«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

16/08/2019 schedule13:20

«Պոբեդա» ավիաընկերությունն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս տեղեկությունը գործակալությանը հայտնել է ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը:

Ձմեռային չվացուցակով թռիչքների տոմսերի վաճառքը «Պոբեդա»-ն դադարեցրել էր օգոստոսի 6-ին օդանավակայանի հետ տարաձայնությունների պատճառով:

«Այսօր մենք վերականգնում ենք Գյումրիում չվերթների տոմսերի վաճառքը: Օդանավակայանը խոստացել է անհրաժեշտ բոլոր միջոցներն ընդունել վառելիքի լիցքավորման գործընթացի որակի վերահսկման համար: Մենք անչափ ուրախ ենք, որ մեր հաճախորդները կրկին Գյումրի կթռչեն»,- ասել է ավիաընկերության ներկայացուցիչը:

Աղբյուրն օգոստոսի սկզբին հայտնել էր, թե որոշումը կապված է այն բանի հետ, որ վառելիքի լիցքավորման ընկերությունը պարբերաբար կիրառել է թերլիցքավորում: Նա ասել էր, որ ավիաընկերությունը բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ խնդրելով իրավիճակը պարզել:

Գյումրիի օդանավակայանի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի նամակում նշված է, որ օդանավակայանը ներողություն է խնդրել տարեսկզբին վառելիքի թերլիցքավորման միջադեպի համար և խոստացել, որ «մեղավորներին կպարզեն ու կպատժեն»: «Մենք լիակատար երաշխիք ենք տալիս ապագայում համանման միջադեպերի բացառման համար»,- նշված է նամակում:

Այս պահին «Պոբեդան» կատարում է Մոսկվայից Գյումրի շաբաթական 10 չվերթ, ձմեռային սեզոնին նախատեսված էր շաբաթական 7 չվերթ:

Լոուքոսթերը Գյումրի չվերթները սկսել է 2016 թվականին դեկտեմբերին:

«Պոբեդան» մտնում է «Աէրոֆլոտ» խմբի մեջԱվիաընկերությունն ունի 30 Boeing 737NG: 2018 թվականին ընկերությունը տեղափոխել է 7,1 մլն ուղևոր, 2019-ին նախատեսում են տեղափոխել10 մլն մարդուց ոչ պակաս:

Տպել
1043 դիտում

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

Աշխարհի առաջնություն. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հրդեհ Երասխ գյուղում. այրվել է 720 հակ անասնակեր

Ուկրաինայում զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել Կիեւի «Մետրո» կամուրջը. նրան ձերբակալել են

Բնակարաններից մեկից գողացել էր դրամապանակ ու օծանելիք. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան

Հրդեհ Հայթաղ գյուղում. այրվել են 2 տների տանիքներ

ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին

Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ

Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր

ՔՊ-ն նիստ է հրավիրել. օրակարգում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներն են

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին եւ եւս 2 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Սուրեն Պապիկյանը Դաժու Յանգի հետ քննարկել է տեխնիկական համագործակցության հեռանկարները

Սամվել Թոփալյանն առաջադրվել է կանադական կինոփառատոնի «Լավագույն դերասան» անվանակարգում

Գեղամ Գևորգյանը հանդիպել է Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի հետ

Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ արդարացվեց Մարտի 1-ի գործով․ Վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշումը

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Սինոփսիս Արմենիան» աջակցում են Եվրոպական համալսարանին