եւ ցուցարարների մուտքը սահմանափակելուն՝ Զոհրաբյանն արձագանքեց, որ ոստիկանների գործողությունները իրավաչափ ու համաչափ չեն տեղի ունեցող խաղաղ ակցիային․

«Բա որ այգին բացում էինք, ասում՝ սա ձերն է, նախագահականը ձերն է, բա ո՞նց եղավ, որ այս պահին իրենցը չի»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ոստիկանների պատասխանատուից կճշտի՝ ինչու են փակել ԱԺ այգու մուտքը։

Զոհրաբյանը հիշեց, որ հոկտեմբերի 2-ին վարչապետի կոչից հետո հազարավոր ցուցարարներ շրջապատել էին ԱԺ շենքը, եւ հարց հնչեցրեց՝ այդ ժամանակ հատուկ պահպանվող տարածք չէ՞ր այս շենքը։ Զոհրաբյանին տեղեկացրել են, որ փետրվարին եղել է հանրապետության նախագահի որոշում, որ նման իրավիճակներում ԱԺ այգու տարածքը տվյալ պահին դադարում է համարվել հանրային տարածք եւ մուտքը արգելվում է։

Հիշեցնենք, որ Ամուլսարի ոսկեբեր հանքի շահագործման դեմ պայքարող ցուցարաները քիչ առաջ փորձում էին մուտք գործել Ազգային ժողովի այգի եւ այտեղ շարունակել իրենց հանրային քննարկումը, սակայն ոստիկանները պատնեշ կազմեցին ու փակեիցն այգու մուտքը, որն, ի դեպ քաղաքացիների համար բացվել էր իշխանափոխությունից հետո եւ որտեղ տարատեսակ միջոցառումներ ու քննարկումներ են անցկացվում։

Տպել
2084 դիտում

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ

Միքայել Մինասյանի ընկերությունը «Առաջին ալիքին» վճարում է մի սերիալի չափ գումար. կոռուպցիոն սխեմայի վտանգ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Առաջին ազատումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո. 7-րդ վարչության պետն ազատվել է աշխատանքից

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում մեկնարկել է հանրահավաք

Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտի փոխգործակցության հարցեր

Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է. Լեւոն Շիրինյան

Ես ոչ մի ծանր բան չեմ արել, զինվորական եմ եղել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել․ Սեյրան Օհանյան