Բնապահպանները խոստանում են ավելի թեժացնել Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարը

Բնապահպաններն այսօր բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ: Նրանք շարունակում են պնդել, որ Ամուլսարի հանքի շահագործում է վտանգավոր է շրջակա միջավայրի համար:

Երեկ հրապարակվել է միջազգային «Էլարդ» ընկերության փորձագիտական եզրակացությունը, որում մասնավորապես նշվել, էր որ հանքավայրի շահագործումն անկառավարելի ռիսկեր չի առաջացնում: Այդ մասին ըստ էության նշվեց նաեւ կառավարության այսօրվա նիստում:

Բնապահպանները մատնացույց են անում այլ դրվագներ:

«ՀԱՐՑ. Հաշվի առնելով Ամուլսարի հանքի գտնվելու վայրը, դրա աշխարհագրական դիրքը, հարակաից բնակավայրերը եւ առողջարանային հանգստավայրերը, կարո՞ղ է արդյոք բաց ձեւով հանքը շահագործվելը, տարլվացման կույտի եւ դատարկ ապարների լցակույտի առկայությունը համարվել անվտանգ: Եթե ոչ, ապա, ինչպիսի բնապահպանական վտանգ կարող է այն առաջացնել: ՊԱՏԱՍԽԱՆ. ՇՄԱԳ-ի ԲՍԱԳ-ի գնահատումները թերի են, համապատասխան հետեւույթյունները՝ անվստահելի: Հետեւաբարհարցին, թե արդյոք հանքավայրի ընդհանուր շահագործումը կարող է համարվել անվտանգ, հնարավոր չէ պատասխանել»,- փորձագիտական խմբի պատասխանը մեջբերեց բնապահպան Լեւոն Գալստյանը:

«Հիմա ես ուզում եմ հարց տալ՝ եթե հնարավոր չէ պատասխանել, այդ հետեւությունները անվստահելի են եւ գնահատումները թերի են, ապա ինչպես է քննչական խմբի ներկայացուցիչը ի լուր ամբողջ ժողովրդի հայտարարում, որ իրենք այս ուսումնասիրությունից եզրակացնում են, որ ոչ մի խնդիր չկա: Սա այդ ուսումնասիրություից միայն մի հատվածն է»,- ասաց բնապահպանը:

Բողոքի ակցիայի մասնակից բնապահպանները հայտարարեցին, որ ինչպես իրենք, այնպես էլ Ամուլսարի հարակից  բնակավայրերի բնակիչները շարունակելու են պայքարը եւ հետքայլ չեն անելու:  Ընդհակառակը, պայքարը մտնելու է ավելի թեժ փուլ:

Տպել
1946 դիտում

2 իրանցիները Երեւանի խանութներից մեկից գողացել էին 120 հազար դրամ

Միլիարդների չարաշահումներ ու նոր բացահայտումներ «Հյուսիս-Հարավ»-ի գործով. ինչ կապ ունի «Մուլտի Գրուպ»-ը. պաշտոնական

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

Աննա Հակոբյանը մեկնում է Յարոսլավլ

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի պատասխանը

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

Աշխարհի առաջնություն. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հրդեհ Երասխ գյուղում. այրվել է 720 հակ անասնակեր

Ուկրաինայում զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել Կիեւի «Մետրո» կամուրջը. նրան ձերբակալել են

Բնակարաններից մեկից գողացել էր դրամապանակ ու օծանելիք. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան

Հրդեհ Հայթաղ գյուղում. այրվել են 2 տների տանիքներ

ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին

Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ

Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր

ՔՊ-ն նիստ է հրավիրել. օրակարգում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներն են

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին եւ եւս 2 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը