ՄԻՊ-ն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ. մարզպետի հետ քննարկել են մարդու իրավունքների վիճակին առնչվող հարցեր

27/07/2019 schedule12:58

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով գտնվել է Գեղարքունիքի մարզում: Պաշտպանը եւ աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին եւ մարզպետարանի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Մարզպետարանում տեղի ունեցած հանդիպմանը անդրադարձել են ինչպես մարզի բնակիչների կողմից Պաշտպանին հասցեագրված անհատական բողոքներին, այնպես էլ մարզում մարդու իրավունքների վիճակին առնչվող մի շարք հիմնահարցերի:

Մասնավորապես, քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացմանը, ներառական կրթության ապահովմանը, հաշմանդամություն ունեցող երեխաներին պատշաճ բուժօգնության ապահովմանը, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների բացառմանը, կանանց տնտեսական կարողությունների զարգացմանը, սոցիալական նպաստների տրամադրման գործընթացին առնչվող հարցեր, վթարային բնակելի շենքերի վիճակի լուծման ուղիները եւ այլ առաջնահերթություններ:

Հանդիպման ընթացքում նշվել է, որ մարզում բնակվող փախստականների համար ստեղծված են անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ի տարբերություն սահմանամերձ մյուս մարզերի: Քննարկվել է արծվաշենցիների բարձրացրած փոխհատուցման հարցերը:

Ընդգծվել է մարզում աշխատատեղերի բացակայության պատճառով արտագնա աշխատանքի մեկնողների բարձր ցուցանիշը եւ դրա հետեւանքով ընտանիքներում առաջացող դժվարությունները (կանանց անարդարացի ծանրաբեռնվածություն, երեխաների դաստիարակության խնդիրը եւ այլն):

Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում կաջակցի քննարկված հարցերի լուծմանը:

Գեղարքունիքի մարզ այցի ընթացքում տեղի է ունեցել հանդիպում նաեւ Գեղարքունիքի մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են կանանց զբաղվածության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցության ուղիները, կանանց կարողությունների զարգացման եւ տնտեսական առաջխաղացման հնարավորությունները, ինչպես նաեւ հարցեր՝ կապված աշխատանքային իրավունքների խախտումների, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, առողջության պահպանման իրավունքի հետ:

Պաշտպանը կարեւորել է քաղաքացիական հասարակության դերը՝ մարդու իրավունքների ոլորտում առաջարկների ներկայացման ուղղությամբ արդյունավետ հետեւողականության եւ հսկողության հարցում:

Նշված հարցերը քննարկվել են նաեւ Գեղարքունիքի մարզում գործող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:

Այցն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ «Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն» Հայաստանյան ներկայացուցչության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում:

Տպել
421 դիտում

Վարչապետը տիկնոջ եւ դուստրերի հետ մասնակցել է Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին (լուսանկարներ)

Այս տարի Գյումրին լինելու է Հայաստանի անկախության տոնակատարությունների կենտրոնը․Նիկոլ Փաշինյան

Գյումրիում մեկնարկել է քաղաքի օրվան նվիրված տոնական համերգը (լուսանկարներ, ուղիղ միացում)

Կրակոցներ Երեւանում․ կա 1 զոհ եւ վիրավորներ․ հայտնաբերվել են պարկուճներ, դանակներ․ Shamshyan.com

Գյումրին հայի համար աշխատասիրության, տաղանդի ու ոգու քաղաք է․ Կոմանդոսը մասնակցում է Գյումրու օրվա տոնակատարությանը

Հավանաբար այս տարվա ընթացքում կունենանք ժամանակացույցը՝ 2 տարի է, 3 թե 4․ Շիրակի մարզպետը՝ տնակների խնդրի մասին

Հենց նոր մի հետաքրքիր տեղեկություն իմացա. Նիկոլ Փաշինյան

Լարված վերջաբան Գյումրիում. Փյունիկը 1-3 հաշվով պարտվեց «Շիրակին»

Լուծարվող գիշերօթիկների աշխատակիցները վարչապետի հետ չկարողացան խոսել

Գյումրին պետք է դառնա Երեւանին մրցակից. Ֆելիքս Ցոլակյանը մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (լուսանկարներ)

Մենք 21-րդ դարում ենք, բայց մեր ունեցած տեխնիկան 20-րդ դարի է. Ֆելիքս Ցոլակյան

Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը պարում են Գյումրու Ռուսթավելի փողոցում (տեսանյութ)

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան

Փաշինյանն ընտանիքի հետ մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (ֆոտոռեպորտաժ)

«Քաղաքի օր» տոնակատարության շրջանակում շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը. բացմանը ներկա էր վարչապետը (տեսանյութ)

«Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է

Գյումրու օրվա տոնական միջոցառումներին է միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը (լուսանկարներ, տեսանյութ)

Գյումրին բոլոր հարցերում յուրահատուկ տեղ ունի․ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցում է «Քաղաքի օր» միջոցառմանը

Չապնի եւ Սեւաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 110 բնակիչ տարհանվել է

Գյումրիում մեծ տոնախմբություն է. նշվում է քաղաքի օրը (լուսանկարներ)