Երևանն աղտոտող շինարարական մեքենաները կտուգանվեն. հսկողությունը կուժեղացվի

Շինանյութեր տեղափոխող շատ բեռնատար մեքենաներ քաղաքում երթևեկում են ոչ սահմանված հատվածներով և, չպահպանելով նյութերի տեղափոխման կանոնները, աղտոտում են փողոցները: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ խնդրին անդրադարձել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Հանձնարարվել է ՃՈ հետ քայլեր ձեռնարկել՝ վարորդներին գտնելու և օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Բացի այդ, կսահմանվի լրացուցիչ հսկողություն:

«Եթե վարորդներն անպատիժ մնան՝ վաղը կամ մյուս օրը դեպքը կարող է կրկնվել: Սահմանված տուգանքից բացի պետք է քննարկենք նաև ընթացքի ժամանակ աղտոտված փողոցների մաքրման ծախսի խնդիրը: Մենք ունենք նաև Կառավարության որոշմամբ սահմանված փողոցների ցանկ, մասնավորապես կենտրոնում, որտեղ արգելվում է բեռնատարների՝ առանց համապատասխան թույլտվության մուտքը: Պետք է հսկողություն սահմանենք և գործնականում կյանքի կոչենք այս որոշումը»,-նշել է քաղաքապետը:

***

Երևան համայնքն իր միջոցներով շարունակելու է նոր աղբամանների ձեռքբերման գործընթացը: Խորհրդակցության ժամանակ քաղաքապետի հարցադրմանն ի պատասխան՝ արդյոք «Սանիթեք» ընկերությունը պատրաստվու՞մ է աղբահանության խնդիրը կարգավորելու նպատակով համագործակցել քաղաքապետարանի հետ և նոր մեքենաներ ու աղբամաններ ձեռք բերել, ընկերության ներկայացուցիչը նշել է, որ այս պահին «Սանիթեքում» նման հարց չեն քննարկում: 
Զեկուցվել է, որ այս շաբաթ քաղաքապետարանը «Սանիթեք»-ում կսկսի մեքենասարքավորումների տեխնիկական վիճակի և պայմանագրերին համապատասխանության ուսումնասիրություն (մոնիթորինգ): Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի:

***

Նախորդ շաբաթ շարունակվել են ստուգայցերը՝ արգելելու բացօթյա ապօրինի առևտուրը: Բացատրական աշխատանքներից հետո գործունեությունը չդադարեցնելու համար 20 դեպքում քաղաքացիները տուգանվել են:

Տպել
950 դիտում

Հունիսի 13-ին Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում տեղի կունենա Յարխուշտայի 1-ին փառատոնը

Բակո Սահակյանը Մարտունի շրջկենտրոնում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

ԿՄՀԳ փոխնախագահն առաջարկել է հայ մասնագետներին մասնակցել Կորեայում իրականացվող առողջապահական դասընթացներին

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է դանիացի խորհրդարանականների հետ

Ճգնաժամի մեջ գտնվող «Ռոման» պետք է փորձի չգլորվել անդունդը. վերսկսվում է Եվրոպա լիգան

Մուշտարին ի՞նչ է, քուրքն ի՞նչ է. նախարար Արայիկ Հարությունյանը երեխաների համար հեքիաթ կարդաց

ՀՀ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվեցին պաշտոններից. նախագահը ստորագրել է հրամանագրերը

Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցն է. Ադրբեջանում պետական ծրագրով հայատյացություն է ներարկվում

Հալեպի օդանավակայանը 8 տարվա դադարից հետո ընդունել է առաջին ուղեւորատար ինքնաթիռը

Արցախի ԱԺ-ն պատրաստվում է գարնանային նստաշրջանին. Խորհրդարանի լիազորությունները կդադարեն մայիսի 21-ին

Արդարադատության փոխնախարարը Վրաստանում ծանոթացել է Justice House-ների գործունեությանը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հյուրընկալեց ապագա ֆինանսիստներին

Սերգո Կարապետյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունել. պաշտպան

Վիրաբույժը 10 հազար դոլարով կազմակերպել է տղայի՝ զինծառայությունից 3 տարով տարկետումը. ԱԱԾ

Հանրության շատ մեծ զանգված լսում է վարչապետի հորդորները, որի արդյունքում ՀԴՄ-ների տրամադրման քանակն ավելանում է. Անանյան

Ինչ պատճառներով է 311 մարդ զրկվել վարորդական իրավունքից. վարչապետը՝ բալային համակարգի մասին (տեսանյութ)

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել մեքենաներ Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում

Արցախի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու եւ գողության մեջ մեղադրվող երիտասարդը մեղադրանքը մասնակի է ընդունել. պաշտպան

Ձնահյուսի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար