Ինքնաթիռում ծուխ է եղել, ուղեւորները տարհանվել են, կան տուժածներ. Երեւան-Մոսկվա պլանավորված չվերթը չի կայացել

Երևանից դեպի Մոսկվա (UTA880 չվերթով) «Վնուկովո» օդանավակայան մեկնող Utair ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռը օգոստոսի 12-ին չի կատարել պլանավորված չվերթը:

 

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ կապվել են «Utair» ավիաընկերության հայաստանյան ներկայուցչության հետ, որտեղից փոխանցել են, որ աշխատանքներ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետներում քաղաքացիների տեղափոխությունը կազմակերպելու նպատակով, իսկ մինչ այդ ուղևորներն ապահովված կլինեն հյուրանոցով և սնունդով:

Ավելի վաղ խնդիրներ էին եղել նաեւ Մոսկվա-Երեւան չվերթի հետ կապված: Դարձյալ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի փոխանցմամբ, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Nordwind Airlines» ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռով Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ օդանավի սրահում ծխի առկայության պատճառով ինքնաթիռն ընդհատել է թռիչքը:

Օդանավի թռիչքը ընդհատվել է թափավազքի ժամանակ և իրականացվել է ուղևորների տարհանում: Օդանավում եղել է 187 մարդ, տուժել է 10 հոգի, որոնցից երկուսը հոսպիտալացվել են:

Ավիաընկերության կողմից փոխարինվել է ինքնաթիռը, չվերթը բարեհաջող իրականացվել և վայրեջք է կատարվել «Զվարթնոց» օդանավակայանում:

Տպել
5097 դիտում

Կարո Փայլանը դատապարտել է ժողովրդի կողմից ընտրված 3 քաղաքապետերին պաշտոններից ազատելը

Իրանի հոգևոր առաջնորդը բանտերում պատիժ կրող 1070 կալանավորների ներում է շնորհել

Ազգային ժողովի մոտից բերման է ենթարկվել 6 անձ. ոստիկանությունը հաստատում է

Վարչապետն անդրադարձել է Ամուլսարի հանքավայրի միջազգային փորձաքննության եզրակացությանը

Լարված իրավիճակ Ազգային ժողովի դիմաց. Ամուլսարի շահագործման դեմ պայքարողները փորձեցին փակել Բաղրամյան պողոտան

Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ-ի հետ քննարկել Ադրբեջանում հայտնված է ՊԲ զինծառայող Արայիկ Ղազարյանի ճակատագիրը

Վանաձորի կենտրոնական հրապարակում ու Արցախ պուրակում շինարարական եռուզեռ է (լուսանկարներ)

Մակրոնն այսօր ընդունում է Պուտինին. առանցքային խնդիրն Ուկրաինայի հակամարտություն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց ՔՊ գրասենյակ. պատգամավորների հետ քննարկելու է Ամուլսարի հարցը

Մենք այս պահին հիմքեր չենք տեսնում Ամուլսարի հարցով նոր փորձաքննություն նշանակելու համար. Վլադիմիր Կարապետյան

Արցախում մեկնարկել է բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը

ԱԻՆ-ի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Ակտիվիստ Աննա Շահնազարյանը բոյկոտել է Փաշինյանի հետ Ամուլսարի թեմայով հանդիպումն ու դուրս եկել

Հայաստանը շուրջ 300 մլն դոլար պարտք է Ռուսաստանին. ամենամեծ պարտքն ունի Բելառուսը

Ռուսաստանցիների համար Հայաստանն ամենապահանջված տուրիստական ուղղությունն է. հետազոտություն

«Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Պատգամավորը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով յուրաքանչյուր քաղաքացի կարող է լինել երթեւեկությունը վերահսկող մարմին

Չինարին այլևս չի կարող գնդակոծվել. Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է. Միրզոյան

Դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդուն. բացահայտվել է Լոռիում տեղի ունեցած սպանությունը

Էջմիածնում մոտ 32 հեկտար ցորենի հնձած արտ է այրվել