Ջերմուկցիները գալիս են Երեւան. սպասվում է թեժ քննարկում

Ջերմուկից մեկնարկել է Ամուլսարի հանրքավայրի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիների ավտոերթը Երեւան: Նրանք Երեւանում հանդիպելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ անցկացնելու են քննարկում Ամուլսարի հանքավայրի շահագործման խնդիրների վերաբերյալ:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները: Դրա կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Ըստ փորձաքննության արդյունքների՝ հավանականությունը շատ ցածր է, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտումը փոխանցելու ուղիներ առկա չեն:

Հանքավայրի շահագործման դեմ եւ կող հանդես եկողներն այս փաստաթութղն ընդունեցին տարբեր կերպ: Նրանք, որ կողմ են հանքավայրի շահագործմանը մատնանշում են Ջերմուկի տերմալ ջրերին աղտոտման հավանականության բացակայությունը եւ Լիդիանի՝ պետության դեմ դատական հայց ներկայացնելու հավանական ֆինանսական բացասական հետեւանքները: Իսկ բնապահպանները մատնացույց  են անում զեկույցում մատնանշված բնապահպանական ռիսկերը:

Միեւնույն ժամանակ «Լիդիան Արմենիա»-ն ներկայացրել է բնապահպանական փորձաքննության եզրակացության առաջարկների մասին պատասխաններ:

Այս հարցերը, մաենայն հավանականությամբ, քննարկվել են Երեւանում: Ըստ մամուլի հրապարակումների, Ամուլսարի հարցով քննարկում է լինելու Ջերմուկ համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, ուսուցիչների և տնօրենների, առողջարանների և հյուրանոցների տերերի, ինչպես նաև Ամուլսարի շահագործմանը դեմ պայքարող 5 քաղաքացու հետ: Ավտոերթին միացում են մի քանի տասնյակ քաղաքացիներ իրենց մեքենաներով:

Օրեր առաջ Ջերմուկում հանրահավաք տեղի ունեցավ, որտեղ քաղաքացիները սպասում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարեց, որ երկրի ղեկավարը Ջերմուկ չի մեկնի, փոխարենը երկուշաբթի օրը կհանդիպի շահագրգիռ կողմերին:

Տպել
647 դիտում

2 իրանցիները Երեւանի խանութներից մեկից գողացել էին 120 հազար դրամ

Միլիարդների չարաշահումներ ու նոր բացահայտումներ «Հյուսիս-Հարավ»-ի գործով. ինչ կապ ունի «Մուլտի Գրուպ»-ը. պաշտոնական

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

Աննա Հակոբյանը մեկնում է Յարոսլավլ

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի պատասխանը

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

Աշխարհի առաջնություն. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հրդեհ Երասխ գյուղում. այրվել է 720 հակ անասնակեր

Ուկրաինայում զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել Կիեւի «Մետրո» կամուրջը. նրան ձերբակալել են

Բնակարաններից մեկից գողացել էր դրամապանակ ու օծանելիք. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան

Հրդեհ Հայթաղ գյուղում. այրվել են 2 տների տանիքներ

ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին

Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ

Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր

ՔՊ-ն նիստ է հրավիրել. օրակարգում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներն են

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին եւ եւս 2 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը