Երեւանում միջազգային ամառային տիեզերական դպրոցի բացմանը մասնակցել է հանրաճանաչ տիեզերագնաց Սերգեյ Ավդիեւը

05/08/2019 schedule13:29

Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տարածքում տրվել է Միջազգային ամառային տիեզերական դպրոցի աշխատանքների մեկնարկը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տեղեկացմամբ, բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը: Նա ողջունել է ներկաներին, կարևորել նման միջոցառումների անցկացումը, տիեզերական գաղափարի շուրջ տարբեր երկրների դպրոցահասակ պատանիներին մեկ վայրում համախմբելը:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս միջոցառումն իր բեղուն պտուղները կտա հետագայում, երբ մասնակից պատանիները շարունակեն համագործակցությունը, համատեղ գործունեությամբ և ինժեներական նոր լուծումներով նոր խոսք ասեն տիեզերական գիտության ասպարեզում:

Միջազգային ամառային տիեզերական դպրոցի բացման հանդիսությանը մասնակցել է նաև հանրաճանաչ տիեզերագնաց Սերգեյ Ավդիևը: Նա ևս ողջունել է ներկաներին, և արգասաբեր գործունեություն մաղթել ամառային դպրոցի աշխատանքներին: Ամառային դպրոցի 12 օրերի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի տարբեր քաղաքների, Չեխիայի 12-18 տարեկան 38 դպրոցականների համար կանցկացվեն պրակտիկ դասընթացներ ու դասախոսություններ: Նրանք կայցելեն Բյուրականի աստղադիտարան, որտեղ գործնական պարապմունքների ընթացքում կդիտեն աստղազարդ երկինքը: Միջազգային ամառային տիեզերական դպրոցի մասնակիցները կծանոթանան նաև մեր պատմությանն ու մշակույթին, կհամատեղեն ուսումն ու հանգիստը:

Տպել
474 դիտում

Կոտայքում մեքենան ընկել է ձորը. հայտնաբերվել է ուղեւորներից մեկի՝ ՌԴ քաղաքացու մոխրացած դին

Ունենք ոստիկանություն, որը գործում է քաղաքական նպատակահարմարության սկզբունքից ելնելով․ Միքայել Նահապետյան

ԱԻ նախարարն արտահերթ նիստ է հրավիրել. հրդեհների թիվը կտրուկ աճել է

Արթուր Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ բացատրություն են տվել. դատախազություն

Երկու երիտասարդի դանակահարության դեպքը բացահայտվել է. 32-ամյա տղամարդը խոստովանել է

Սեբաստիայի Սբ. Գևորգ հայկական եկեղեցու վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում

Սյունիքում մոտ 10 հա բուսածածկույթ է հրդեհվել. տեղում աշխատում է 30 հրշեջ-փրկարար, 10 քաղաքացի

Իսահակյան փողոցի՝ Մաշտոց-Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատվածը վաղը փակ կլինի

Գեղարքունիքի Ծովակ գյուղում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել. վնասը՝ 18,4 մլն դրամ

Ադրբեջանում հայտնաբերվել է մոտ մեկ ամիս առաջ կործանված ՄիԳ-29-ի օդաչուի մարմինը

Ամեն օր սովորել և ինքնազարգանալ. «Քայլ դեպի տուն» ծրագրի հյուրն էր Մխիթար Հայրապետյանը

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Ոչ շտապբուժօգնությանը վերաբերող կանչերը պետք է ուղղորդվեն դեպի պոլիկլինիկաներ. Արսեն Թորոսյան

Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Հայաստանում Սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել. վարակվել է Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ

ՊԵԿ-ի դիմաց բողոքի ցույց իրականացրած քաղաքացու ապրանքը չի մաքսազերծվել, քրգործ է հարուցվել. ՊԵԿ

Մեկին աշխատանքից ազատել ենք ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին չենք ընդունել աշխատանքի. վարչապետ

ՍԱՏՄ պաշտոնյաները չարաշահել են իրենց լիազորությունները. պետության շահերին էական վնաս է պատճառվել

«Հայկական ժամանակ»-ը խմբագիր է փնտրում