Վարդան Սրմաքեշը Գյումրիում ծննդատուն կկառուցի

«Առաջին անգամ, երբ Ժնևում հանդիպեցի Վարտան Սիրմակեսին, մի առողջապահական ծրագրի առաջարկ արեցի նրան՝ Գյումրի քաղաքի համար։ Այսօր արդեն ստորագրում ենք փոխըմբռնման հուշագիր` ըստ որի, պարոն Վարտան Սիրմակեսի ստեղծած հիմնադրամի միջոցներով 2019թ. կմեկնարկի Գյումրի քաղաքում «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան հիմնման աշխատանքները: Նոր ծննդատունը կնպաստի Շիրակի մարզի առողջապահության ոլորտի զարգացմանը և կլուծի տարիներ ի վեր եղած խնդիրները այդ ոլորտում»։

Այսպես կարճ ու հակիրճ Առողջապահության նախարարը բոլորին տեղյակ է պահել Գյումրիում գործարար Վարդան Սրմաքեշի հերթական նախաձեռնության մասին, նաեւ ծննդատան էսքիզներն է ներկայացրել եւ նշել, որ դրանք նախնական են, հնարավոր է, որ փոխվեն:

Լուսանկարներն Արսեն Թորոսյանի ֆեյսբուքի էջիցՀիշեցնենք, որ բոլորովին վերջերս՝ ընթացիկ տարվա հունիսի 20-ին, Գյումրու ավագանին «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշից հետ էր վերցրել Գյումրու սեփականություն հանդիսացող Գործարանային 2/4 հասցեում գտնվող շինությունը, որը  մեկ տարի առաջ՝ 2018 թվականի հուլիսին էր տրամադրվել «Ֆրանկ Մյուլլեր»-ին` տարածքում արհեստագործական կենտրոն հիմնելու նպատակով:

Գյումրիում ներկա պահին գործում է «Գյումրու ծննդատուն»-ն ու Ավստրիական մանկական հիվանդանոցի վերջերս բացված եւ ժամանակակից  սարքավորումներով հագեցած ծննդաբերական բաժանմունքը: Վերջինն առանց խնդիրների, առաջինը լուրջ խնդիրներով է առաջ շարժվում՝ չունի շենքային բավարար պայմաններ, նաեւ գործիքասարքավորումների բաց կա եւ տարբեր պատճառներով կուտակված միլիոնավոր պարտքեր: Ժամանակ առ ժամանակ խոսվում էր այս ծննդատան փակման մասին: Վերջին շրջանում լռություն է:

Արսեն Թորոսյանի այսօրվա հրապարակումից, սակայն «Գյումրու ծննդատան» տնօրեն Էդգար Սուքիասյանն անհանգստացած չէ, այլ ուրախ է եւ ոգեւորված: ՀԺ-ի հետ զրույցում ասաց,  սխալ ընկալում է եղել: Ըստ Սուքիասյանի, ոչ թե երրորդ նոր ծննդատուն է կառուցվում Գյումրիում, այլ կառուցվում է նոր ծննդատուն, որտեղ պետք է կենտրոնացվեն «Գյումրու ծննդատուն»-ն ու Ավստրիական մանկական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքը: «Ոչ թե երրորդն է կառուցվում, այլ հակառակը, միավորում է տեղի ունենում, նորմալ պայմաններ են լինելու: Վերջապես Գյումրին կունենա ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող ծննդատուն: Ես վատ միտում չեմ տեսնում, հլը որ լավ բան եմ տեսնում: Կառուցվելու է լավը, նորը, հուսով եմ ամեն ինչ լավ կլինի»,-ասաց «Գյումրու ծննդատան» տնօրենը:

Արդյո՞ք պաշտոնապես այս մասին հայտարարվել է, եղե՞լ են հանդիպումներ, կամ քննարկումներ ՀԺ-ի հարցին, Սուքիասյանը պատասխանեց՝ ոչ: «Ոչ մի բան էլ ոչ նախնական, ոչ էլ վերջնական չի հայտարարվել: Բայց որ 3-րդ ծննդատուն չի լինելու ,դա էդպես է, դա քաղաքի, Գյումրու ծննդատունն է լինելու: Ես հաստատ գիտեմ, որ Գյումրու ծննդատունը տեղակայվելու է այդ նոր շենքում: Ավստրիականի մասով բան չեմ կարող ասել»,-ասաց Էդգար Սուքիասյանը:

Ոչինչ չասաց նաեւ Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը: Ըստ նրա, այս պահին պետք է բավարարվել այն տեղեկատվությամբ, ինչը հրապարակել է Առողջապահության նախարարը: «Դուք, ինչպես եւ ես, խնդրում եմ բավարարվեք նախարարի այս պահի ինֆորմացիայով, ինչ-որ նախարարը տեղադրել է կայքում: Ավել ուրիշ բան ասել չեմ կարող: Ինչ նախարարը տեղադրել է, սա է ինֆորմացիան»,-ասաց Աշոտ Կուրղինյանը:

Նոր ծննդատունը հնարավոր է, որ կառուցվի «Գյումրի» բժշկական կնետրոնի եւ Ավստրիական մանկական հիվանդանոցի միջնամասում:

Տպել
4337 դիտում

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա

Ըմբշամարտի Աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ 1/4

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաչվերացի տոնը

Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը 10:1 հաշվով հաղթեց տաջիկ ըմբիշին ու դուրս եկավ 1/8

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ

Երեւանում, Քասախ գյուղում և Կապան քաղաքում փրկարարները հայտնաբերել եւ տեղափոխել են օձերի

Բեզոարյան այծը հայտնվել է թակարդում եւ ոտքը կոտրել. Տեսչական մարմնի աշխատակիցները չեն կարողացել օգնել

Եթե զգամ, որ խորհրդականի կարիք կա՝ որոշում կկայացնեմ՝ դեռ չեմ կողմնորոշվում. ՀՌՀ խորհրդի նախագահ