Նախկին պատգամավորի դեմ մահափորձի գործով կալանավորվել է երեք անձ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քննվող քրեական գործով երեք անձ կալանավորվեց՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ, որը 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, պայթեցվել էր՝ Մ.Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ: Մամուլը գրել էր, որ «Ռենջ Ռովեր»-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին (լուսանկարում):

Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երեք անձանց՝ ծնված 1974թ., 1963 և 1966թթ., մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, դեպքին հնարավոր մասնակցություն ունեցած այլ անձանց շրջանակը, նրանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:

Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
2104 դիտում

Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 80 անգամ

Գմփոցով, թեթեւ տրաքոցներով «Մամուլի» շենքի վահանակները պայթել են

«Մամուլի» շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. տուժածներ չկան

«Գազպրոմ Արմենիա»-ն թանկացման հայտ չի ներկայացրել, իսկ Վանեցյանի բաջանաղ, ՀԾԿՀ նախագահը համոզում է, թե ինչու կթանկանա

Հունվարի 18-ին գրանցված երկրաշարժն ու հետցնցումներն արտառոց չեն Ջավախքի գոտու համար. ԱԻՆ

Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող. Էդուարդ Մարտիրոսյան

Հրդեհ է բռնկվել «Մամուլի» շենքի առաջին հարկում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ

ՀՀ ԱԺ-ում մեկնարկել է Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ընդլայնված նիստը

Դերասան Հովհաննես Ազոյանի միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 31-ամյա երիտասարդի

Ադրբեջանը խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին է․ ընդդիմադիրները կշահարկեն Արցախյան հակամարտության թեման

Արցախում 15.2 տոկոսով աճել են ներմուծված, 19.6 տոկոսով՝ արտահանված ապրանքների թվերը

Երեւանում եւ Աշտարակում արգելափակված ավտոմեքենաները դուրս են բերվել

Կոտրել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի մեքենայի ապակին եւ գողացել անձնական փաստաթղթերով պայուսակը

6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանն ուղղվել է 700.000 դրամ. Տաթեւիկ Ռեւազյան

Հրազդանում «BMW X6»-ը բախվել է պատին. տուժածների թվում 3 աղջիկ կա

ՃՏՊ Երեւանում. «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի 24-ամյա վարորդը մահացել է

Փակ է Հ-31 ավտոճանապարհի Հարթաշեն-Տաշիր հատվածը, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Հունվարի 18-ին 2 երկրաշարժ է գրանցվել ՀՀ-ում. ցնցումները զգացվել են Լոռիում եւ Շիրակի մարզում

Երեկ տեղացած ձյան պատճառով ավտովթարների թիվը Հայաստանում էականորեն ավելացել է. ՃՈ պետ

Զելենսկին «շանս» է տվել Գոնչարուկին. Ուկրաինայի վարչապետը կշարունակի պաշտոնավարել