Առողջապահության նախարարն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը եւ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Քոչարյանըհուլիսի 27-ին այցելել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանի եւ Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է Վանաձորի բժշկական կենտրոնում, տեղեկացել ընթացիկ աշխատանքներին։ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագրի շրջանակներում բժշկական կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով, ամբողջությամբ կահավորված վիրասրահներով, տրամադրվել են ինտենսիվ թերապիայի եւ լաբորատորիայի համար նախատեսված սարքերով, գործում է հեմոդիալիզի ծառայությունը, ինչպես նաեւ հատկացվել է անգիոգրաֆ, համակարգչային շերտագրման սարք, բազմաֆունկցիոնալ թվային ռենտգեն համալիր, ուլտրաձայնային հետազոտման շարժական եւ ստացիոնար սարքեր, տրեդմիլ սարքը եւ հոլտեր համակարգ, որոնք նախկինում չեն եղել Լոռու մարզում: Այժմ նորագույն սարքերի շնորհիվ մարզի բնակիչները հնարավորություն ունեն տեղում ստանալու ինչպես ախտորոշիչ, այնպես էլ ինվազիվ բուժական միջամտություններ: 

Շրջայցի ժամանակ Արսեն Թորոսյանը ներկա է գտնվել ժամանակակից անգիոգրաֆիկ սարքի գործակմանը՝ սրտի ստենտավորման պրոցեսին:

Նախարարը շփվել է նաեւ հիվանդների հետ, որոնք ողջունել են առողջապահական ոլորտում կատարվող բարեփոխումների առիթով, եւ շնորհակալություն հայտնել մարդակենտրոն քաղաքականության համար:

Այցը եզրափակվել է մարզային բժշկական հաստատությունների տնօրենների հետ հանդիպումով: Հարցուպատասխանի արդյունքում` տնօրենները ներկայացրել են իրենց մտահոգությունները եւ առաջարկները:

Տպել
1856 դիտում

Նիկոլ Փաշինյանը՝ մեծ կտավի մեկ մասնիկի առաջին գնորդն ու կտավն ամբողջացնող վերջին այցելուն Գյումրիում

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության