Գյումրիում կայացավ «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան հիմնարկեքը (լուսանկարներ)

Ժնեւյան բանավոր պայմանավորվածությունից երեւանյան հուշագիր, երեւանյան հուշագրից գյումրիական հիմնարկեք:«Ֆրանկ Մյուլլեր» շվեյցարական ընկերության հիմնադիր Վարդան Սրմաքեշն ու ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը Գյումրիում նոր ծննդատան առաջին քարն այսօր դրեցին: Հիմնարկեքի արարողությանը մասնակցեցին  նաեւ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ԱԺ պատգամավորներ եւ այլք:  «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան կառուցմամբ ապահովվելու է  Շիրակի մարզի առողջապահական ոլորտի զարգացումն ու  տարիների պատմություն ունեցող խնդիրներ են լուծվելու: Այս ծննդատան  կառուցման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Ժնևում` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Վարդան Սրմաքեշի առաջին հանդիպման ժամանակ, երբ նախարարն առաջարկել է առողջապահական նոր ծրագիր սկսել Գյումրիում: Ընթացիկ տարվա  օգոստոսի 2-ին ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր, ըստ որի` առողջապահության նախարարությունն աշխատանք է տանելու ծննդատան համար համապատասխան տարածք տրամադրելու գործընթացին աջակցելու և ծննդատան աշխատանքը Հայաստանի առողջապահության համակարգում լիովին ներառելու համար, իսկ ֆինանսական մասն իրականացվելու է Վարդան Սրմաքեշի կողմից ստեղծված հիմնադրամի միջոցներով:

«Ես առողջապահության նախարարեն իմացա, որ հիվանդանոցը շատ լավն է, եւ եկա աչքովս տեսա, Ավստրիականինը: Շատ լավ էր, շատ մոդեռն, շատ լավ կառավարվում է, իսկ ծննդաբերական բաժանմունքը բաժնված է 2 մասի, Ախուրյանը կա, ադիկա լավ գործում է, բայց մյուսը խնդիրներ ունի: Ես ալ նախարարի հետ խորհեցա, մտածեցի, որ լավ կըլլա մի լավ բան անեմ Գյումրիի մեջ, եւ ցանկացա, որ կառուցեմ մի ծննդաբերական կենտրոն՝ կից ադ հիվանդանոցին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Սրմաքեշը:

Լուսանկարները՝ ՀՀ ԱՆ

Տպել
2678 դիտում

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա

Ըմբշամարտի Աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ 1/4

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաչվերացի տոնը

Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը 10:1 հաշվով հաղթեց տաջիկ ըմբիշին ու դուրս եկավ 1/8

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ

Երեւանում, Քասախ գյուղում և Կապան քաղաքում փրկարարները հայտնաբերել եւ տեղափոխել են օձերի

Բեզոարյան այծը հայտնվել է թակարդում եւ ոտքը կոտրել. Տեսչական մարմնի աշխատակիցները չեն կարողացել օգնել

Եթե զգամ, որ խորհրդականի կարիք կա՝ որոշում կկայացնեմ՝ դեռ չեմ կողմնորոշվում. ՀՌՀ խորհրդի նախագահ