Գյումրու մսավաճառներին տրված վերջնաժամկետն ավարտված է. մեկ տաղավարի աշխատանք է կասեցված

29/07/2019 schedule19:35

Գյումրու շուկայի տարբեր տաղավարներում, հիմնականում Լաչինի միջանցք կոչվող հատվածի միս-մսամթերք վաճառողները մինչեւ հուլիսի 25-ը պետք է կարգի բերեին իրենց տաղավարները, հոսող տաք եւ սառը ջուր, սառնարաններ, մաքուր եւ առանց մանրէների կոճղեր ունենային: Եվ ամենակարեւորը՝ միս-մսամթերքի ստուգում անցած լինելը հավաստող կտրոններ ու սանիտարական գրքույկներ: Վերջին երկու ամսում նշված տարածքում անընդհատ այցեր իրականացնող Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր կրկին Գյումրիում էր:  Ուսումնասիրությունները սկսվեցին այն նույն տաղավարներից, որոնք անցնող օրերին եւս ստուգվել էին: Գրեթե բոլոր մսավաճառներն էին հասկացել, որ այս անգամ պետք է խոստացածը կատարեին, հակառակ պարագայում ստիպված էին լինելու համակերպվել վաճառքի կետի կասեցման որոշման հետ: Տեսչական մարմինը մսավաճառներին խորհրդանշական կարմիր սկուտեղներ նվիրեց, որ վաճառվող միսը նոր սառնարանների մեջ դրանցով դնեն:«Առաջին անգամ պատկերը սարսափելի էր, խնդիրներ էլ շատ կային, բայց աշխատանք ենք տարել, արդյունքները բավականին լավն են, ու տնտեսվարողներն էլ եկել են այն եզրակացության, որ այսպես ավելի ճիշտ է: Էս ամեն ինչը 20 օրվա պատմություն ունի: Հրավիրեցինք բոլորին, զրուցեցինք և առաջարկեցինք տուգանելու փոխարեն էդ գումարը ներդնեն, իրենց աշխատանքային պայմանները բարելավեն: Մեծ մասը սիրով համաձայնեց: Այս պահին ամենափնթի վիճակում գտնվող մարզը Շիրակն էր, բայց դեռ Լոռիում չենք եղել, հստակ ասել չեմ կարող, միայն գիտենք, որ կա նման խնդիր: Ամենալավ վիճակում Սյունիքն էր, ամենակոկիկը: Մեղրիում ու Ագարակում կար 6 խանութ, բոլորն էլ կարելի էր համեմատել Երևանի ամենալավ խանութների հետ, իսկ Կապան կարող էինք ընդհանրապես չմտնել, ամեն ինչը ապահովված էր»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը:Բայց սա չի նշանակում, թե խնդիրներն ամբողջությամբ են կարգավորված: Անելիք շատ կա: Այս պահին, եթե բավարար է համարվում վաճառվող ապրանքի համար տրված փորձաքննության կտրոնի առկայությունն, ապա հունվարի 15-ից պարտադիր կդառնա միայն սպանդանոցային մորթի ենթարկված կենդանու մսի վաճառքը:ՍԱՏՄ-ն ուսումնասիրել է նաեւ մսի փորձաքննությամբ զբաղվող ընկերությունների աշխատանքային պայմանները: ՍԱՏՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավարի պարտականությունները կատարող Ալեքսան Մկրտչյանն ասաց, նրանք էլ խնդիրներ ունեն: «Այն թերությունները, որ կային, դրանց մասով հանձնարարականներ են տրվել, 2 օր հետո թերությունները պետք է շտկվեին: Այսինքն, մենք երկու օրից արդեն հստակ պատկեր կունենանք՝ այդ պայմանները մեզ բավարարում են, թե՝ ոչ»:

Ինչպե՞ս է միսը հասնում Գյումրու շուկա, ի՞նչ փոխադրամիջոցով եւ ի՞նչ պայմաններում: Այս հարցերի պատասխանները Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը չունի: Բայց սա շուկա հասած միսը սառնարանում պահելու ու հոսող ջրի առկայության պարտադրանքից պակաս կարեւոր հանգամանք չէ:

«Միսը տեղափոխող մեքենաներին մենք չենք կարողանում գտնել, բայց առաջարկ ենք արել իրավունք ունենալու տուգանել այն տնտեսվարողներին, որոնք միսը, հացը կամ մնացած սննդամթերքը վերցնում են վատ պայմաններից: Հավատացեք, երբ սպանդանոցային մորթի անցնենք՝ յուրաքանչյուր սպանդանոց իր կազմում ունենալու է և սառնարանային մեքենաներ, և կենդանիներին տեղափոխող մեքենաներ, որը թույլ կտա ճիշտ պայմաններում և սանիտարահիգիենիկ նորմերը պահպանելով կատարել առաքումները խանութներ, հանրային սննդի կետեր, կամ պետական կառույցներ»,-շրջայցի ժամանակ լրագրողներին ասաց ՍԱՏՄ ղեկավարը:

Մսի շուկայից հետո հերթը կաթնամթերքին կհասնի: Պատասխանատուներն ասում են, կաթ ու պանիր հիմնականում գյուղացիներն են վաճառում, նրանց տուգանել չեն կարող, քանի որ ոչ թե իրավաբանական, այլ ֆիզիկական անձինք են: Մնում է մարդիկ նրանցից ապրանք չգնեն: «Տեսնում ենք շուկայում վաճառում են պլաստիկ շշերում լցված անհասկանալի ծագման կաթ: Պիտի գտնենք նաև դրա լուծումը, որովհետև վաճառողները գյուղացիներ են, որևէ իրավաբանական անձ կամ կառույց չեն, և վարչական վարույթ չեն կարող իրենց նկատմամբ իրացնել: Երևի ժամանակի ընթացքում մենք քաղաքային իշխանության և ոստիկանների հետ կփորձենք այդ հարցին լուծում տալ»,-ասաց Գեորգի Ավետիսյանը:

Փողոցում վաճառվող հացի խնդիրը եւս կարգավորել չեն կարող: Հիմնավորումը նույնն է՝ իրավաբանական անձի կամ կազմակերպության  մասին չէ խոսքը: Բայց այնպես էլ չէ, որ իրավաբանական անձից՝ տնտեսվարողներից, խանութներում վաճառվող ժամկետանց կամ «ապագայի» թվագրմամբ մթերքի առկայության դեպքում այս մարմինն ունի հստակ գործողությունների ծրագիր: «Խանութներում վաճառվող ժամկետանց կամ ապագայի սննդի ամբողջական հայտնաբերում չենք կարող իրականացնել, որովհետև ինչքան էլ մենք տեսուչներ շատ ունենանք, միևնույն է, տնտեսվարողներն ավելի շատ են: Դրա համար մեզ մոտ գործում է թեժ գիծ, որը թույլ կտա իրականացնել ավելի լավ պետական վերահսկողություն»,-ասաց ԿԱ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Տպել
5699 դիտում

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը