Զարուհի Բաթոյանին անձնական վիրավորանք են հասցրել․ նա պաշտպանելու է իր իրավունքները

Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման կենտրոնական գրասենյակում Ստամբուլյան կոնվենցիայի քննարկման ժամանակ «Կամք» նախաձեռնության անդամները վիրավորանք են հասցրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին։ Նա պատրաստվում է պաշտպանել իր իրավունքները։

Ֆեյսբուք սոցիալական ցանցում նախարարն այդ մասին գրառում է արել։ 

«Երեկ Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման հրավերով կառույցի կենտրոնական գրասենյակում մասնակցեցի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի մասին քննարկմանը։ Կարևորելով հանրային երկխոսությունը՝ ես և արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը երեքուկես ժամ տևած հանդիպման ընթացքում մանրակրկիտ անդրադարձանք ընտանեկան բռնության և կանանց հանդեպ բռնության կանխարգելմանը, համբերատար պատասխանեցինք ներկաների բոլոր հարցերին։ Նույնիսկ այս պարագայում, սակայն, մասնակիցներից ոմանք ագրեսիվ և անհարգալից վարվեցին ներկաների և կառավարության անդամների նկատմամբ»,- գրել է նախարարը։

Ըստ նրա, ինչպես հրավիրող կողմն էր վստահեցնում՝ հանդիպման նպատակը կառուցողական և գաղափարական քննարկման հարթակ ստեղծել էր։ «Ցավում եմ, որ ՀԵՀԵՄ-ի անդամները ջերմ հարաբերությունների մեջ են ատելության խոսք տարածող հայտնի «Կամք» նախաձեռնության անդամների հետ և հանդուրժող են նրանց՝ ՀՀ քաղաքացուն և քրիստոնյային անվայել վարքագծի հանդեպ։ Ցավում եմ նաև, որ տեղում քայլեր չձեռնարկվեցին կանխելու նրանց անպարկեշտ պահվածքը, որը հնարավոր էր կանխատեսել։ Ստեղծված իրավիճակը, ի վերջո, բերեց նրան, որ հանդիպման վերջում նրանք հրապարակային անձնական վիրավորանք հասցրեցին ինձ։

Որպես քրիստոնյա՝ ես այլ կերպ եմ պատկերացնում եկեղեցականի և եկեղեցու հետ որևէ կապ ունեցող կառույցի առաքելությունը՝ առանց բռնության, հարգանքի վրա հիմնված միջավայր ապահովելը, բռնությունը ոչ միայն մերժելն ու կանխելը, այլ նաև լայն մեկնաբանությունների հնարավորություն չընձեռող դատապարտումը։

Որպես կառավարության անդամ՝ շարունակելու եմ հավատարիմ մնալ մարդու իրավունքների սկզբունքներին և աջակցելու եմ սոցիալական պաշտպանության կարիք ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիներին, ներառյալ այն կանանց, որոնք ենթարկվել են բռնության։

Հ.Գ. Պատրաստվում եմ օգտվել սահմանադրական երաշխիքներից՝ պաշտպանելու արժանապատվությունս և խտրականությունից պաշտպանված լինելու իրավունքս»,- նշել է Զարուհի Բաթոյանը։

Տպել
1388 դիտում

Կարո Փայլանը դատապարտել է ժողովրդի կողմից ընտրված 3 քաղաքապետերին պաշտոններից ազատելը

Իրանի հոգևոր առաջնորդը բանտերում պատիժ կրող 1070 կալանավորների ներում է շնորհել

Ազգային ժողովի մոտից բերման է ենթարկվել 6 անձ. ոստիկանությունը հաստատում է

Վարչապետն անդրադարձել է Ամուլսարի հանքավայրի միջազգային փորձաքննության եզրակացությանը

Լարված իրավիճակ Ազգային ժողովի դիմաց. Ամուլսարի շահագործման դեմ պայքարողները փորձեցին փակել Բաղրամյան պողոտան

Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ-ի հետ քննարկել Ադրբեջանում հայտնված է ՊԲ զինծառայող Արայիկ Ղազարյանի ճակատագիրը

Վանաձորի կենտրոնական հրապարակում ու Արցախ պուրակում շինարարական եռուզեռ է (լուսանկարներ)

Մակրոնն այսօր ընդունում է Պուտինին. առանցքային խնդիրն Ուկրաինայի հակամարտություն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց ՔՊ գրասենյակ. պատգամավորների հետ քննարկելու է Ամուլսարի հարցը

Մենք այս պահին հիմքեր չենք տեսնում Ամուլսարի հարցով նոր փորձաքննություն նշանակելու համար. Վլադիմիր Կարապետյան

Արցախում մեկնարկել է բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը

ԱԻՆ-ի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Ակտիվիստ Աննա Շահնազարյանը բոյկոտել է Փաշինյանի հետ Ամուլսարի թեմայով հանդիպումն ու դուրս եկել

Հայաստանը շուրջ 300 մլն դոլար պարտք է Ռուսաստանին. ամենամեծ պարտքն ունի Բելառուսը

Ռուսաստանցիների համար Հայաստանն ամենապահանջված տուրիստական ուղղությունն է. հետազոտություն

«Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Պատգամավորը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով յուրաքանչյուր քաղաքացի կարող է լինել երթեւեկությունը վերահսկող մարմին

Չինարին այլևս չի կարող գնդակոծվել. Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է. Միրզոյան

Դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդուն. բացահայտվել է Լոռիում տեղի ունեցած սպանությունը

Էջմիածնում մոտ 32 հեկտար ցորենի հնձած արտ է այրվել