Հնարավոր է հայ դպրոցականները մասնակցեն իտալական ցուցահանդեսներին. ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Իտալիայի դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է Իտալիայի Արտակարգ և լիազոր դեպսան Վինչեցո Դել Մոնակոյին։ Հանդիպման առանցքում հայ-իտալական կրթամշակութային կապերի ամրապնդումն էր` նոր ծրագրերի մշակման և եղած ծրագրերի արդյունավետ կենսագործման համատեքստում։

«Մեզ համար կարևոր է Հայաստանի և Իտալիայի ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդումը, քանի որ վերջիվերջո ծրագրերը, որոնք մենք ցանկանում ենք իրականացնել, ոչ թե կառավարությունների համար են, այլ երիտասարդների և նրանց ապագա գործակցության»,-նշել է դեսպանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում անցկացվող իտալական մշակույթին նվիրված ցուցահանդեսներին հայ դպրոցականների մասնակցության հնարավորությունները.

«Մենք ցանկանում ենք, որ մեր երեխաները հիմնավոր գիտելիքներ ստանան ոչ միայն հայ մշակույթի վերաբերյալ, այլև արտասահմանյան մշակույթին ծանոթանալու հնարավորություններ ունենան: Հայաստանում իրականացվող իտալական մշակույթին նվիրված ցուցահանդեսները հիանալի հարթակներ կարող են դառնալ այս նպատակի համար»,-ընդգծել է նախարարի տեղակալը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում Իտալիայի՝ զբոսաշրջության զարգացման ոլորոտում ունեցած փորձի կիրառման հնարավորությունները` մասնագետների փոխանակման և վերապատրաստման ծրագրերի միջոցով։

 

Տպել
896 դիտում

Վերաքննիչ դատարանը քննում է Արմեն Թավադյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանի բողոքը

Կոտայքում բախվել են Mercedes եւ Opel մակնիշի մեքենաները. Mercedes-ը բախվել է նաեւ ծառին. կա վիրավոր

Նորից այդ ծառայությունը թողնում են ժողովրդի վրա, ասենք թե՝ ֆերմերների վրա․ Ծառուկյանը՝ սպանդանոցների պայմանների մասին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետական ֆինանսների կառավարման մասին քննարկմանը

Ներգաղթ ու տնտեսական հեղափոխություն են ուզում, դա անելու բան չի, որ անում ենք․ Ծառուկյանը՝ ծննդատներ փակելու մասին

Վրաերթի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացին հիվանդանոցում մահացել է

«Հանրապետական անձավաբուժական կենտրոն»-ը կարող է փակվել, այնտեղ պետպատվերի ֆինանսավորումը կդադարեցվի

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում

Հայտարարություն մրցույթի մասին

Դանակահարության եւ խուլիգանության մեղադրանքով հետախուզվող վանաձորցուն Չարենցավանում են հայտնաբերել

Յոթերորդ գումարման Ազգային ժողովը սկսել է չորրորդ նստաշրջանի հերթական նիստերը․ օրակարգում 43 հարց է

Սրտի ստենտավորման ազգային ծրագրով պետբյուջեի միջոցների հաշվին կատարվել է 2.132 սրտի վիրահատություն

«Ֆեյսբուք»-ում «Սահմանադրական բարեփոխումներ» էջը Արդարադատության նախարարության կողմից չի ստեղծվել

Կլաուս Շվաբի հրավերով նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի Դավոսի ֆորումի 50-րդ ամենամյա հանդիպմանը

Գորիս քաղաքում տուն է հրդեհվել. մեկնել է 2 մարտական հաշվարկ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Լոնդոն՝ մասնակցելու Համաշխարհային կրթական ֆորումին

Տավուշում ձյուն է տեղում, Գորիսում մառախուղ է, կան բեռնատարների համար փակ ճանապարհներ

Բոլոր վարկածները սեղանին են. ՀՀ ԱԽ քարտուղարը՝ Կուտոյանի մահվան դեպքի քննության մասին

Քանաքեռ ՀԷԿ-ի լիճ շուն էր ընկել. օգնել են փրկարարները

Վարդենիսի հիվանդանոցի մանկաբարձական ծառայության մասով պետպատվերը բավարարվել է ԱՆ-ի կողմից