Երկարաձգվել են օտարերկրյա եւ սփյուռքահայ դիմորդների ընդունելության ժամկետները

06/08/2019 schedule18:40

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելության ժամկետները երկարաձգվել են: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

ՀՀ բարձրագույն, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար գերատեսչությունը սահմանել է փաստաթղթեր ներկայացնելու և ընդունելության ժամկետներ: Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդներն ընդունելության համար կարող են դիմել մինչև 2019 թվականի օգոստոսի 23-ը ներառյալ: Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար սահմանված ժամկետը մինչև 2019 թվականի սեպտեմբերի 20-ն է:

Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ կարող են դիմել մինչև 2019 թվականի հոկտեմբերի 7-ը ներառյալ, իսկ վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի հոկտեմբերի 11-ը ներառյալ:

Վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ ընդունելության ժամկետը երկարաձգվել է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 10-ը ներառյալ, իսկ վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի օգոստոսի 20-ը ներառյալ: Վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար դիմորդները կարող են դիմել մինչև 2019 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ: Վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ընդունելության համար սահմանված ժամկետը մինչև 2019 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ է:

Սփյուռքահայերի փաստաթղթերը ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում՝ 13:00-14:00): Օտարերկրյա քաղաքացիների փաստաթղթերը ընդունվումեն յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթիչորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 10:00-ից 17:00-ը(ընդմիջում` 13:00-14:00):

Տպել
871 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան