Սպանդանոցները պատրաստ են աշխատել համաձայն շուկայի պահանջարկի

13/08/2019 schedule12:27

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում հանդիպում է կայացել սպանդանոցների նեկայացուցիչների հետ: Այս մասին հաղորդում է տեսչական մարմնի լրատվական ծառայությունը:

«Բոլոր հնարավորություններն ունենք և պատրաստ ենք աշխատել ըստ շուկայի պահանջարկի»,- խոստացել են մի շարք սպանդանոցների ներկայացուցիչներ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հրավիրված քննարկման ժամանակ:

Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը հիշեցրել է, որ թարմ մսի սպանդանոցային ծագման պարտադիր պայմանի կիրառումը հասարակական սննդի կետերում սկսվել է օգոստոսի 1-ից և կոնկրետ սպանդանոցների պատրաստականության վիճակից է կախված լինելու հանրային սննդի կետերի կողմից նշված պարտադիր պայմանի կատարումը: Նա նաև տեղեկացրել է, որ մշակվել է հստակ ճանապարհային քարտեզ, որի համաձայն էլ կիրականացվի վերահսկողությունը հանրապետության հանրային սննդի կետերում:

«Մենք խստորեն հետևելու ենք, որ վերահսկողությունը չվերածվի սպանդանոցային մորթն ուղեկցող 5-րդ ձևի փաստաթղթի շրջանառության: Այս թեման տարբեր հարթակներում քննարկվել է և եկել է արդեն գործնական քայլեր անելու ժամանակը: Ակնկալում ենք ձեր գործուն աջակցությամբ գործընթացը կազմակերպել պատշաճ կերպով»,- ասել է Արթուր Շատվորյանը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար:

Տպել
3146 դիտում

«Թալիբան»-ի զինյալները Աֆղանստանում սպանել են 13 իրավապահի, վիրավորել՝ 12-ին

Ադրբեջանցի պատվիրակը ԵԽԽՎ-ում հայ պատգամավորի մասին հնացած տեղեկություն է ներկայացրել. հայ պատվիրակն արձագանքել է

Ժնևում մեկնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Մենք այլեւս չենք անդրադառնալու Արթուր Վանեցյանի հայտարարություններին. Լիլիթ Մակունց

Երեւանում գիշերը կրակոցներ արձակած անձանց ինքնությունը հայտնի է. ոստիկանները որոնում են հրազենները

Երեխաների ապօրինի որդեգրումների գործով Լիանա Կարապետյանը կալանավորվեց

Վրաստանը դադարեցրել է դեպի Չինաստան եւ հակառակ ուղղությամբ բոլոր չվերթները

Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու դի. պարզվում է նրա ինքնությունը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեղամ Վարդանյանը կազատվի պաշտոնից. նա ԵՏՀ-ում նախարար է նշանակվել

«Յունայթեդի» երկրպագուները ցանկանում են, որ ակումբի գործադիր տնօրենը մահանա. հարձակվել են նրա տան վրա

5 մարզիչ-մանկավարժների սպորտի վաստակավոր մարզչի կոչումներ են շնորհվել

ՔՊ կամավորական ջոկատը ծառայության ավարտին կատարում է մարտական երգերից մեկը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սեյրան Օհանյանն Ազգային ժողովում է. նա գնաց ԱԺ նախագահի աշխատասենյակ

Հումանիտար օրակարգի շուրջ. Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանն ընդառաջ

Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է նկատվել

Դատական նիստերի անհիմն հետաձգումների խնդրով ՄԻՊ-ը դիմել է ՍԴ

ԱԺ-ում Հրայր Թովմասյանի արտագնա այցերի շուրջ քննարկումներ են սկսվել․ Արման Բաբաջանյան

Ucom բաժանորդները կստանան 2X շատ ինտերնետ սմարթֆոնի համար փաթեթները Ucom հավելվածով ակտիվացնելու դեպքում

Զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել է կրծքավանդակի շրջանում. հարուցվել է քրգործ

«Հյուսիս-հարավ»-ի Տրանշ-3-ում իրականացվում են փոսալցման աշխատանքներ