Վանաձորի կենտրոնական հրապարակում ու Արցախ պուրակում շինարարական եռուզեռ է (լուսանկարներ)

Վանաձորի կենտրոնական Հայքի հրապարակում ու Արցախ պուրակում շինարարական եռուզեռ սկսված է: Կառավարության սուբվենցիոն ծրագրով իրականացվող հիմնանորոգումը մարզկենտրոնին նոր շունչ կհաղորդի: Տարիներ շարունակ, Հայքի հրապարակը, չնայած իր ճարտարապետական տեսքին, գտնվում էր անբարեկարգ ու անմխիթար վիճակում:  Ջարդված սալիկներով, բեմահարթակով ու կոռոզիայի ենթարկված ու շարքից դուրս եկած շատրվաններով ամիսներ անց այլեւս հուշ կդառնա վանաձորցիների ու Վանաձոր այցելածների համար:

ՀԺ-ի հետ զրույցում ավելի վաղ Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանն ասել էր, որ շատրվանները ամբողջությամբ կփոխվեն, ձայնային ու լուսային էֆեկտներ կլինեն, բազալտե հարթակը կնորոգվի, հրապարակի շենքերի արտաքին լուսավորության հարցն է լուծվելու՝ նորագույն ու հետաքրքիր մոտեցումներով,  իսկ հրապարակի շրջանաձեւ երթեւեկության մեջ քարե գորգ է կառուցվելու:

Քաղաքի գլխավոր ճարտարապետի խոսքով՝ Հայքի հրապարակի նորոգման ծրագիրն արժեցել է 247 մլն դրամ, որից 40 տոկոսը ներդրել է կառավարությունը, 60 տոկոսը՝ համայնքը:

Աբովյանի փոխանցմամբ՝ աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա նոյեմբերին. «Շինաշխատանքների ընթացքը գտնվում է անձամբ իմ ու քաղաքապետի ուշադրության կենտրոնում: Հետեւում ենք ոչ միայն շինաշխատանքների որակին, այլ նաեւ՝ ժամկետներին»,-ասաց նա:

Հայքի հրապարակի շինարարական աշխատանքներն իրականացվում է «Պրիզմա Վան» ընկերության կողմից: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում պահանջել է, անկախ ընթացիկ խնդիրներից՝ աշխատանքները կազմակերպել ամենաբարձր որակով: Հանրապետության երրորդ քաղաք հանդիսացող Վանաձորի կենտրոնական հրապարակը պետք է անթերի տեսք ունենա և բնակչությանը ծառայի երկար տարիներ,-ասել էր մարզի ղեկավարը:

Տպել
3807 դիտում

Բակո Սահակյանն ընդունել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

ԶՈՒ զորամասերից մեկում հակաօդային պաշտպանության մարզումներ են անցկացվել

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 64 դեպք

Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

ԱԻՆ-ն ահազանգ է ստացել Կոտայքի մարզի Բջնի գյուղի ամառանոցներում 2 տան այրվելու մասին

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը

էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատիին և Բրիջիթ Բոումենին

Օձուն-Այգեհատ ավտճանապարհին ընթացող Opel-ի հետևի դռնից ուղևորը վայր է ընկել. նա հոսպիտալացվել է

Ոստիկանները բացահայտել են Արմավիրի Տալվորիկ համայնքի ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ)

Գրավն ունակ չէ չեզոքացնելու այն ռիսկերը, որոնք սպառնում են Քոչարյանի ազատության մեջ գտնվելու պարագայում․ Տիգրան Եգորյան

Ում է ձեռնտու թիրախավորել սաուդյան նավթը. ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին

Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը հյուրընկալել են Հովհաննես Թումանյանի ժառանգներին

«Բարեփոխելով աշխարհը». Երեւանում առաջին անգամ կկայանա կինոյի և հեռուստահաղորդումների փառատոն

Չարբախի ոստիկանները բերման են ենթարկել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձին (տեսանյութ)

Շիրակի մարզի կարկտահարված 6 համայնք ԿԽՀԸ-ի կողմից ստացավ 150.040.450 դրամի աջակցություն

Ռանչպար գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք. հրդեհը մարվել է

Շաբաթ օրը երգչախումբը փողոցում է փորձ արել, քար լռություն եւ անտարբերություն է տիրում. Հեքեքյան

Անթույլատրելի է երեխայի նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն․ Պաշտպանի արձագանքը՝ տարածված տեսանյութին

Աշտարակի մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 տուժած.

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին որոշել է Ավստրալիայի Ռայդ քաղաքը հռչակել քույր քաղաք