Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի հանքի շահագործման ազդեցության վերաբերյալ միջազգային փորձագիտական եզրակացությունը

 

Կառավարության այսօրվա նիստը սկսելուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինանյանը նախ դիմեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին։

Քանի որ մամուլում լայնորեն քննարկվում է, վարչապետը հարցրեց, թե ինչ ընթացքի մեջ է Ամուլսարի հանքի հետ կապված գործը։ «Տվյալ դեպքում ավելի շատ հետաքրքրում է հրավիրված միջզգային փորձագիտական ընկերության եզրակացությունը։ Արդյո՞ք այդ եզրակացությունը վերջնականորեն պատրաստ է եւ կարո՞ղ է արդոք կառավարությունը դա ունենալ, որպեսզի մենք քննարկենք եւ հիմնվելով այդ եզրակացության վրա՝ մեր հետագա անելիքները որոշենք»,- ասաց Նիկոլ Փաշինայնը։

Հայկ Գրիգորյանն օր առ օր ներկայացրեց ինչպես փորձագետների, այնպես էլ քննիչների աշխատանքները, քանի որ մեղադրվել են անգործության մեջ։

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 2018 թվականի հուլիսի  20-ին Քրեական օրենսգրքի 282 –րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ «Լիդիան Ամենիա» ՓԲ ընկերության կողմից Ամուլսարի «Ոսկեբեր» քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առեւերույթ դեպքի առթիվ։

Քննչական մարմնին ու կառավարությանը նաեւ հետաքրքրել էր, թե Ամուսլարի հանքի շահագործումն իրականում ինչ ազդեցություն է ունենում մասնավորապես շրջակա միջավայրի վրա։ Այդ աշխատանքներն իրականցնելու համար հաղթող  էր ճանաչվել «Էլարդ» ընկերությունը։

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ գործ ունեն հարյուրավորր էջերից կազմված փաստաթղթերի հետ։ «Վերջնական, սրբագրված եզրակացությունը 2019 թվականի  օգոստոսի 7-ին փորձագետների կողմից ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին։ Դրա համապատասխան հայերեն թարգմանությունը վերջնական սրբագրվում է»,- ասաց նա։

 Կարծիք հայտնեց, որ եզրակացությունը հնարավոր կլինի կառավարությանը տրամադրել ամենաուշը առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի։

Տպել
2646 դիտում

Երեւանում Բեթհովենի գործերը կնվագեն իր համերկրացի դաշնակահարն ու աշխարհահռչակ Ջոն Նելսոնը

Ձևավորվում է Ղարաբաղյան հարցի բանակցային նոր բովանդակություն. Նիկոլ Փաշինյան

Շուտով կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը բանակում բարեփոխումների օրակարգը կդարձնի իր աշխատանքային թեմա

ՖՆ ջանքերով Հայաստանը հանվել է ԵՄ-ի հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների «Մոխրագույն ցուցակից»

ԱՄՆ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը

Ամենաատելի օլիգարխն ասում է՝ ոտերս մաքրելու եմ. արդարադատությունն է իր ոտքերը օրենքով սահմանված կարգով մաքրելու

Հրազդան ԲԿ-ի տնօրենին աշխատանքից ազատելը պայմանավորված է առանձնապես խոշոր չափի ֆինանսական չարաշահումներով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Սուրբ Վարդանանց զորավարների տոնը 

Իդլիբում դաժան մարտեր են ընթացել ողջ օրվա ընթացքում. զոհեր կան հակամարտող 2 կողմում էլ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ընդունել է Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող «Մուլտի» բենզալցակայանում ՊԵԿ-ը ՀԴՄ խախտման 2-րդ դեպքն է արձանագրել

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վարչական պատասխանատվության է ենթարկել «Թոյս լանդ» ՍՊԸ-ին

Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 21-ին, վերջին հրաժեշտը՝ փետրվարի 22-ին

Արաբկիրի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Դավիթի մոտ հիվանդանոց էր եկել առողջապահության նախկին նախարարը, որին Սերժ Սարգսյանն էր ուղարկել. տուժողի հոր ցուցմունքը

20 խոշորացված համայնք փոքր դրամաշնորհ է ստացել. ՏԿԵ նախարարություն

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդը կայացնում է ապօրինի, հակասպորտային որոշում. Արսեն Ջուլֆալակյան

Ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունն, այլ ատելության քարոզ տարվում է իշխանության նկատմամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ