Առաջին անգամ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն կորոշվի Հայաստանում, առաջին անգամ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը կընդունի Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Վաղը՝ հուլիսի 27-ին, այնտեղ տեղի կունենա մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնության վճռորոշ հանդիպումը: Մասնակիցներն են Պիրենեյան թերակղզում հարեւանները՝ Պորտուգալիան ու Իսպանիան:

Պորտուգալիան գործող չեմպիոնն է: Բացի այդ՝ եզրափակչում է հայտնվել 3-րդ տարին անընդմեջ: Մյուս կողմից Իսպանիան այս մրցաշարի ռեկորդակիրն է: Չեմպիոն է դարձել 7 անգամ:

Այս 2 թիմերն էլ հուլիսի 14-ին Երեւանում մեկնարկած մրցաշարում Հայաստանի հետ ընդգրկված էին A խմբում՝ մահվան խմբում, որտեղ նաեւ Իտալիան էր: Նրանք միմյանց դեմ խմբային փուլի հանդիպումն անցկացրել են մոտ 10 օր առաջ՝ հուլիսի 17-ին: Դա 2-րդ տուրնէր, որտեղ մցրակցիները հաղթողին չորոշեցին: Խաղն վարտվեց 1:1:

Ի դեպ, 2005 թ., երբ Հայաստանը կրկին մասնակցել էր այս մրցաշարին, եզրափակչի մասնակիցները նույնպես նրա «խմբակիցներն» էին՝ Ֆրանսիան ու Անգլիան: Հաղթել էր Ֆրանսիան:

A խմբում մրցելույթներն այս 2 մսնակիցներն էլ ավարտեցի 7 միավորով: Լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղը զբաղեցրեց Պորտուգալիան: Կիսաեզրափակչում վերջինիս գործերը վատ չդասավորվեցին: Մրցակիցն Իռլանդիան էր: Ու թեեւ գլխավոր մարզիչ Ֆելիպե Ռամոսն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ կիսաեզրափակչում հաղթանակն իրենց հեշտ չի տրվել, նրանք 4 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը:

Իսպանիան եզրափակչի ուղեգիր ձեռք բերեց համեմատաբար ավելի բարդ պայքարում: Մրցակիցը B խմբում առաջին տեղը զբաղեցրած Ֆրանսիան էր: Կիսաեզրափակչում նրանք հաղթողին չորոշեցին ոչ հիմնական ժամանակում, ոչ էլ ավելացված խաղակեսերում: Գրանցվեց 0:0 հաշիվը, իսկ 11-մետրանոց հարվածաշարում ավեի դիպուկ էին իսպանացիները: Թիմի գլխավոր մարզիչ Սանտի Դենիան ասել է, որ երկար՝ մինչեւ 11-մետրանոց հարվածաշար հասած, հանդիպումից հետո հոգնածություն չզգալու համար իրենք աշխատում են ֆիզիկապես վերականգնվելու ուղղությամբ:

Իսպանիայի ու Պորտուգալիայի մինչև 19 տարեկանների հավաքականներն ՈՒԵՖԱ-ի մցրաշարերում հանդիպել են 10 անգամ: Վիճակագրությունն իսպանացիների կողմն է: Հաղթել են 4 անգամ, 5 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Պորտուգալիան առավելության է հասել միայն 1 դեպքում: 16 գոլ խփել է Իսպանիան, 9՝ Պորտուգալիան: 2 թիմերի մարզիչներն ու ավագներն այսօր գովել են մրցակիցներին: Միաժամանակ 2 կողմերն էլ վստահություն են հայտնել, որ իրենք կարող են հաղթող դուրս գալ:

Եզրափակիչը վաղը մեկնարկելու է 20:30-ին: Մուտքը տոմսերով է: Հյուսիսային եւ հարավային տրիբունաների տոմսերն արժեն 500, արեւմտյան եւ արեւելյան տրիբունաներինը՝ 1000 դրամ: Դրանք կարելի է ձեռք բերել «Հանրապետականի» տոմսարկղերից:

Տպել
2526 դիտում

Իրանի հոգևոր առաջնորդը բանտերում պատիժ կրող 1070 կալանավորների ներում է շնորհել

Ազգային ժողովի մոտից բերման է ենթարկվել 6 անձ. ոստիկանությունը հաստատում է

Վարչապետն անդրադարձել է Ամուլսարի հանքավայրի միջազգային փորձաքննության եզրակացությանը

Լարված իրավիճակ Ազգային ժողովի դիմաց. Ամուլսարի շահագործման դեմ պայքարողները փորձեցին փակել Բաղրամյան պողոտան

Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ-ի հետ քննարկել Ադրբեջանում հայտնված է ՊԲ զինծառայող Արայիկ Ղազարյանի ճակատագիրը

Վանաձորի կենտրոնական հրապարակում ու Արցախ պուրակում շինարարական եռուզեռ է (լուսանկարներ)

Մակրոնն այսօր ընդունում է Պուտինին. առանցքային խնդիրն Ուկրաինայի հակամարտություն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց ՔՊ գրասենյակ. պատգամավորների հետ քննարկելու է Ամուլսարի հարցը

Մենք այս պահին հիմքեր չենք տեսնում Ամուլսարի հարցով նոր փորձաքննություն նշանակելու համար. Վլադիմիր Կարապետյան

Արցախում մեկնարկել է բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը

ԱԻՆ-ի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Ակտիվիստ Աննա Շահնազարյանը բոյկոտել է Փաշինյանի հետ Ամուլսարի թեմայով հանդիպումն ու դուրս եկել

Հայաստանը շուրջ 300 մլն դոլար պարտք է Ռուսաստանին. ամենամեծ պարտքն ունի Բելառուսը

Ռուսաստանցիների համար Հայաստանն ամենապահանջված տուրիստական ուղղությունն է. հետազոտություն

«Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Պատգամավորը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով յուրաքանչյուր քաղաքացի կարող է լինել երթեւեկությունը վերահսկող մարմին

Չինարին այլևս չի կարող գնդակոծվել. Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է. Միրզոյան

Դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդուն. բացահայտվել է Լոռիում տեղի ունեցած սպանությունը

Էջմիածնում մոտ 32 հեկտար ցորենի հնձած արտ է այրվել

ՊՆ-ը չի ուզում շատ բարձրաձայնել. դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է. Արծրուն Հովհաննիսյան