Դավիթ Տոնոյանը կարծում է, որ Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողը մոլորված է եղել

Զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու հանգամանքները պարզելու համար հետաքննություն է իրականացվում:  Դիլիջանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Այս փուլում դեռևս իրականացվում է հետաքննություն կատարվածի վերաբերյալ: Անձամբ ես կարծում եմ, որ մեր զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է նա:

Հարցին` թե ինչպես կմեկնաբանի ադրբեջանական լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ զինծառայողի՝ Ադրբեջանում հայտնվելու պատճառը նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքն է, նախարարը պատասխանեց, որ դա ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է: «Չեմ կարծում, որ դա պետք է տարածել: Ես ներքին համոզմունք ունեմ, որ նա ուղղակի մոլորվել է»,- ասել է Տոնոյանը:

Անդրադառնալով զինծառայողի վերադարձի խնդրին` նախարարը հայտնել է, որ դիմել են միջազգային համապատասխան կառույցներին` մասնավորապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեին:

Խոսելով զորամասում զինծառայողի հոգեբանական վիճակի մասին՝ նախարարն ասաց, որ որոշակի աշխատանք իրականացնելուց հետո կկարողանան հստակ պատասխան տալ: «Բոլորիս համար ցավալի դեպք է, սակայն, կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ կընթանա»,- նշել է նախարարը:

Տոնոյանը կոչ է արել Ադրբեջանի զինված ուժերին, որպեսզի նման ապատեղեկատվական աշխատանքը դադարեցնեն:

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի։ «Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»,- գրել էր նա «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Արայիկ Ղազարյանին, սակայն հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Արայիկ Ղազարյանի ընտանիքի անդամների հետ։ Զինծառայողի իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ առողջական վիճակի հետ կապված հարցերով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կդիմի միջազգային համապատասխան կառույցներին։

Տպել
10538 դիտում

ՊՆ-ը չի ուզում շատ բարձրաձայնել. դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է. Արծրուն Հովհաննիսյան

Միջադեպ՝ Հյուսիսային պողոտայում Վահագն Չախալյանի մասնակցությամբ. նրան եւ մի քանի հոգու բերման են ենթարկել

Ջերմուկցիները գալիս են Երեւան. սպասվում է թեժ քննարկում

Հատվել է 1462 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի, մեկ անձ հետախուզվում է

Մեկնարկել է Ամուլսարի շահագործման դեմ ջերմուկցիների ավտոերթը դեպի Երեւան

Lոռու մարզպետարանի պաշտոնյան սպանվել է դանակի 17 հարվածով. նոր մանրամասներ (լուսանկարներ)

Հրդեհ՝ Շիրակի մարզում. այրվել է անասնագոմ եւ պահեստավորած անասնակեր

Նռնակ՝ իր պայթուցիչով, 37 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ. կինը զինամթերք է հանձնել

«Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհը ժամանակավոր փակ է լինելու. ժայռը կպայթեցնեն

«Լիդիան Արմենիա»-ն ներկայացրել է բնապահպանական փորձաքննության եզրակացության առաջարկների մասին պատասխաններ

Շոգը չի նահանջելու նաև այս շաբաթ. ջերմաստիճանը կտատանվի +40-ի սահմաններում. Սուրենյան

Արեգնադեմ գյուղում տնակ է հրդեհվել, ապա պայթել գազի բալոն․ 1 հոգի այրվածքներով հոսպիտալացվել է

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 48 հրդեհ` ներգրավելով 58 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ

Սերժ Թանկյանը միացել է SaveAmulsar արշավին

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ․ Շանթ Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր՝ հաղթելով թուրք ըմբիշին

Կառավարությունը 2.1 մլրդ դրամ կտրամադրի մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար. վարչապետ

Էլիտար քեֆի էլիտար ներկայացուցիչների՝ մորաքույրի եւ հորաքույրի հետ. Նիկոլ Փաշինյան

Հարկ վճարողների մոտ հաշվետվությունների ներկայացման հետ կապված խնդիրներ են առաջացել. ՊԵԿ

Երեւանը համալրվելու է եւս 3 աղբատար մեքենայով. Հովսեփ Կուբատյան

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն